«Հովհաննես I (Հռոմի պապ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 49.
| Commons = Ioannes I
}}
'''Հովհաննես I''' ({{ԱԾ}}), [[Հռոմի Պապ]] [[523|523 թվականի]] [[Օգոստոսի 13|օգոստոսի 13-ից]] մինչև [[526|526 թվականի]] [[Մայիսի 18|մայիսի 18-ը]]:
 
== Կենսագրություն ==
Հովհաննեսը ծնունդով Իտալիայի [[Սիենա (քաղաք)|Սիենայից]] էր (կամ Կաստելլո-դի-Սերենա, [[Կիուձինո|Կիուձինոյի]] կողքին): Նա պապերից առաջինն էր, որ դեսպանության կազմում այցելել է [[Կոստանդնուպոլիս]]:
 
Լինելով սարկավագ Հռոմում՝ Հովհաննեսը, ինչպես հայտնի է, եղել է [[Լավրենտիոս (հակապապ)|Լավրենտիոսի]] կողմանակիցը: 506 թվականին նա ընդունել է իր սխալները, դատապարտել է Պետրոս Ալթինացուն և Լավրենտիոսին և ներողություն է խնդրել Պապ Սիմմաքոսից։ Ամենայն հավանականությամբ, հենց նա է եղել ոմն «սարկավագ Հովհաննես» անվան ներքո, որը, ի թիվս այլոց, ստորագրել է Հռոմի Սինոդի 499 և 502 թվականների acta-ը (որոշումները)<ref>John Moorhead, [https://www.jstor.org/stable/4435834 "The Last Years of Theoderic", ''Historia: Zeitschrift für Alte Geschichte''], 32 (1983), p. 113</ref>: Հովհաննեսը, հնարավոր է նաև, որ թաքնվել էր «սարկավագ Հովհաննեսի» անվան տակ, ում VI դարի փիլիսոփա [[Բոետիոս|Բոետիոսը]] նվիրել էր իր կրոնական հինգ տրակտատներից երեքը՝ գրված 512 և 520 թվականների միջև: [[Պատկեր:Papa Ioannes I.jpg|thumb|ձախից|120пкс|Հովհաննես I Պապ]]
 
Հովհաննեսը շատ վատառողջ էր, երբ նստեց պապական գահին՝ որպես [[Հռոմի Պապ]] Հովհաննես I: ԲբյուզանդականԲյուզանդական կայսրի կողմից [[Արիոսականություն|արիոսականությունը]] դավանողներին հետապնդելու վերաբերյալ հրովարտակի հրապարակումից հետո Թեոդորիխ Մեծի կողմից որպես դեսպան ուղարկվեց (իր կամքին հակառակ) [[Հուստինիանոս Ա|Հուստինիանոսի]] կասեր մոտ, որպեսզի հասնեն հերետիկոսների դեմ միջոցների վերացմանը կամ մեղմացմանը: Թեոդորիխ թագավորը սպառնացել էր, որ եթե Հովհաննեսը չկարողանա կատարել իր առաքելությունը, ապա հավանական է, որ Արևմուտքում ճնշումներ կսկսվեն ոչ-արիոսականների դեմ: Հովհաննեսը մեծ շքախմբով գնաց [[Կոստանդնուպոլիս]]. նրան ուղեկցողների թվում էին Եկլեսիա եպիսկոպոսը Ռավեննայից, Եվսևիոս եպիսկոպոսը Ֆանոյից և Սաբինը՝ Կամպանիայից<ref>Raymond Davis (translator), ''The Book of Pontiffs (Liber Pontificalis)'', first edition (Liverpool: University of Liverpool Press, 1989), p. 49</ref>, ինչպես նաև աշխարհիկ գործիչներ սենատորներ Ֆլավիոս ֆեոդորը, Ֆլավիոս Ինպորտուն Յունիորը, Ագապիտը և վերջինիս պատրիկը<ref>''Anonymus Valesianus'', 15.90; translated by J.C. Rolfe, ''Ammianus Marcellinus'' (Harvard: Loeb Classical Library, 1972), vol. 3 p. 565</ref>:
 
Հովհաննեսը չկարողացավ, և հավանաբար՝ չէր էլ ցանկացել, հաջողությամբ կատարել թագավորի կողմից հանձնարարված առաքելությունը։ Վերադառնալուն պես նա բանտարկվեց [[Ռավեննա|Ռավեննայում]]՝ [[Հուստինիանոս Ա|Հուստինիանոս]] կասեր հետ դավադրություն նյութելու կասկածանքով: Բանտում էլ Հովհաննեսը մահացավ խնամազուրկ և դաժան վերաբերմունքից։ Նրա մարմինը տեղափոխվել է Հռոմ և թաղվել է Սուրբ Պետրոսի բազիլիկայում։