«Տրոյական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 93.
{{Rquote|right|Շատ ուրիշ հերոսներ էլ էին միացել արշավանքին։ Պետք էր ստիպել, որ ռազմարշավի դուրս գա նաև Իթակեի արքա, բազնահնարագետ Ոդիսևսը՝ Լաերտեսի որդին։ Բայց Ոդիսևսը չէր ուզում հեռանալ Իթակեից․․․|Ըստ Հոմերոսի «Իլիական»-ի}}Դեպի Տրոյա զորաշարժին մասնակցում էին [[Արգոս (քաղաք)|Արգոսի]] արքա Դիմոդեսը, [[Մինոս|Մինոսի թագավորության]] բանակները, [[Կրետեի ծովապետություն|Կրետեի արքա]] Իդոմենեոսը, [[Հերակլես|Հերակլեսի]] ընկեր Փիլոկտետեսը, որին մահից առաջ լեգենդար հերոսը հանձնել էր իր նետն ու աղեղը, [[Էգինա (աստերոիդ)|Էգինա կղզու]] արքա, [[Արգոնավորդներ|արգոնավորդ]] [[Թելամոն|Թելամոնի]] որդի Այաքսը (ավելի ուշ նաև նրա որդի Այաքս Կրտսերը) և այլ հերոսներ (հիմնականում աքքայական լիգայից՝ [[Բեոտիա|Բեոտիայից]], [[Արկադիա|Արկադիայից]], [[Աթենական պոլիս|Աթենական պոլիսից]], [[Կիկլադներ|Կիկլադներից]], [[Մագնեսիա (նոմոս)|Մագնեսիայից]], [[Հռոդոս|Հռոդոսից]] և այլն)։
[[Մենելաոս|Մենելաոսն]] ու [[Ագամեմնոն|Ագամեմնոնը]] կարևորում էին նաև Իթակեի մասնակցությունը սպասվելիք պատերազմին, քանի որ այդ թագավորության գահակալը՝ [[Ոդիսևս|Ոդիսևսը]], հանդիսանում էր խորամանկության ու հնարամտության մարմնացումը։ Ինքը՝ Ոդիսևսը, սակայն, ոչ մի կերպ հակված չէր տեղի տալ մետրոպոլիտ արքաների հավակնություններին, քանի որ ցանկանում էր մնալ հայրենի կղզում՝ իր կնոջ՝ [[Պենելոպե|Պենելոպեի]] և նորածին որդու՝ [[Տելեմաքոս|Տելեմաքոսի]] հետ։ Իմանալով Մենելաոսի, Ագամեմնոնի, Նեստորի և Պալամեդեսի ժամանման մասին, Ոդիսևսը որոշում է մոլորեցնել նրանց՝ խենթ ձևանալով։ Մասնավորապես, վերջինս լծում է ավանակն ու արորը և սկսում վարել դաշտերը՝ միաժամանակ աղ ցանելով այնտեղ։ Ոդիսևսի պլանը ձախողում է Պալեմեդեսը, որը վերջինիս ստուգելու համար արորի ճամփին է դնում մանկահասակ Տելեմաքոսի բարուրը։ Այդ քայլով հյուրերը բացահայտում են Իթակեի թագավորի խորամանկությունը և ստիպում նրան միանալ ռազմարշավին։ Բացի այդ, Ոդիսևսը Հունաստանի միակ թագավորն էր, որը կարող էր աքքայացիների բանակ բերել Աքիլլեսին, որն էլ, ըստ Կալքաս գուշակի, հանդիսանում էր հելլենների հաղթանակի գլխավոր երաշխիքը։{{քաղվածք|Անմահ փառք էր խոստաղել ճակատագիրն Աքիլլեսին։ Նա պետք է լիներ Տրոյայի տակ մարտնչող հերոսներից վեհագույնը։ Մեծ են լինելու Աքիլլեսի սխրագործությունները, բայց չի վերադառնա նա Տրոյայի պատերի տակից և կզոհվի ծաղիկ հասակում՝ նետով խոցված։|Հատված Հոմերոսի «Իլիական» ստեղծագործությունից}}
Կալքաս գուշակը կանխատեսել էր, որ հելլենները հաջողությամբ կգրավեն [[Տրոյա|Տրոյան]] միայն այն ժամանակ, երբ նրանց կազմում կռվի [[Աքիլլես|առասպելական հերոս Աքիլլեսը]], որը Պելևսի և [[Թետիս]] աստվածուհու որդին էր։ Աքիլլեսն անվախճան էր՝ հավիտենական անմահությամբ, քանզի նրա միակ խոցելի տեղը գարշապարն էր։ <br />
{| class="graytable"
|+
Աքիլլեսը՝ նախքան Տրոյական պատերազմը
| width="60%" align="left" |[[Բաթումի պայմանագիր|<big>Բաթումի պայմանագիրը</big>]] <big>պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող [[Թուրքիա|Թուրքիայի]] կողմից։ [[Հայաստանի առաջին հանրապետություն|Հայաստանի]] կողմից այն վավերացնում են [[Հովհաննես Քաջազնունի|Հովհաննես Քաջազնունին]], [[Ալեքսանդր Խատիսյան|Ալեքսանդր Խատիսյանը]] և [[Միքայել Պապաջանյան|Միքայել Պապաջանյանը]]։ Ըստ Բաթումի պայմանագրի՝ Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր։ Հայաստանին էր մնում [[Սևան|Սևանը]], [[Երևան|Երևանը]], [[Էջմիածին|Էջմիածինը]]։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Նույն պայմանագրով [[Վրաստանի դեմոկրատական հանրապետություն|Վրաստանի դեմոկրատական հանրապետությունից]] Թուրքիային էին անցնում [[Կարս|Կարսը]], [[Արդվին|Արդվինը]], [[Արդահան|Արդահանը]], [[Բաթում|Բաթումը]], [[Ախալքալաք|Ախալքալաքն]] ու [[Ախալցխա|Ախալցխան]]։ Փոխարենը՝ Թուրքիան Հայաստանն ու Վրաստանը ճանաչում էր որպես անկախ երկրներ։</big>
| width="30%" |[[Պատկեր:Chiron_instructs_young_Achilles_-_Ancient_Roman_fresco.jpg|border|կենտրոն|259x259փքս]]
|}
<br />
[[Կատեգորիա:Տրոյական պատերազմ]]