«Գյումրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 302.
Խրախուսվելով [[Անգլիա]]յի կողմից՝ [[Թուրքիա]]ն [[1809]] թ. ապրիլի վերջին, խախտելով դեռևս [[1807]] թ. օգոստոսին ռուսների հետ կնքած զինադադարը, հարձակվեց նրանց վրա։ [[Օգոստոսի 22]]-ին հարձակման անցավ նաև պարսկական զորքը՝ շարժվելով Գյումրիի վրա, սակայն պատշաճ հակահարված ստանալով՝ նահանջեց։ Հաջորդ տարի ևս ռուսական զորքը հաղթեց պարսիկներին՝ [[Ախալքալաք]] բերդի մոտ, որտեղ տեղակայված թուրքական զորքը չհամարձակվեց զորակցել դաշնակից պարսիկներին։ Հետաձգվեց ռուսների դեմ թուրք-պարսկական միացյալ ճակատ ստեղծելը։ Եվս մեկ տարի անց ռուսները նոր հաղթանակ տարան թուրքերի դեմ՝ գրավելով Ախալքալաքը։ Ձգտելով ռևանշի՝ թուրքերը [[1812]] թ. [[մարտի 23]]-ին հարձակվեցին Գյումրիի վրա։ Սակայն տեղի ռուսական զորաբաժինը՝ տեղացի հեծյալ աշխարհազորայինների զորակցությամբ, պարտության մատնեց հակառակորդին։
 
Ռուսական կողմը ջանքեր էր ներդնում տարածքային հարցերը խաղաղությամբ լուծելու համար։ Այդ նպատակով [[1812]] թ. [[մայիսի 3]]-ին պարսիկների հետ բանակցություններ վարելու համար [[Թավրիզ]] է մեկնում Ալեքսանդր կայսեր խորհրդական Ֆրեյգանը, ով այցելում է Գյումրի։ "Գյումրիում, - գրում է նա իր ուղեգրության մեջ, - պատկառելի կառուցվածքով մի բերդ կա, որի դիրքը դիմացել է թուրքերի ու պարսիկների հարձակումներին: Գյումրիից քիչ հեռու երևում են մի գյուղի ավերակները, որտեղ երկու հարյուր թուրք խնդրել էին տեղի հայ բնակիչների հյուրասիրությունը և միևնույն գիշերը այս բարբարոսները կոտորել էին նրանց": Բանակցությունները չհանգեցրին սպասված արդյունքների։ [[1812]] թ. հոկտեմբերին պարսկական զորքը ներխուժեց Շիրակ, սակայն հակահարված ստանալով ռուսներից՝ նահանջեց։ Խրախուսվելով [[Անգլիա]]յից՝ պարսից իշխանությունները շարունակում են հարձակումները։ Բայց Ասլանդուզի և Լինքորանի մատույցներում ռուսների տարած հաղթանակները նրանց ստիպեցին հաշտության բանակցություններ վարել։ [[1813]] թ. [[հոկտեմբերի 12]]-ին Արցախի [[Գյուլիստան]] գյուղում կնքված պայմանագրով [[Պարսկաստան]]ը ճանաչեց [[Դաղստան]]ի, [[Վրաստան]]ի, Մերձկասպյան խանությունների, նաև [[ՂարաբաղՂարաբաղի խանություն|Ղարաբաղի]]ի, [[Լոռի|Լոռու]], [[Փամբակ]]ի, [[Շորագյալ]]ի, Ղազախ - [[Շամշադին]]ի և [[Սյունիք]]ի միացումը [[Ռուսաստան]]ին:
 
[[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի պայմանագրով]] Գյումրին ընդգրկվեց ռուսական տիրապետության ոլորտ, որը հույժ դրական հեռանկարներ բացեց նրա հետագա զարգացման համար։ Հաշվի առնելով Գյումրիի պաշտպանական կարևոր նշանակությունը՝ ռուսական հրամանատարությունն արմացնում է այն, վերածելով զորեղ պատվարի Թուրքիայի և Պարսկաստանի դեմ։ Սակայն ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո Գյումրին, իր ամրությամբ հանդերձ, մնում էր խոցելի, քանի որ դեռևս մնում էր թուրքական և պարսկական սահմաններին մոտիկ։ Նրա դրությունը բարդանում էր հատկապես այն պատճառով, որ [[Պարսկաստան]]ը, [[Անգլիա]]յի սատարմամբ, ջանում էր վերացնել [[Գյուլիստան]]ի պայմանագիրը և վերստին տիրանալ [[Ռուսաստան]]ին անցած երկրամասերին։ Մերժելով տարածքային վիճահարույց խնդիրները լուծելու վերաբերյալ ռուսների առաջարկները՝ պարսիկներն առանց պատերազմ հայտարարելու, [[1826]] թ. [[հուլիս 16]]-ին ներխուժեցին ռուսական սահմաներ՝ առաջին հարվածը հասցնելով Շիրակին։ Պարսից զորքը, [[Միրաք]] գյուղի մոտ ոչնչացնելով ռուսական պահակակետերը, շարժվեց դեպի Գյումրի։ Պարսից զորքը և տեղական թաթարները շրջապատեցին Գյումրին, որի կայազորը, հայ ազխարհազորի օգնությամբ, կարողացավ դիմադրել՝ կտրված լինելով ռուսական մյուս զորամիավորումներից։ Այդ օրերին պարսից զորքը ասպատակեց Գյումրիից ոչ հեռու գտնվող Փոքր Ղարաքիլիսա գյուղը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գյումրի» էջից