«Մոլլա Փանահ Վագիհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անձ}}
'''Մոլլա Փանահ Վագիհ''' ({{lang-az|Molla Pənah Vaqif}}) ({{ԱԾ}}), ադրբեջանցի [[բանաստեղծ]] և պետական գործիչ։ Եղել է [[ուսուցիչ]] (որի համար էլ կոչվել է «մոլլա»), ապա վեզիր (արտաքին գործերի մինիստր)՝ Ղարաբաղի կառավարչի մոտ։ Վիագիհ մասնակցությամբ պաշտպանական դաշինք է կնքվել Ղարաբաղի, Վրաստանի, Թալիշի և Երևանի խանությունների միջև՝ ընդդեմ [[Իրան]]ի։ Վագիհն նախաձեռնել է [[Ռուսաստան]]ի հետ բանակցությունները, որոնց նպատակն էր ստանալ ռուսների աջակցությունը։ [[1797]] թվականին [[Ղարաբաղ]]ի իշխանությունը զավթել է [[Մուհամեդ բեկ Զևանշիր]]ը, որի հրամանով ՎագիհՎագիհը սպանվել է իր որդու՝ բանաստեղծ [[Ալի բեկ]]ի հետ։
 
==Ստեղծագործություններ==
ՎիագիհիՎագիհի ստեղծագործությունները ձեռագիր վիճակում չեն պահպանվել, հետագայում հավաքվել են ըստ առանձին գրառումների կամ երգիչների կատարումների։ Առաջին ժողովրդականժողովածուն հրատարակվել է [[1856]] թվականին, [[Թեմիր խան-Շուրա]]յում (այժմ՝ Բույնակսկ)՝ Մ․ Ցու․ Ներսեսովի կողմից։ Համեմատաբար լիակատար ժողովրդականժողովածուն տպագրվել է [[1945]] թվականին։ ՎագիհՎագիհը նոր էջ է բացել ադրբեջանական պոեզիայում, այն մերձեցրել ժողովրդին։ Նրա քնարերգությունը կենսախինդ է․ նա ձգտում է ձախորդությունները հաղթահարել բանականության ուժով, փիլիսոփայական իմաստ է գտնում նույնիսկ վշտի մեջ, մարդուն տրված գերագույն պարգևն այս աշխարհում համարում է երկրային, գրեթե հեթանոսական սերը։ Վագիհը ստեղծել է իրական գեղեցկուհիների կերպարներ («Մանուշակ», «Երկու գեղեցկուհու եմ ես գովերգում» և այլն)։ Վերջին տարիներին Վագիհի գործերում կայունացել է միջնադարյան արևելյան քնարերգությանը բնորոշ «բախտի փոփոխականության» մոտիվը, մարդն անզոր է ճակատագրի հանդեպ։ Փիլիսոփայական քնարերգությունը տոգորվել է դառնությամբ («Ով կատարյալ է՝ նրան բաժին են ընկնում ձախորդությունները») և հեգնանքով՝ կեղծիքի ու չարության աշխարհի նկատմամբ («Ես արդարություն որոնեցի, բայց արդարություն չկա ու չկա»)։ Վիդադիի՝ ավագ ժամանակակցի ու մտերմի հետ Վագիհն ադրբեջանական պոեզիայում հաստատել է աշուղական գոշմա (ղոշմա) ձևը, որն ավելի մոտ է ժողովրդական չափածո ստեղծագործությանը, միաժամանակ խիստ դասական ձևերով գրված իր գազելներով ու մուխամմազներով նա տուրք է տվել Ֆիզուլիի բանաստեղծական դպրոցին։ Վագիհի կյանքը գեղարվեստ,գեղարվեստորեն մարմնավորել է Ա․Սամեդ Վուրղունը «Վագիֆ» չափածո [[դրամա]]յում։
 
== Ծանոթագրություններ ==