«Երկնաքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[File:JLand Tower.jpg|thumb|Երկնաքեր]]
 
'''Երկնաքերեր''' ({{lang-en|Skyscraper}}), բազմահարկ, բարձրաբերձ, աշտարակային տիպի շենքերի անվանումը։ [[19-րդ դար]]ի 80-ական թվականներին քաղաքների բուռն աճը, հետևաբար և հողատարածությունների զգալի թանկացումը խթան հանդիսացան հարկաշատ շենքերի կառուցմանը։ Մի քանի տասնյակ հարկանի, հարյուրավոր մետր բարձրությամբ ([[Էմփայր Սթեյթ Բիլդինգ]] երկնաքերը [[Նյու Յորք]]ում, 102 հարկ, 380 մ, 1930—1931) շենքերի կառուցումը հնարավոր դարձավ [[պողպատ]]ե և երկաթբետոնե հիմնակմախքի կիրառման և առհասարակ ինժեներական սարքավորումների (մասնավորապես վերելակի) կատարելագործման շնորհիվ։ Առաջին երկնաքերները կանգնեցվել են [[ԱՄՆ]]-ում («Մենհեթն» ապահովագրական ընկերության շենքը, ավարտված [[1894]] թվականին, 106 մ, Ֆ․ Կիմբել և Թոմպսոն, ինժեներ՝ Չարլզ Բրաուն, «Վուլվորտ» ֆիրմայի երկնաքերը, 231, 2 մ, 1910— 1913, ճարտարապետ Կասս Ջիլբերտ և այլն), այնուհետն՝ աշխարհի շատ երկրներում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երկնաքեր» էջից