«Առաքել Սարուխան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Պատմագիտական աշխատություններ ==
Պաշտոնի բերումով շրջագայելով բազմաթիվ երկրներում՝ ուսումնասիրել է հայկական գաղթավայրերի պատմությունն ու մշակույթը։ «Սեւ ծովու ռուսական եզերքը» ([[1895]]), «Կովկասեան լերանց մեջ» ([[1896]]) ուղեգրական բնույթի գրքերը տեղագրական, ազգագրական, պատմագրական արժեքավոր փաստեր են բովանդակում մերձսևծովյան և կովկասյան հայկական համայնքների, ինչպես նաև տեղաբնիկ ու եկվոր ժողովուրդների մասին։ [[Բելգիա]]յում և [[Հոլանդիա]]յում, արխիվների հիմամբ գրված «Հոլլանդիան ևեւ հայերը ԺԶ.-ԺԹ. դարերում» ([[1926]]), «Բելգիա ևեւ հայերը» ([[1937]]) երկերը հարուստ տեղեկություններ են պարունակում բելգիացիների և հոլանդացիների հետ հայերի սերտ փոխհարաբերությունների մասին՝ սկսած միջին դարերից։
 
== Հասարակական գործունեություն ==
Սարուխանը անդրադարձել է նաև [[հայ]]-[[Վրացիներ|վրացական]] տնտեսական, քաղաքական ու մշակութային փոխհարաբերություններին և այլ հարցերի («Վրաստան եւ հայերը», [[1939]])։ «Հայկական խնդիրն եւ Ազգային սահմանադրութիւնը Թիւրքիայում» գրքում ([[1912]]) [[Սարուխան]]ը ներկայացրել է Օսմանյան կայսրության տնտեսական և քաղաքական պատկերը, [[եվրոպաԵվրոպա]]յի պետությունների դիվանագիտությունը հայկական հարցում, հայ գործիչների դերը [[Թուրքիա]]յի սահմանադրության շարժման մեջ և այլն։ «[[Ալեքսանդր Մանթաշյան|Ալեքսանդր Մանթաշեան]]ց, մեծ վաճառականն ու բարեգործը» ([[1931]]) հուշագրությունում Սարուխանը տեղեկություններ է տալիս Կովկասում հայկական կապիտալի ծագման, ընդլայնման, Բաքվի [[նավթարդյունաբերություն|նավթարդյունաբերության]] զարգացման մասին։ Գրել է նաև գեղարվեստական գործեր, որոնցից հայտնի է «Խորհրդաւոր աղջիկն եւ իր գաղտնիքը» ([[1924]]) ինքնակենսագրական դրվագներով հյուսված իրապաշտական վեպը։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=245}}