«Չարլզ Դիքենս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
Դիքենսը [[1838]] թվականին լույս է ընծայել «[[Օլիվեր Թվիստի արկածները]]» վեպը, որն ընթերցողներին տեղափոխում է Լոնդոնի հետնախորշերում ապրող թշվառների աշխարհը։ Փոքրիկ Օլիվերի հետ ընթերցողը տխրում ու տառապում է նրա կրած տանջանքների համար։ Դիքենսն առաջինն է անդրադարձել Օլիվերի պես շահագործվող որբ երեխաների կյանքին, մանկատների անմարդկային պայմաններին։ Մանկության թեման արծարված է նաև նրա «[[Դոմբի և որդի]]» ([[1848]] թվական) վեպում . Դոմբիի երեխաները թեև ապրում են բարեկեցիկ կյանքով, սակայն դժբախտ են ու անտեսված, որովհետև զրկված են ծնողական քնքշանքից։
 
Դիքենսի մյոսմյուս վեպը՝ [[Դավիթ Կոպպերֆիլդ]]ը ([[1850]] թվականին), որն ինքնակենսագրական տարրեր ունի, մի կյանքի պատմություն է, որտեղ գլխավոր հերոսը մանկուց պայքարում է անարդարության և անիրավության դեմ, մաքառում իր ու բարեկամների երջանկության համար և, ի վերջո, հաղթանակում։ Մարդիկ այսօր էլ սիրով են ընթերցում դիքենսյան հերոսների պատմությունները, ովքեր անցնում են ծանր ու դժվար փորձությունների միջով՝ հանուն արդար կյանքի և արժանապատվության։
 
Դիքենսը գրել է նաև «Նիկոլաս Նիքլբիի կյանքն ու արկաածները» ([[1839]] թվական), «[[Հնությունների կրպակ]]» ([[1841]] թվական), «Սառը տունը» ([[1853]] թվական), «Երկու քաղաքի պատմություն» ([[1859]] թվական), «Էդվին Դրուդի գաղտնիքը» ([[1870]] թվական) և այլ վեպեր։ Նրա մի շարք գործերի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր. «Օլիվեր Թվիսթի արկածները» վերածվել է նաև մյուզիքլի ([[1969]] թվական, արժանացել է [[Օսկար]] մրցանակի) և մոլտիպլիկացիոն ֆիլմի։