«Մասնակից:ArthurZQ/Ավազարկղ Զ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
1192 թ. Թամար թագուհու ամուսին, ռուս իշխան Յուրիի ապստամբության ճնշմանը Զաքարե և Իվանե եղբայրների ակտիվ մասնակցությունից հետո ամիրսպասալարի պաշտոնն ստանձնեց Սարգիս Զաքարյանի ավագ որդին՝ Զաքարեն: Նա նաև արքունի գլխավոր վեզիրն էր, կնքապահն ու թիկնազորի պետը, իսկ կրտսեր եղբայրը` Իվանեն, արքունի վեզիրը: Զաքարե և Իվանե եղբայրները գլխավորեցին վրաց-հայկական բանակի հետագա հաղթական պայքարը մուսուլմանական էմիրությունների նկատմամբ: 1195 թ. վրաց-հայկական բանակը գրավեց Ամբերդ ամրոցը: Զաքարյանների առաջխաղացումը արգելակելու նպատակով Ատրպատականի և Գանձակի էմիր Աբուբաքրը փորձեց ներխուժել Վրաստան, սակայն Շամքոր գետի ափին տեղի ունեցած վճռական ճակատամարտում պարտություն կրեց և կորցրեց Շամքորն ու Գանձակը: Այս հաղթանակը նպաստեց Շիրակի և Արարատյան դաշտի ազատագրմանը: 1199 թ. Շադդադյանները վերջնականապես հրաժարվեցին Անի քաղաքի նկատմամբ իրավունքներից: Թամար թագուհին այն, որպես ժառանգական տիրույթ, հանձնեց Զաքարե Զաքարյանին: 1201 թ. ազատագրվեց Բջնին, 1203 թ.` Դվինը, որոնք տրվեցին Իվանե Զաքարյանին:
 
Չեզոքացնելով Ռումի սուլթանությունից եկող վտանգը` վրացական արքունիքը ռազմական գործողություններ սկսեց Շահարմենների էմիրության դեմ: 1206-1207 թթ. Զաքարե ամիրսպասալարի գլխավորած բանակը գրավեց Շահարմեններին անցած Կարսը: 1208 թ. վրաց-հայկական բանակը գրավեց Արդաբիլը: Որպես վրեժ նույն տարվա ապրիլին Արդաբիլի կառավարչի հանկարծակի հարձակման հետևանքով գրավված Անիի եկեղեցիներում 12 հազար մարդու սպանության` Զաքարեի հրամանով Արդաբիլի մզկիթներում նույնքան մուսուլման սպանվեց: 1208-1209 թթ. Շահարմենների դեմ շարունակված ռազմական գործողությունների արդյունքում ազատագրվեց Բագրևանդը, սակայն չհաջողվեց վերացնել Շահարմենների էմիրությունը: 1209 թ. այս էմիրության կենտրոն Խլաթի պաշարման ժամանակ Իվանե Զաքարյանը գերի ընկավ: Զաքարեն եղբորն ազատելու համար 30 տարով հաշտություն կնքեց Շահարմեն Ահուադի հետ և մի շարք բերդեր զիջեց: Հաշտության պայմանագրով Իվանեի դուստր Թամթան կնության տրվեց էմիրին: 1210-1211 թթ. վրաց-հայկական բանակը, անցնելով Արաքսը, ներխուժեց Ատրպատական և հասավ մինչև Ղազվին: Հաղթական արշավանքից վերադառնալով` 1212 թ. Զաքարե Զաքարյանը կնքեց իր մահկանացուն և թաղվեց Սանահինի վանքում: Այդուհետ Վրաստանի վարած պատերազմները դադարեցին: Զաքարեն վրաց արքունիքում թագավորից հետո ամենաբարձր դիրքն էր զբաղեցնում: Զաքարեի եղբայր Իվանեն էլ ավելի ամրապնդեց Զաքարյանների դիրքերը՝ Թամարից ստանալով մինչ այդ վրաց արքունիքում գոյություն չունեցած աթաբեկի գործակալությունը: Այսպիսով՝ նրա ձեռքում կենտրոնացան ոչ միայն հայկական բանակի հրամանատարությունն ու արքունի մեծ վեզիրի պաշտոնը, այլև գահաժառանգի դաստիարակությունը:
 
 
== ------------------------------------------------------------------------- ==