«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
"Արցախյան_Տիգրանակերտի_ամրոցը.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Explicit մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Արցախյան Տիգրանակերտի ամրոցը.jpg: |
No edit summary |
||
Տող 1.
{{այլ|Տիգրան արքա (այլ կիրառումներ)}}
'''Տիգրան Բ Արտաշեսյան''', առավել հայտնի է որպես '''Տիգրան Մեծ''' ({{lang-grc|Τιγράνης ὁ Μέγας}}, [[Մ.թ.ա. 140|մ․թ․ա․ մոտ 140]], [[Արտաշատ (մայրաքաղաք)|Արտաշատ]], [[Այրարատ]], [[Արտաշեսյանների թագավորություն]] — [[Մ.թ.ա. 55|մ․թ․ա․ 55]], [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտ]], [[Աղձնիք]], [[Մեծ Հայք]]), [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] [[Հայոց արքայատոհմերի և արքաների ցանկ|արքա]] [[Արտաշեսյաններ|Արտաշեսյանների հարստությունից]], որը կառավարել է [[Մ.թ.ա. 95|մ․թ․ա․ 95 թվականից]] մինչև իր մահը՝ [[Մ.թ.ա. 55|մ․թ․ա․ 55 թվականը]]։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ [[Արտավազդ Ա]]-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ [[Տիրան Ա|Տիրան կամ Տիգրան Ա]] արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց [[Աշխարհաժողով|հայոց աշխարհաժողովը]] ստիպված է լինում [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ-ին]] զիջել [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։▼
▲'''
Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունը]] հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով [[Պարթևաստան|Պարթևական թագավորությանը]] և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է [[Առաջավոր Ասիա|Առաջավոր Ասիայի]] հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր [[Կասպից ծով|Կասպից ծովից]] մինչև [[Միջերկրական ծով]], [[Կովկասյան լեռներ|Կովկասյան լեռներից]] մինչև [[Միջագետք|Միջագետքի]] անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը [[Պարթևաստան|Պարթևական թագավորության]] և ազդեցիկ [[Հին Հռոմ|Հռոմեական հանրապետության]] դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան [[Արտաշատ (մայրաքաղաք)|Արտաշատը]]։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված [[Արտաշատի պայմանագիր|Արտաշատի պայմանագրով]] Հայաստանը շարունակում էր պահպանել իր [[Տարածքային ամբողջականություն|տարածքային ամբողջականությունը]] (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում [[Տնտեսություն|տնտեսությանը]], [[Հայաստանի մշակույթ|մշակույթին]] և [[Քաղաքաշինություն|քաղաքաշինությանը]]։ Հայոց «արքայից արքան» մահանում է [[Մ.թ.ա. 55|մ․թ․ա 55 թվականին]]՝ գահը թողնելով որդուն՝ [[Արտավազդ Բ|Արտավազդին]]։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։▼
▲Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունը]] հասնում է իր հզորության
Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը [[Հելլենիզմ|հելլենիստական պետություն]] էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը [[Անտիոք|Անտիոքն]] էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին [[Արևմտյան Տիգրիս|Արևմտյան Տիգրիսի]] ափին՝ [[Աղձնիք|Աղձնիք նահանգում]], վերջինս հիմնադրում է [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտ քաղաքը]], որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ [[Արցախի Հանրապետություն|Արցախում]]։
|