«Ֆենտեզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 2.
'''Ֆենտեզի''' ({{lang-en|fantasy}} - «ֆանտազիա»), [[գրականություն|գրականության]] ֆանտաստիկ ժանրի տեսակ, որտեղ օգտագործվում են հեքիաթային և առասպելական կերպարներ։ Ժամանակակից տեսքով այն ձևավորվել է [[20-րդ դար]]ում։ Ժանրի վրա մեծ ազդեցություն է թողել [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]ը, որն իր ստեղծագործություններում օգտագործել է նոր ռասաներ, իսկ եղածներն էլ փոփոխել։ Շատերի կողմից Թոլքինին համարվում է ժամանակակից ֆենտեզի գրականության «նախահայր»։
 
Ֆենտեզի ստեղծագործությունները մոտ են պատմաարկածային ժանրի վեպերին, որրտեղորտեղ գործողությունները կատարվում են հորինված աշխարհում, որն հաճախ հիշեցնում է միջնադարյան աշխարհը։ Այս ստեղծագործությունների հերոսները գործ են ունենում գերբնական երևույթների ու կենդանիների հետ։
 
Ի տարբերություն [[գիտական ֆանտաստիկա|գիտաֆանտաստիկ]] ժանրի, ֆենտեզին չի ձգտում գիտության տեսանկյունից բացահայտել այն աշխարհը, որտեղ տեղի են ունենում ստեղծագործության գործողությունները։ Այդ աշխարհը գոյություն ունի հիպոթետիկ տեսանկյունից։ Հաճախ այն շատ մոտ է իրականությանը։ Հնարավոր է որ այդ աշխարհը լինի զուգահեռ աշխարհ կամ մեկ այլ [[մոլորակ]], որտեղ ֆիզիակական օրենքները կարող են տարբերվեր մեր իմացածից։ Այդ աշխարհներում իրական է դառնում [[աստվածներ]]ի գոյությունը, [[կախարդություն]]ն ու հրաշագործությունը, ինչպես նաև առասպելական արարածները՝ ([[վիշապ]]ներ, [[էլֆեր]], [[թզուկ]]ներ, [[տրոլ]]ներ և այլն)։ Ի տարբերություն ֆենտեզիի անալոգ «հեքիաթային» ժանրի, նրանք այդ աշխարհների համար սովորական երևույթ են համարվում՝ ինչպես բնության օրենքները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆենտեզի» էջից