«Սուրեն Այվազյան (երկրագետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Կենսագրություն և գործունեություն: Կատարվել է նյութերի խմբագրում։
Կրճատվել են կրկնված կամ ոչ-էական տեղեկություններ։
Տող 11.
Սուրեն Այվազյանը 1957 թ. ավարտել է [[Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան]]ի երկրաբանության ֆակուլտետը։ 1957-1959 թթ. աշխատել է որպես ինժեներ ԽՍՀՄ ԳԱ կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի Էլբրուսի արշավախմբում։ Աշխատելով պաշտպանական թեմայով՝ ավագ եղբոր հետ միասին փորձարարությամբ հայտնաբերել է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում ալիքների երկարությունը՝ ճառագայթման առավելապես պղտոր միջավայրում անցման ժամանակ։ Այս հայտնագործությունը օգտագործվել է “Սոյուզ-Պ” և “Սոյուզ-ՊՊԿ” հրթիռների համար և արժանացել պետական մրցանակի։ 1959 թ. աշխատել է [[ՀՀ ԳԱԱ|Հայաստանի ԳԱ]] նախագահությունում։ 1968-1988 թթ. աշխատել է Հայգիպրոցվետմետում /գունավոր մետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտում/ որպես գիտատեխնիկական ինֆորմացիոն բաժնի վարիչ, հրատարակել է ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուները և գիտական հաղորդագրությունները։
 
1959-60 թթ. փորձել է ուրարտական սեպագրերն ընթերցել հայերենով։ 1960 թ. ակադեմիկոս Վ. Ստրուվեի հանձնարարականով հրատարակվեց Սուրեն Այվազյանի “Հիքսոսները” աշխատությունը։ 1963 թ. հայտնաբերել և 1965-66 թթ. հնէաբանականհնագիտական արշավախմբի կազմում պեղումներ է կատարել Մեծամորում։ 1963 թ. հրատարակել է “Հայկական սեպագրերի վերծանումը” աշխատությունը։ 1965 թ. հանդես է եկել նորագույն ֆիզիկային նվիրված հոդվածաշարով։ Առաջ է քաշել հնգաչափ համակարգի գաղափարը՝ Հնգաչափ կոնտինիումի կոորդինատների բացարձականության տեսություն։ 1968 թ. Մոսկվայում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի կոչում։ Նույն տարում Մեծամորի հայտնաբերման և պեղումների համար արժանացել է պետական մրցանակի։ Պարգևատրվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատվոգրով։ 1969-1971 թթ. հիմնել և ղեկավարել է Հայաստանի երիտասարդ գիտնականների խորհուրդը։ Գտել և դուրս է բերել գրավիէլեկտրամագնիսական դաշտի միացյալ ցիկլը, որը կաղված է երկրագնդի միջուկում թերմոմիջուկային սինթեզի ռեակցիայի ընթացքից։
 
1972 թ. ՍՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից արժանացել է գիտության և տեխնիկայի պատմության գծով ավագ գիտաշխատողի կոչման։ 1976 թ. դարձել է Էներգետիկ ինվերսիաների հասարակական միջազգային ակադեմիայի իսկական անդամ՝ գեոինվերսիաներին և տիեզերական երկրաբանությանը նվիրված հետազոտությունների շարքի համար։ 1980 թ. ստեղծել է “Հայաստանի պատմական քարտեզներ” ատլասը /50 քարտեզ/, որը ներառում է մ.թ.ա. 2107 թ. մինչև մ.թ. 428 թ.։
 
Ս. Այվազյանը առանձին ճանաչում ձեռք բերեց հատկապես 1978-1988 թթ., երբ նա ՍՍՀՄ ղեկավարներ Լ. Ի. Բրեժնևին, Ա. Ն.Կոսիգինին, Մ. Ս.Գորբաչովին բաց նամակներ ուղարկեց, որոնցում ընդգրկված էր Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի տարածքների բուն հայկականությունը։ Հետագայում նա դարձավ Ղարաբաղյան շարժման ակտիվ գաղափարախոսներից մեկը։ 1989 թ. մայիսին Ղարաբաղ զենք տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել է և մինչև 1993 թ. մարտ ամիսը անցկացրել բանտում /այդ թվում նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի Լեֆորտովոյի մեկուսարանում/։ 1993 թ., բանտից դուրս գալուց անմիջապես հետո, Այվազյանը հիմնել է “Դաշնակցություն’’ թերթը և դարձել նրա գլխավոր խմբագիրը։ 1994 թ. ստեղծել է Հայաստանի ռեֆորմների ասոցիացիան և դարձել “Արամազդ” հայերեն և ռուսերեն թերթերի գլխավոր խմբագիրը։ Նույն տարում ստեղծել է Քարե մշակույթի թանգարան, “Քարեդարան” Հայկական ազգային ասամբլեան և դարձել է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակվող “Մեծամոր” գիտամշակութային թերթի գլխավոր խմբագիրը։1997 թ. հիմնել է “Նեֆելին” ՍՊՀ-ն՝ նեֆելինային սիենիտների մշակման և ալյումինի ստացման եղանակների նպատակով։ 2006 թ. հիմնել է պարահոգեբանության և էքստրասենսորիկայի հայկական կենտրոնը։
 
== Մրցանակներ ==
Տող 42.
# Հայաստանի պատմության որոշ խնդիրների մասին։ /ռուսերեն և հայերեն/, Երևան, 2000
# Կյանքի պատառիկներ։ Երևան, “Ֆենոմեն”, 2001
# Այր Հայրենյաց։ /պատմավեպ հայերեն և ռուսերեն/։ Երևան, “Ֆենոմեն”, 2002։ Գիրքը նվիրված է Հայաստանի հերոսական զինված ուժերին։
# Փառանձեմ թագուհին և իշխան Կամսարականը։ /պատմավեպ/, Երևան, 2006
# Երկու բռնապետեր. Ստալինի հանելուկները։ /դրամա/, Երևան, “Ֆենոմեն”, 2006