«Հայկական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
|վարչական կենտրոն = [[Երևան]]
|խոշորագույն քաղաք = [[Երևան]]
|խոշոր քաղաքներ = [[Ալեքսանդրապոլ]]<br />[[Նախիջևան (քաղաք)|Նախիջևան]]
|կազմավորման թվական = [[1828]]-[[1840]]
|ղեկավար = Գեներալ Պասկիևիչ
Տող 73.
[[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրի]] վավերացումից ([[փետրվարի 10]], [[1828]]) հետո՝ [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանը Ռուսաստանին]] միացնելու ժամանակ հայ ազնվականները [[Խաչատուր Լազարյան]]ը Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն՝ սեփական օրենքներով, զինանշանով և դրոշով, ինչպես նաև՝ սահմանապահ զորքով։ [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ եկեղեցին]] պահպանելու էր իր իրավունքները։
 
Լազարյանի նախագծի փոխարեն [[Նիկոլայ I]] Ռոմանով կայսեր [[1828]] թվականի [[մարտի 21]]-ի հրամանագրով, ստեղծվում է Հայկական մարզը<ref name="ReferenceA"/>: Դրա մեջ մտել են [[Արևելյան Հայաստան]]ի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ [[Երևանի խանություն|Երևան]]ի և [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ [[Գյանջայի խանություն|Գյանջայի]] ([[Գանձակ]]) և [[Ղարաբաղի խանություն]]ները ([[Արցախ (նահանգ)|Արցախ]]), Շորագյալի ([[Շիրակ (գավառ)|Շիրակ]]) Բորչալուի ([[Լոռու մարզ|Լոռի]]) ու Ախալքալաքի ([[Ջավախք]]) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ [[Վասպուրական]]ի արևելքը և [[Պարսկահայք]]ը մնացին շահական Պարսկաստանի կազմում։
[[Պատկեր:Bebutov.jpg|մինի|ձախից|Գեներալ Վասիլ Բեհբութով<br />(Բարսեղ Հովսեփի Բեհբության)]]
Հայկական մարզի կենտրոն ընտրվեց [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանի]] խոշորագույն քաղաքը՝ [[Երևան]]ը՝ շուրջ 13 հազար բնակչությամբ, որի կեսից ավելին հայեր էին։ Հայկական մարզի մյուս քաղաքներն էին [[Գավառ|Նոր Բայազետ]]ը՝ արևելքում՝ [[Սևանա լիճ|Սևանա լճի]] ափին, և [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևանը]]ը՝՝ հարավում։ Նոր Բայազետը, այժմ՝ Գավառ, հիմնեցին Արևմտյան Հայաստանի [[Բայազետ]] և [[Ալաշկերտ]] գավառներից Սևանի ավազան տեղափոխված հայերը։ Որպես պատմամշակութային-հոգևոր կենտրոն՝ իր դերը չէր կորցնում [[Վաղարշապատ]]ը: Նոր շունչ ստացան հայկական բնակավայրերը, հիմնվեցին նորերը։
 
Հայկական մարզի կառավարել է մարզային վարչության կողմից։ Դրա կազմում էին երկու ռուս զինվորական, [[հայ]] և մուսուլման բնակչությունից մեկական ներկայացուցիչ, երեք խորհրդական, որոնք վարում էին գործադիր, ֆինանսական, տնտեսական ու դատական գործերը։ Ընդ որում, մուսուլմանական բնակչությունը ներկայացվում էր ընդհանուր, սակայն իրականում կազմված էր [[թուրքեր]]ից, [[ադրբեջանցիներ|թաթար]]ներից, [[պարսիկ]]ներից ու [[քրդեր]]ից: Հարկերի ու տուրքերի գանձումն իրականացնում էր հատուկ կոմիսարը։
Տող 84.
 
[[Պատկեր:Պարսկահայերի ներգաղթը 1828-30 թթ..jpg|մինի|աջից|Պարսկահայերի ներգաղթը]]
Հայկական մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ<sup>2</sup>։ Հայկական մարզը նախապես բաժանվել է Երևանի, Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի։ Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել այնպիսի հայկական տարածքներ, ինչպիսիք էին [[Սյունիքի մարզ|Սյունիքը]] (Զանգեզուր), [[Արցախ (նահանգ)|Արցախը]] (Ղարաբաղ), [[Գարդմանք (տարածքային էթնիկ միավոր)|Գարդմանքը]]ը (Գանձակ), [[ՇիրակՇիրակի մարզ|Շիրակը]]ը (Շորագյալ), [[ԼոռիԼոռու մարզ|Լոռին]]ն (Բորչալու), [[Տավուշ]]ը (Շամշադին) և [[Ջավախք]]ը (Ախալքալաք)։ [[1833]] թվականի վարչական բաժանմամբ [[Երևան]]ի գավառից անջատվել են [[Սուրմալու]]ի և [[Սարդարապատ]]ի գավառները, իսկ [[ՆախիջևանՆախիջևանի գավառ|Նախիջևանի]]ի և [[Օրդուբադ]]ի գավառները պահպանվել են։ Հայկական մարզի բնակչությունը [[1830]] թվականին կազմել է շուրջ 160.000 մարդ<ref>[https://books.google.am/books?id=uzIpAAAAYAAJ&hl=ru&pg=RA1-PA640#v=onepage&q&f=false Исторический памятник. Состояние армянской области]</ref>: Երևանը սկսում է զարգանալ որպես ռուսական մարզկենտրոն։
 
Դեռ պարսկական իշխանության տարիներին՝ հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ (1603-1604), պարսիկները [[Աբբաս I Սեֆի|Շահ Աբբաս առաջինի]] հրամանով խանության բնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարել էին Պարսկաստան։ Նահանգը հայաթափվել էր և ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու էին եկել փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրացել էին հայկական բնակավայրերին, այլև վերանվանել դրանք։