«Իրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 86.
 
== Պատմություն ==
 
=== Հին շրջան ===
Իրանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի տարածքում բնակվող ցեղերն սկսել էին զբաղվել անասնապահությամբ և երկրագործությամբ։ Այդ տեսանկյունից Փիրանշահր քաղաքը Իրանի ամենահին քաղաքակրթությունն է` 8000 տարեկան<ref>https://persiadigest.com/Piranshahrs-8000-year-old-artifacts-unearthed</ref> <ref>https://nation.com.pk/08-Jan-2019/8-000-years-old-artifacts-unearthed-in-iran</ref> <ref>https://pk.shafaqna.com/EN/AL/15972</ref> <ref>https://newspakistan.tv/8000-years-old-artifacts-unearthed-in-iran/</ref>:
Տող 97 ⟶ 98՝
[[Պատկեր:Map achaemenid empire en.png|մինի|ձախից|350px|Աքեմենյան Տերություն]]
 
Մ.թ.ա. մոտ 248 թվականին ապարն ցեղի առաջնորդ Արշակը հիմնեց [[Պարթևական թագավորություն]]ը (մ.թ.ա. մոտ 248 մ.թ. 226)։ Մ.թ.ա. 2-րդ դարի կեսին այն իր մեջ ընդգրկում էր ամբողջ Իրանական բարձրավանդակը։ Պաշտոնական լեզուներն էին [[հունարեն]]ն ու պահլավերենը։ Տիրապետող կրոնը եղել է զրադաշտականությունը։ Մ.թ.ա. 1-ին դարում Պարթևստանի և Հռոմի միջև պայքար էր գնում Արևելքում տիրապետող դիրք գրավելու համար։ Մ.թ.ա. 53 թվականին Հայոց թագավոր Արտավազդ Բ-ն Հռոմի դեմ դաշինք կնքեց պարթևաց թագավոր Որոդեսի (մ.թ.ա. 56- 37) հետ։ Մ.թ.ա. 50-40-ական թվականներին հայ-պարթևական զորքերը արշավեցին [[Ասորիք]], Փյունիկիա և [[Պաղեստին]]։ Մ.թ. 54-64 թվականներին պարտության մատնեցին հռոմեական զորքերին, և Հայաստանի թագավոր ճանաչվեց պարթևաց արքա [[Վաղարշ Ա Պարթև|Վաղարշ Ա]]-ի եղբայր [[Տրդատ Ա]]։
[[Պատկեր:Sassanian Empire 621 A.D.jpg|մինի|աջից|300px|Սասանյան Պարսկաստանի քարտեզ]]
 
Տող 105 ⟶ 106՝
 
637 թվականին արաբական զորքերը Կադիսի տակ ջախջախեցին Սասանյաններին, իսկ 642 թվականին [[Նեհավենդի ճակատամարտ]]ում վերջնական հարված հասցրին նրանց։
 
Իրանը դարձավ Արաբական խալիֆայության նահանգներից մեկը։ Իրանում տարածվեց [[Իսլամ]]ը, [[արաբ]], տիրապետության դեմ բռնկեցին մի շարք ապստամբություններ։ 9-10-րդ դարերում Իրանում առաջացան ինքնուրույն իշխանություններ (Թահիրիների, Սաֆարիների, Սամանիների, Բուվայհիների)։ 950-ականներից Իրանի հյուսիս-արևելքի շրջաններում ստեղծվեց Ղազնևիների իշխանությունը։ 11-րդ դարի սկզբին Իրան արշավեցին թուրք, օղուզները, 1040-1045 թվականներին՝ նրանց հաջորդները՝ սելջուկները, որոնք իրենց ենթարկեցին Իրանը։ 12-րդ դարում Իրանը գտնվել է խորեզմշահերի տիրապետության տակ։ 13-րդ դարում Իրանը նվաճեցին մոնղոլները, 1380-93 թվականներին՝ [[Լենկթեմուր]]ը։ [[Լենկթեմուր]]ի տերության անկումից հետո Իրանը ընկավ թուրքմեն Կարա-Կոյունլու և Ակ-Կոունլու ցեղերի տիրապետության տակ։
 
Տող 152 ⟶ 154՝
 
=== Գյուղատնտեսություն ===
Գյուղատնտեսությունը Իրանի տնտեսության կարևոր ճյուղն է։ Երկրում ստեղծվել են ագրարային-արդյունաբերական համալիրներ, կոոպերատիվ և ակցիոներական տնտեսություններ, մեքենայացվել է գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղը ոռոգովի հողագործությունն է (տալիս է գյուղատնտեսական արտադրանքի արժեքի մոտ 60 %-ը)։ Ցանքատարածությունների 60 %-ը զբաղեցնում է ցորենը, որի բերքի մոտ 1/2-ը տալիս են հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան շրջանները, բրնձի բերքի մոտ 80 %-ը՝ մերձկասպյան շրջանները։ Գյուղատնտեսության մեջ կարևոր դեր ունի էքստենսիվ քոչվոր անասնապահությունը։ 1974 թվականին երկրում կար 30,2 մլն մանր, 5,8 մլն խոշոր եղջերավոր անասուն։ Գիլան և Մազանդարան նահանգներում զբաղվում են [[Շերամապահություն|շերամապահությամբ]]։ [[Կասպից ծով]]ի և [[Պարսից ծոց]]ի ափերին զարգացած է ձկնորսությունը և մարգարտի արդյունահանումը։
 
=== Արդյունաբերություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրան» էջից