«Տիգրան Ադամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
 
==Երաժշտական կրթօջախների ղեկավարը==
[[Պատկեր:Tigran_Adamyan,_1980's.jpg|thumb|mini|250px|աջից|Տիգրան Ադամյան, Գյումրի, 1980-ականներ: Ելույթ Ձիթողցոնց տան բակում:]]
1972-1975 թթ. եղել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը, իսկ 1976-1988 թթ.՝ Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրենը:
1972 և 1973 թվականներին համերգային շրջագայությամբ Հայաստան է գալիս [[Մստիսլավ Ռոստրոպովիչ]]ը՝ այցելելով Լենինական ([[Գյումրի]]) և Կիրովական ([[Վանաձոր]]) քաղաքները: Որպես երաժշտական ուսումնարանի տնօրեն, Տիգրան Ադամյանը հանդիպում է մեծանուն թավջութակահարին, ծանոթություն և մտերմություն հաստատում նրա հետ: Գյումրեցի թավջութակահարը մեծ հուզումով առաջարկում է Ռոստրոպովիչին՝ վարպետության որոշ դասեր տալ իրեն՝ Լենինականում եղած ընթացքում: «Երբ գործիքս ձեռքս վերցրի և նստեցի նրա առջև, հուզմունքից ձեռքերս դողում էին, - հիշում է Տիգրան Ադամյանը, - դա տեսնելով նա ժպտաց և ասաց, որ նույն հուզմունքն ի՛նքն է ապրել, երբ Իսպանիայում հանդիպել է [[Պաբլո Կասալս|Պաբլո Կասալսին]] և նրանից վարպետության դասեր քաղել: Ուժերս հավաքելով նվագեցի [[Պյոտր Չայկովսկի|Պյոտր Չայկովսկու]] «Ռափսոդիան» թավջութակի համար: Ընթացքում մեկ-երկու անգամ ընդհատեց, ցուցումներ տվեց, իսկ վերջում ասաց, որ լավ ուսուցիչ եմ ունեցել և առաջարկեց կարիերաս շարունակել Մոսկվայում՝ առավել առաջ գնալու համար: Բայց կյանքն այլ ուղղությամբ ընթացավ, և չկարողացա նրա խորհրդին հետևել»: <br>