«Մասնակից:Roobenstein/43»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
Ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Բիլլի Այլիշը թողարկել է մեկ ստուդիական ալբոմ, երկու մինի-ալբոմ, 20 սինգլ և 15 երաժշտական տեսահոլովակ։ Նրա առաջին մինի-ալբոմը ՝ Don’t Smile At Me, թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 11-ին և հասել է 14 հորիզոնականին Billboard 200-ում, ԱՄՆ-ում, 12-րդ հորիզոնական UK Albums Chart-ում և թոփ 10-րդ հորիզոնականին Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Շվեդիայում։ Ապա Բիլլի Այլիշը ազատ թողարկել է When We All Fall Asleep, Where Do We Go? ալբոմը՝ 2019 թվականի մարտի 29-ին Billboard Hot 100-ի հիթ դարձաձ «bad guy»-ով։ Այլիշն այնուհետև հայտնվել է համաշխարհային հիթշքերթներ «Lovely», «You Should See Me in a Crown», «When the Party’s Over», «Come Out and Play», «Bury a Friend», «Wish You Were Gay» և «Bad Guy» երգերով:
 
 
 
Նրա դեբյուտային՝ When We All Fall Asleep ստուդիական ալբոմն թողարկվել է 2019 թվականի մարտի 29-ին և հասել է առաջին հորիզոնականին մի քանի երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան։ «Bad Guy»-ը դարձել է Այլիշի առաջին սինգլը, որը հասավ մինչև Billboard Hot 100-ի թոփ 10-ը: «Bad Guy» սինգլի շնորհիվ Այլիշը դարձավ առաջին արտիստը, որը ծնվել է 21-րդ դարում և գլխավորել Billboard Hot 100-ը։ Այլիշը նաև ռեկորդ է սահմանել կանանց շրջանում՝ Billboard Hot 100-ում միաժամանակ ամենաշատ հիթերի քանակով: