«Նորմա (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չNo edit summary
Տող 17.
}}
 
'''Նորմա''' ({{lang-it|Norma}}), իտալացի երգահան [[Վինչենցո Բելլինի]]ի [[օպերա]] ({{lang-it|tragedia lirica}} - «քնարերգական ողբերգություն») երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն [[Ֆելիչե Ռոմանի]]ի ըստ ֆրանսիացի դրամատուրգ Ալեքսանդր Սումեի «Նորմա կամ երեխասպանություն» («Norma, ossia L’infanticidio») ողբերգության։ Առաջնախաղը կայացել է [[Միլան]]ի «[[Լա Սկալա]]» թատրոնում 1831 թ. դեկտեմբերի 26-ին։ Օպերան շատերի կողմից համարվում է Վինչենցո Բելլինիի լավագույն ստեղծագործությունը, այն նաև [[բելկանտո]] ոճի երաժշտության անկյունաքարերից մեկն է։
 
Նորմայի դերերգի առաջին կատարողը XIX դարի իտալացի նշանավոր երգչուհի [[Ջուդիտա Պաստա]]ն է, որի համար Բելլինին գրել էր նաև Ամինայի դերերգը «[[Լուսնոտը (օպերա)|Լուսնոտը»]] օպերայում։ XX դարում Նորմայի դերերգի լավագույն կատարողներից են սոպրանոներ [[Ռոզա Պոնսել]]ը, [[Ջոան Սազերլենդ]]ը, [[Մոնտսերատ Կաբալիե]]ն։ Նորմայի դերերգում փայլել է նաև [[Մարիա Կալլաս]]ը։ Հույն երգչուհին այն կատարել է 89 անգամ բեմի վրա և երկու անգամ ձայնագրել ստուդիայում (1954 և 1960 թթ)։