«Ասորիների ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
 
Խոսելով Օսմանյան կայսրության ազգաբնակչության, տվյալ դեպքում՝ ասորիների թվաքանակի հարցերի մասին, մի շաչք պատմաբաններ իրավացիորեն գտնում են, որ պետք է վերապահությամբ վերաբերվել վիճակագրական տվյալներին :Անճշտությունների պատճառները մի կողմից պետք է փնտրել ընդհանրապես Օսմանյան կայսրությունում կանոնավոր վիճակագրության բացակայության, մյուս կողմից զինվորական հարկից ազատվելու նպատակով քրիստոնյաների հաշվառումից խուսափելու և այլ հանգամանքների մեջ : Պարզաբանելով վերոշարադրվածը նշենք, որ օսմանյան իշխանությունների հակաքրիստոնեական քաղաքականությունը վիճակագրության ասպարեզում տարվում էր երկու ուղղությամբ՝ քրիստոնյա բնակչության թվի կտրուկ նվազեցմամբ և մահմեդականների թվի բարձրացմամբ : Այսպես Վանի ռուսական փոխհյուպատոս Վլ. Մաևսկին իր « Վանի վիլայեթ Ռազմա-վիճակագրական նկարագրություն » գրում է, որ բելգիացի հետազոտող Վ. Քինեն իր « Ասիական Թուրքիա » աշխատության մեջ, անդրադառնալով 1890-ական թթ. Ասիական Թուրքիայում ապրող 92 հազ. նեստորական ասորիների թվաքանակին<ref>'''Cuinet V. , La Turquie d’Asie, T, H, Paris, 1892, p.635'''</ref> նշում է. « Նրանց թիվը հնարավոր չէ ճշգրիտ ասել, որովհետև անգամ իրենք՝ նեստորականները հստակ չգիտեն այն: Եթե ինչ-որ մի ճանապարհորդ կպնդի, որ նրանց թվաքանակը Թուրքիայում հասնում է ոչ թե 100 հազարի, այլ 50 հազարի կամ 150 հազարի, դժվար թե գտնվի մեկը, որ փաստեր բերի հիմնավորելու այդ թվաքանակի անճշտությունը »<ref>{{Cite web|url=https://dlib.rsl.ru/viewer/01003722380#?page=5|title=,, Վանի վիլայեթ, Ռազմա-վիճակագրական նկարագրություն "|last=Մայեվսկի|first=Վլադիմիր|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>. Հայ անվանի ազգագրագետ [[Երվանդ Լալայան|Ե. Լալայանի]] վիճակագրական տվյալների համաձայն ասորիների թիվն Օսմանյան կայսրությունում կազմում էր ավելի քան 863 հազար , Իրանում 76 հազար , Ռուսաստանում 2 հազար : Կրոնական հատկանիշով ասորիների պատկերն այսպիսին էր .
{| class="wikitable"
|+Կրոնական հատկանիշներով աղյուսակ
|Նեստորականներ
|135 հազ
|-
|Քաղդեացի-կաթոլիկներ
|23 հազ
|-
|Հակոբինյաններ
|125 հազ.
|-
|Մարոնիտներ կամ լիբանանյան կաթոլիկներ
|525 հազ.
|-
|Սիրիական կաթոլիկներ
|100 հազ.
|-
|Քաղդեա-լյութերականներ և այլ բողոքականներ
|1 հազ.
|-
|Ուղղափառներ
|32 հազ.
|-
|Ընդհանուր
|941 հազ.
|}