«Հարրի Փոթեր (վիպաշար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
Հարրի Փոթերի մասին պատմող առաջին գիրքը՝ «[[Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը (ֆիլմ)]]» գրվել է ավելի քան հինգ տարիներ ընթացքում, հրապարակվել 1997 թ-ին։ Հեղինակը խոստովանում է, որ նման արդյունք սպասել գրեթե անհնարին էր, հատկապես, երբ երկու տարբեր հրատարակչություններից մեկը անմիջապես մերժել էր տպագրել գիրքը՝ համարելով այն անհիմն ստեղծագործություն, սակայն գիրքը հրատարակվեց մեկ այլ հրատարակչության կողմից ընդամենը 1000 տպաքանակով, որի մեծ մասը ուղարկվեցին մանկական գրադարաններ։
 
Այնուհետև Ռոուլինգը Շոտլանդական The Scottish Art Council ընկերության կողմից ստացավ գրանտ, հաջորդ գրքի ստեղծման համար և արդեն 1998 թ-ին պատրաստ էր հրապարակման երկրորդ՝ «[[Հարրի Փոթերը և գաղտնիԳաղտնիքների սենյակը]]» գիրքը։
 
1999 թ և 2000 թ լույս են տեսնում հաջորդ երկու՝ «[[Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը]]», «[[Հարրի Փոթերը և Հրե գավաթը]]» գրքերը։ Այնուհետև երեք տարի շարունակ լռություն էր։ Ռոուլինգը երկար ժամանակ չէր աշխատում նոր գրքի վրա։ Հիմնական պատճառը ամուսնությունն էր, այնուհետև երկու երեխաների լույս աշխարհ գալը։ Միայն 2003 թ-ին լույս է տեսնում «[[Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը]]», իսկ հաջորդ՝ «[[Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը]]» գիրքը 2005 թ-ին։ Վերջին՝ յոթերորդ գիրքը լույս տեսավ 2007 թվականին հուլիսին, որով էլ Ռոուլինգը եզրափակեց ստեղծագործությունը։