«Արա Գեղեցիկ և Շամիրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
Ըստ [[Խորենացի|Խորենացու]]՝ Ասորեստանի թագուհի [[Շամիրամ]]ը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել է։ Շամիրամի հանձնարարությունն Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։
 
== Գրական և Պատմականպատմական արժեքըարժեք ==
Առասպելն արտացոլում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծո, բնության զարթոնքի, իսկ հետագայում նաև ընտանեկան առաքինության և ողջախոհության մասին։ Առասպելում արտացոլվել է նաև [[Ուրարտու (պետություն)|ուրարտացիների]] պայքարն աշխարհակալ Ասորեստանի դեմ։
 
== Այլ ստեղծագործություններ՝ նվիրված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցին ==
Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին պատմող ասքը Մովսես Խորենացու գրի առած գեղեցիկ առասպելներից մեկն է։ Արա Գեղեցիկի և Շամիրամի կերպարներին իրենց բանաստեղծություններում, բալլադներում և պոեմներում անդրադարձել են [[Վահան Տերյան]]ը, [[Եղիշե Չարենց]]ը, [[Կոստան Զարյան]]ը, [[Հովհաննես Շիրազ]]ը։