«Էլվինա Մակարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
Երկու տարի անց [[Հայաստանի էստրադային նվագախումբ|Հայաստանի պետական էստրադային նվագախմբ]]ի գեղարվեստական ղեկավար [[Կոնստանտին Օրբելյան]]ը, լսելով աղջկա հզոր ձայնը, նրան հրավիրում է անսամբլ։ Օրբելյանի նվագախումբը դարձավ Էլվինայի թռիչքը երգարվեստում։ Սկսվեցին արտասահմանյան շրջագայությունները։ Երգչուհին տիրապետում էր [[անգլերեն]], [[ռուսերեն]], [[ֆրանսերեն]] և [[իտալերեն]] լեզուներին, առնչվում էր համաշխարհային մշակույթի և օտարազգի երաժիշտների հետ։ Սիրահարված էր ամերիկյան ջազին։
 
Աշխատելու հետ մեկտեղ Էլվինան սովորում էր [[Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա]]յի դաշնամուրի բաժնում։ 1970-ականներից երգչուհին մասնակցում է միջազգային բազմաթիվ փառատոներիփառատոնների, ելույթ ունենում աշխարհի տարբեր բեմերում և օտարազգիներին ևս մեծ հիացմունք պատճառում։ 1973 թվականին [[Օստանկինո]]յում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում Էլվինան արժանանում է գլխավոր մրցանակի՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Ու՞ր եք, տղաներ» երգի կատարման համար։
 
Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։ 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով։ Նույնիսկ այդ տարիներին՝ 1986-1989 թթ.թվականներին, նա չի դադարել ստեղծագործել։
 
Այդ ժամանակ [[ԱՄՆ]]-ից հրավեր է ստանում, տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության մեկնում։ Այդ օրերին ստորագրում են Հեռուստառադիոպետկոմից նրան ազատելու հրամանը։ Մայրը զանգահարում է և ասում, որ կարող է հետ գալու մասին չմտածել, մնալ ԱՄՆ-ում։ Երգչուհին հարկադրաբար հաստատվում է ԱՄՆ-ում։ Թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել է սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր։