«Սողանքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Landslide animation San Matteo County.gif|upright=2|thumb|[[Սան Մատեո]]յի սողանքի համակարգչային սիմուլյացիան, [[ԿալիֆորնիաԿալիֆոռնիա]], [[ԱՄՆ]], [[1997]] թ [[հունվար]]]]
'''Սողանքներ''', ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջերով կամ թեք տեղանքով [[ապար]]ների զանգվածային սահաշարժեր, որոնք, լվացման հետևանքով, ապարների հավասարակշռության խախտման արդյունք են։ Սողանքային շարժընթացներն ուղղակիորեն կախված են տեղանքի կառուցվածքից, ապարների շերտերի տեղաբաշխումից, [[ստորերկրյա ջրեր]]ի ակտիվությունից, անտառածածկույթի կամ խոտածածկույթի խտությունից, գերխոնավացումից, ստորերկրյա ցնցումներից, մարդու անզգույշ տնտեսական գործունեության, երկրաբանական և երկրաձևաբանական պայմանների առանձնահատկությունների անտեսումից, որոնք հանգեցնում են ապարների ամրության նվազմանը և սողանքի առաջացմանը։
 
== Խոշոր սողանքներ ==
[[Հայաստան]]ի տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով։ Հայաստանի տարածքում գոյություն ունեն 2000-ից ավելի խոշոր սողանքներ (մոտ 500 կմ² տարածք), որոնցից շատերը գտնվում են բնակավայրերի ([[Դիլիջան]], [[Իջևան]], [[Կապան]], [[Վանաձոր]] և այլն) սահմաններում, միջին բարձրության լեռնային գոտում՝ [[Ախուրյան գետ|Ախուրյանի]] հովտում ([[Գյումրի|Գյումրուց]] հյուսիս-արևմուտք), [[Դեբեդ (Լոռու մարզ)|Դեբեդի]]ի, [[Աղստև (գետ)|Աղստևի]], [[Վեդի (գետ)|Վեդիի]], [[Գետիկ (գետ)|Գետիկի]], [[Որոտան]]ի ավազաններում, [[Նուբարաշենի սարավանդ|Նուբարաշենի]], [[Ջերմուկի սարավանդ]]ներում և այլն։ Սողանքային վտանգը սպառնում է նաև տրանսպորտային (շուրջ 8 000 կմ ընդհանուր երկարության ուղիներից ավելի քան 1500 կմ-ը սողանքային ազդեցության գոտում է) և էներգետիկ մայրուղիներին, արոտավայրերին և մշակովի հողերին, պատմամշակութային հուշահամալիրներին ([[Մակարավանք]], [[Գոշավանք]], [[Ջուխտակվանք]] և այլն)։ Սողանքները շատ հաճախ ավերիչ են․ օրինակ՝ [[Մարմաշեն]] ([[Շիրակի մարզ]]), [[Մարտիրոս (գյուղ)|Մարտիրոս]] ([[Վայոց ձորի մարզ]]) գյուղերն ավերվել, բնակիչները տեղափոխվել են։ Նույն պատկերն է [[Դիլիջան]]ում։ Սողանքային փլվածքները տարածված են հանրապետության շուրջ 125 բնակավայրում։
 
Քանի որ մակերևութային և ստորերկրյա ջրհոսքերն ակտիվացնում են սողանքները, սողանքավտանգ տարածքներում չի թույլատրվում ջրագծեր (ջրմուղկոյուղու), առավել ևս բաց ջրանցքներ կառուցել։ Ջրագծերից ու ջրանցքներից ներծծվող անխուսափելի կորուստների հետևանքով սողանքներն ակտիվացել են Գառնի-Հացավան-Ողջաբերդ, Արզնի-Գետամեջ-Պտղնի և այլ տեղամասերում։