«Աշխատանքի իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
Աշխատանքի իրավունքը [[Մարդ բանական|մարդու]] [[Անօտարելի իրավունքներ|անօտարելի իրավունքների]] ու [[Ազատություն կամ մահ|ազատությունների]] խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։<ref>{{Cite journal|date=2017-04-23|title=Աշխատանքի իրավունք|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB_%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84&oldid=5081607|language=hy}}</ref>
 
[[Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր|Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում]], ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.
 
# Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
Տող 10.
# Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք<ref>{{Cite web|url=https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1896|title=ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ|last=|first=|date=10.12.1948|website=Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ|accessdate=15.09.2019}}</ref>։
 
Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են [[Քաղաքացիական ծառայության մասին օրենքովՀՀ օրենք|Քաղաքացիական ծառայության մասին օրենք]]<nowiki/>ով<ref>{{Cite web|url=https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807|title=Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենք|last=|first=|date=23.03.2018|website=Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ|accessdate=15.09.2019}}</ref>։ [[ՀՀ Աշխատանքային օրենսգիրք|ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը]] կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։<ref>{{Cite book|title=աշխատանքային օրենսգիրք|last=|first=|publisher=|year=09.11.2004|isbn=|location=Երևան|pages=1}}</ref>
 
== Հայաստանում աշխատանքային իրավունք ==
Նորանկախ Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները պետք է կառուցված լինեն այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք կհամապատասխանեն ժողովրդավարության, հումանիզմի և արդարության համընդհանուր ընկալումներին։ Այլ կերպ ասած` աշխատանքային օրենսդրությունը պետք է պարունակի նորմալ աշխատանքային հարաբերությունների երաշխիքներ։ Աշխատանքի ազատության իրավունքն ամրագրված է [[Հայաստանի Սահմանադրություն|ՀՀ Սահմանադրությամբ]], որի 57-րդ հոդվածի համաձայն`
 
# Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք։
Տող 24.
## յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ<ref>{{Cite web|url=https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510|title=ՀՀ Սահմանադրություն (2015թ.)|last=|first=|date=06.12.2015|website=ՀՀ Իրավական տեղեկատվական համակարգ|accessdate=15.09.2019}}</ref>։
 
[[ՀՀ Աշխատանքային օրենսգիրք|ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը]]<ref>{{Cite web|url=https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126314|title=ՀՀ Աշխատանքային օրենսգիրք|last=|first=|date=09.11.2004|website=ՀՀ Իրավական տեղեկատվական համակարգ|accessdate=15.09.2019}}</ref> նախատեսել է այս նպատակների իրագործման հիմքում ընկած հիմնական սկզբունքները. 1)աշխատանքի ազատությունը, 2) ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը, 3) աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից, 4) յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի, 5) աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, 6) յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր, 7) գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը, 8) աշխատանքային հարաբերությունների կայունությունը, 9) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը, 10) կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների։<ref>{{Cite web|url=http://ankakh.com/article/23300/%E2%80%8Bashkhatanqi-iravunq|title=​Աշխատանքի իրավունք|website=ankakh.com|language=en|accessdate=2019-09-13}}</ref>
 
== Ազգային աշխատանքային օրենքներ ==