«Ոսկու տենդ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: en:The Gold Rush
No edit summary
Տող 19.
| երաժշտություն = Չառլի Չապլին<br />
Կառլի Էլինոր<br />
[[Նիկոլայ Ռիմսկի -Կորսակով]]<br />
[[Ռիխարդ Վագներ]]<br />
[[Պյոտր Չայկովսկի]]
| մոնտաժ = Չառլի Չապլին
| կինոընկերություն = Charles Chaplin Productions
Տող 36.
 
== Սյուժե ==
[[1898]] թվական... Ալյասկա... «Ոսկու տենդի» ժամանակներ...
 
Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չառլին, որը եկել է ոսկեհանությամբ զբաղվելու: Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով: Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում: Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, որը որոնվում է ոստիկանության կողմից: Քիչ հետո նրանց է միավորվում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ: Վերջինս գտել էր ոսկու տեղը, սակայն փոթորկի պատճարով կորցրել էր այն:
 
Փոթորիկը շարունակվում է օրերով և խրճիթի երեք բնակիչները ուժասպառ են լինում սովից: Սև Լարսենը հեռանում է խրճիթից, որպեսզի առաջինը գտնի կորած ոսկին: Չառլին ու Մեծ Ջիմը մնում են նույն տեղում և սովից սկսում են խանգարվել: Սև Լարսենը ճանապարհին երկու ոսկեհանների է սպանում, որոնք գտել էին ոսկին, և գանձի հետ փախչում:
 
Մեծ Ջիմը որոշում է ճամփա ընկնել ու գտնել հարստությունները: Նա երկար է դեգերում մինչև որ չի հանդիպում Սև Լարսենին: Կռիվ է սկսվում ոսկու համար: Հանցագործը բահով հարվածում է հակառակորդի գլխին, պառկեցնում իրեն ու փախչում ոսկու հետ: Սակայն ճանապարհին՝ Սև Լարսենը մի մեծ ձնակույտի հետ, ժայռից ցած է գլորվում դեպի անդունդ ու մեռնում: Ոսկին դարձյալ կորչում է:
 
Թափառաշրջիկը չի համբերում մոլորված Մեծ Ջիմի վերաձարձին ու քաղաք է իջնում: Մի պանդոկում, նա սիրահարվում է մի գեղեցիկ երգչուհու՝ Ջորջիա անունով: Աղջկան նույնպես մի երիտասարդ է սիրահարված, որը կռիվ է սկսում Չառլիի հետ: Վերջինս հանկարծակիորեն հաղթում է հակառակորդին ու հպարտ հեռանում:
 
== Դերերում ==