«Մասնակից:ArthurZQ/Ավազարկղ Զ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը)
Պիտակ: Դատարկում
'''Կարսի գրավում''', պատմական կարևորագույն իրադարձություներից մեկը, որը տեղի է ունեցել 1920 թվականի սեպտեմբերի 22-ին սկսած թուրք-հայկական պատերազմի ժամանակ: 1920 թվականի [[սեպտեմբերի 22]]-ի լույս [[Սեպտեմբերի 23|23]]-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա։ Պատերազմի սկզբնական փուլը շատ անհաջող է ընթացել այերի համար. թշնամուն հաջողվել է գրավել ստրատեգիական կարևոր նշանակության տարածքները՝ [[Սարիղամիշ|Սարիղամիշն]] ու [[Մերդենեկ|Մերդենեկը]]։ Պատերազմի վերջնամասում հայերը լիակատար պարտություն են կրել. թշնամին սեպտեմբերի 29-ին երկրորդ անգամ գրավել է Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ [[Կարս|Կարսը]], նոյեմբերի 7-ին՝ [[Ալեքսանդրապոլ|Ալեքսանդրապոլը]], նոյեմբերի 12-ին՝ [[Աղին|Աղինը]]։ Նոյեմբերի 8-ին թուրքական կողմը հաշտության պայմանագրի նախապայմաններ է ներկայացրել հայերին: Պայմանագրի կետերը շատ նվաստացուցիչ էին հայերի համար, ուստի նհայկական կողմը հրաժարվել է այդ պայմանագրի կնքումից և շարունակել զինված պայքարը: Սակայն մի քանի օր հետո՝ Նոյեմբերի 15-ին, չդիմանալով թուրքական կողմի անվերջ գրոհներին, հայկական կողմը ընդունել է առաջարկած պայմանագիրը՝ ծանր պայմաններով։ [[1920]]-ի [[դեկտեմբերի 2]]-ին կնքվել է [[Ալեքսանդրապոլի պայմանագիր|Ալեքսանդրապոլի պայմանագիրը]], որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1919 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում [[Հայաստանի խորհրդայնացում|հաստատվել էր խորհրդային վարչակարգը]], և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։
9532

edits