«Պլասիդո Դոմինգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 30.
 
== Կենսագրություն ==
Առ այսօր Դոմինգոն կատարել է 128 [[օպերա]]յին դեր [[իտալերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], [[անգլերեն]], [[իսպաներեն]] և [[ռուսերեն]] լեզուներով։ Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը ([[Վերդի]]ի համանուն օպերա), Ռադամեսը (Վերդիի «Աիդա» օպերա) Կավարադոսսին, դը Գրիեն և Ռիկ Ջոնսոնը (Պուչչինիի «Տոսկա», «Մանոն Լեսկո» և «Աղջիկը Արևմուտքից» օպերաներ), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ» օպերա), Վերտերը (Մասնեի «Վերտեր» օպերա), դոն Խոզեն (Բիզեի «Կարմեն» օպերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա), Լոհենգրինը Պարսիֆալը և Զիգմունդը ([[Ռիխարդ Վագներ]]ի «Լոհենգրին», «Պարսիֆալ» և «Վալկիրիա» օպերաներ)։
 
[[Պատկեր:14-05-05-placido-domingo-RalfR-2.jpg|250px|մինի|աջից]]
Պլասիդոյի երգացանկը ծավալուն է՝ [[օպերա]]ներ և [[մյուզիքլ]]ներ, նեոպոլիտանական երգեր ու [[պոպ]] ստեղծագործություններ։ Դոմինգոն 16 տարեկանում գաղտնի ամուսնանում է իր դաշնակահարուհի ընկերուհու հետ, որը մեկ տարի հետո նրան որդի է պարգևում։ Երկու տարի անց նրանք բաժանվում են։
Պլասիդոն երգչի առաջին քայլերն արել է բարիտոն ձայնով (արական ձայնի տեսակ տենորի և բասի միջև)։ [[Մեքսիկա]]յի ազգային օպերա ընդունվելիս նրան խնդրում են տենորային արիաներ կատարել, և սա նրա համար դառնում է բախտորոշ։ Պլասիդոն նաև դաշնակահար է և [[դիրիժոր]]: