«Միմար Սինան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
Հաջորդ 6 տարիների ընթացքում նա ծառայում է որպես ենիչերի սպա (''acemioğlan''): Նա հավանաբար մասնակցել է [[Սելիմ I|Սելիմ I-ի]] վերջին արշավանքին՝ դեպի [[Հռոդոս]] համաձայն որոշ աղբյուրների, սակայն երբ սուլթանը մահանում է, այս ծրագիրը չեղարկվում է: Երկու տարի անց նա ականատես դարձավ [[Բելգրադ]]ի նվաճմանը: Նոր սուլթան Սուլեյման Փառահեղի օրոք նա եղել է Արքունի հեծելազորի անդամ Մոխաչի ճակատամարտի ժամանակ: Նրան շուտով նշանակում են Արքունի պահակախմբի հրամանատար, իսկ ավելի ուշ՝ Հետևակային կադետային կորպուսի հրամանատար: Ավելի ուշ նա տեղափոխվում է Ավստրիա, որտեղ դառնում է 62-րդ հրաձգային կորպուսի հրամանատարը<ref name="GoodwinB199" />: Սինանը դառնում է աղեղնաձգության վարպետ: 1535 թվականին մասնակցում է Բաղդադ արշավանքին՝ որպես Արքունի պահակախմբի հրամանատար: 1537 թվականին նա մասնակցում է դեպի [[Կերկիրա]], [[Ապուլիա]] և [[Մոլդավիա]] արշավանքներին<ref>[http://archnet.org/library/dictionary/entry.jsp?entry_id=DIA0848 Sinan (in Dictionary of Islamic Architecture)] {{webarchive|url=https://web.archive.org/web/20110604194826/http://archnet.org/library/dictionary/entry.jsp?entry_id=DIA0848|date=2011-06-04}}</ref>:
 
Այս արշավանքների ընթացքում նա ցույց է տալիս ճարտարապետի ու ինժեների իր ունակությունները: Երբ օսմանյան բանակը գրավում է [[Կահիրե]]ն, Սինանը նշանակվում է գլխավոր ճարտարապետ և նրան շնորհվում է արտոնություն քանդելու ցանկացած շինություն այդ քաղաքում, որը չէր համապատասպանումհամապատասխանում քաղաքի հատակագծին: Արևելք կատարած արշավանքի ժամանակ նա օգնում էր պաշտպանական կառույցներ և կամուրջների կառուցելիս, ինչպես օրինակ [[Դանուբ]]ի վրա կառուցված կամուրջը: 1535 թվականի պարսկական արշավանքի ժամանակ Սինանը բանակի համար կառուցել է նավեր և թնդանոթներ [[Վանա լիճ]]ը անցնելու համար: Սրա համար նրան շնորհվում է հասեկի կոչումը՝ սուլթանի պահակախմբի սերժանտ, մի աստիճան, որը համարժեք էր ենիչերիների աղա կոչմանը:
 
Երբ 1539 թվականին [[Չելեբի Լյութֆի փաշա]]ն դառնում է մեծ վեզիր, նա Սինանին նշանակում է Բարեգործության տան ճարտարապետության վարչությունում: Սա նրա նշանակալի կարիերայի սկիզբն էր: Նրա աշխատանքը ենթակառուցվածքների կառուցումն էր: Նա նաև պատասխանատու էր հանրային տարբեր շինությունների՝ ճանապարհներ, ջրատարներ և կամուրջներ, կառուցման և ձևավորման համար: