«Հյուսիսային Մակեդոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 100.
Տարածքը ունի գեղատեսիլ լեռներ։ Դրանք հիմնականում պատկանում են երկու տարբեր [[լեռնաշղթաների]]՝ առաջինը Շար լեռներն են, որոնք շարունակում են [[Արևմտյան Վարդար լեռնաշղթան]] և հայտնի են որպես [[Դինարիք լեռներ]]։ Երկրորդ լեռնաշղթան [[Օգոսովո–Բելսաիքա լեռներն]] են, հայտնի են նաև որպես [[Ռոդոֆ լեռներ]]։ Այն լեռները, որոնք պատկանում են [[Շար և Արևմտյան Վարդար լեռնաշղթային]] շատ ավելի երիտասարդ են և բարձր քան [[Օգոսովո–Բելսաիքա լեռները]]։ Ալբանիայի սահմանին գտնվող Շար լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը [[Կորաբն]] է, այն համարվում է Մակեդոնիայի ամենաբարձր գագաթը 2,764 մ բարձրությամբ։
 
Մակեդոնիայի տարածքում կան ջրի 1,100–ից ավելի աղբյուրներ։ Գետերը ունեն երեք տարբեր ելակետներ՝ [[էգեյան, Ադիատիք|Էգեյան, Ադրիատիկ]] և [[Սև]] ծովեր։ Ամենամեծը հավարվում է էգեյանը, այն ծածկում է հանրապետության տարածքի 87%–ը, մակերեսը մոտավորապես 22.075 քառակուսի կիլոմետր է։ Ամենաերկար գետը համարվում է [[Վարդարը]] 20,459 քառակուսի կիլոմետր մակերեսով։ Այս հարթավայրը կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության և կապի զարգացման համակարգում։ «Վարդարդի հովիտ» կոչված ծրագիրը վճռական դեր է խաղալու երկրի ռազմավարական զարգացման գործում։
 
Սև Դրինը, որը ձևավաևում է Ադրիատիքի ավազանը զբաղեցնում է մոտավորապես 3,320 կմ² տարածք կամ տարածաշրջանի 13%–ը։ Այն ջուր է ստանում Պրեսպա և Օհրիդ լճերից։