«Տրոյական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 64.
}}'''Տրոյական պատերազմ''' ({{lang-grc|Τρωικός Πόλεμος}}, տառադարձմամբ՝ «Տրոյիկոս պոլեմոս»), [[Աքայացիներ|աքայացի թագավորների]] դաշնակցային պատերազմը [[Եգեյան ծով|Եգեյան ծովի]] արևելքում գտնվող [[Տրոյա|Տրոյա քաղաք-պետության]] դեմ։ Դարակազմիկ հակամարտության սկզբնավորման շարժառիթը հանդիսանում է [[Տրոյացիներ|տրոյացիների]] [[Պարիս|արքայազն Պարիսի]] կողմից [[Սպարտա|Սպարտայի]] արքա [[Մենելայոս|Մենելայոսի]] կնոջ՝ [[Հեղինե Չքնաղ|Հեղինեի]] առևանգումը։ Տրոյական պատերազմը [[Հին հունական դիցաբանություն|հին հունական դիցաբանության]] առանցքային նշանակության դրվագներից է, որն իր մեծ ազդեցությունն է թողել [[Հին աշխարհ|անտիկ շրջանի]] [[Հունական գրականություն|գրականության]] և [[Հին Հունաստանի մշակույթ|արվեստի զարգացման]], ինչպես նաև [[Քաղաքակրթություն|քաղաքակրթության]] ինքնատիպության ձևավորման վրա։ Տրոյական պատերազմին է նվիրված անտիկ գրականության առաջին նշանավոր հուշարձաններից մեկը՝ [[Հոմերոս|կույր բանաստեղծ Հոմերոսի]] [[Իլիական|«Իլիականը» էպիկական ստեղծագործությունը]]։ Հոմերոսի ստեղծագործությունների հիմքի վրա [[Ողբերգություն (ժանր)|հույն ողբերգակներն]] ու մյուս ժանրի գրողները ստեղծել են իրենց քերթվածքները։ Հետագայում Տրոյական պատերազմին վերաբերվող բովանդակային նյութն օգտագործվում է հռոմեացի հեղինակների՝ [[Վերգիլիոս|Վերգիլիոսի]], [[Պուբլիուս Օվիդիուս Նասո|Օվիդիուսի]] և այլոց կողմից։ Արդյունքում՝ հունական առասպելաբանության շատ դրվագներ լատինականացվում են։
 
Ըստ [[Հին հունական դիցաբանություն|հին հունական դիցաբանության]]՝ պատերազմը սկզբնավորվել է [[Հերա]], [[Աթենաս]] և [[Աֆրոդիտե]] աստվածուհիների միջև ծագած վեճի արդյունքում, այն բանից հետո, երբ երկպառակտության և քաոսի [[Էրիս (դիցաբանություն)|աստվածուհի Էրիսը]], որը վրդոհվել էր Պելևսի և [[Թետիս|Թետիսի]] հարսանիքի հրավեր չստանալու հանգամանքից, հարսանքատուն է նետում մի ոսկե խնձոր՝ «ամենագեղեցիկին» մակագրությամբ։ Վեճը լուծում Է արքայազն [[Պարիս|Պարիսը]]՝ խնձորը հանձնելով Աֆրոդիտեին։ Հավատարիմ մնալով իր խոստումին՝ սիրո և գեղեցկության դիցուհին ստիպում է [[Հեղինե Չքնաղ|Հեղինեին]] (վերջինս համարվում էր մահկանացուներից ամենագեղեցիկը)՝ [[Սպարտա|Սպարտայի]] թագուհուն, սիրահարվել Պարիսին։ Արդյունքում՝ սիրո զգացմունքից դրդված Հեղինեն Տրոյայի արքայազնի Պարիսի հետ փախչում է Իլիոն՝ [[Պրիամոս|Պրիամոսի]] արքունիք, որն էլ հարուցում է Սպարտայի արքա Մենելայոսի զայրույքը։ Շուտով Մենելայոսն իր եղբոր՝ [[Միկենք|Միկենքի]] գահակալ [[Ագամեմնոն|Ագամեմնոնի]] և [[Աքայացիներ|աքայական թագավորությունների]] զորակցությամբ արշավանք է սկսում դեպի [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]] արևմտյան ափերը և տասը տարի շարունակ փորձում պաշարել Տրոյան։ Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց անունը փառքով են պսակում մի շարք առասպելական հերոսներ․ աքայացիներից՝ մահկանացու թագավորի և ծովային անմահ դիցուհի [[Թետիս|Թետիսի]] որդի [[Աքիլլես|Աքիլլեսը]], [[Թելամոն|Թելամոնի]] որդի Այաքսը, [[Իթակե|Իթակեի]] արքա [[Ոդիսևս|Ոդիսևսը]], [[Պատրոկլես|Պատրոկլեսը]], [[Տրոյացիներ|տրոյացիներից]]՝ Պրիամոսի որդի արքայազն [[Հեկտոր|Հեկտորը]], Գլավկոսը, Սարպեդոնը և Պարիսը։[[Էնեաս|էնեասը]]։։ Չկարողանալով ռազմական ճանապարհով նվաճել Տրոյան՝ Ոդիսևսի մտահաղացմամբ շնորհիվ հույները կառուցում են [[Տրոյական ձի|«Տրոյական ձին»]]։ Պրիամոս արքան անտեսելով [[Լաոկոոն|Լաոկոոն քրմապետի]] նախազգուշացումները և հավատալով հույն լրտեսի կեղծ խոսքերին, թե փայտե ձիուն տիրող քաղաքը դառնալու է անառիկ, այն տեղափոխում են պարիսպներից ներս և զետեղում Աթենաս դիցուհու տաճարի մոտ։ Գիշերը դրա միջից դուրս եկած զինվորները բացում են բերդապարսպի դարպասները՝ ներս թողնել հունական զորքերին, որոնք գրավում ու կործանում են Տրոյան։
 
== Սկզբնաղբյուրներ ==