«Save the Children»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Պատմական տեղեկություններ ==
Կազմակերպությունը հիմնվել է [[1919]] թվականին [[Մեծ Բրիտանիա]]յում՝ Էգլանտայնա Ջեբբի և նրա քույրքրոջ՝ Դորոթի Բաքսթոնի կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակներն են կատարելագործել կրթության, [[Առողջապահություն|առողջապահության]], տնտեսական հնարավորությունների համակարգերը, երեխաներին պաշտպանել բռնություններից և բնական աղետներից, ինչպես նաև իրականացնել երեխաների իրավունքների պահպանության և պաշտպանության ուղղությամբ այլ գործունեություն։ Կազմակերպության աշխատակիցների կարծիքով նույնիսկ ոչ մեծ նվիրատվությունը կարող է փրկել շատ երեխաների<ref>{{cite news|url=http://www.bbc.co.uk/russian/international/2009/10/091004_savethechildren_campaign.shtml|title=Save the Children: спасение жизней детей – не такое дорогое дело|publisher=BBC Russian |date=05.10.2009}}</ref>։
 
Վեց ամիս անց «Փրկենք երեխաներին» կազմակերպություն հիմնվեց [[Շվեդիա]]յում։ Սկզբնական շրջանում այն գործում էր Էլլեն Պալմշերնի և որոշ ակտիվիստների նախագահությամբ, որոնց թվում էին լրագրողներ Հերդա Մարկուսը և Էլին Վագները։ Աշխատանքն ուղղված էր [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո երեխաների ծայրահեղ աղքատության թեթևացմանը: Նախքան [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ը շեշտը դրված էր Շվեդիայի երեխաների վրա, սակայն ամեն ինչ փոխվեց պատերազմից հետո, երբ շվեդները գիտակցեցին, որ երեխաները տառապում են ոչ միայն իրենց երկրում, այլև աշխարհի տարբեր մասերում: 1970-ականներին «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը վերաձևավորվեց զարգացող երկրներում երեխաների զարգացման և վիճակի փոփոխման ժամանակակից գործակալության<ref name="http://www.rb.se/omraddabarnen/Pages/historia.aspx">[http://www.rb.se/omraddabarnen/Pages/historia.aspx {{ref-sv}}Historia Rädda Barnen]</ref>։
 
Կազմակերպությունն օգնություն է ցուցաբերել այն երեխաներին, որոնք տուժել են [[Պովոլժիե]]ի (1921-1922) քաղցից, [[Վիետնամի պատերազմ]]ներից, Նիգերիայի քաղաքացիական պատերազմից և այլ աղետներից ու հակամարտություններից։ Վերջին ժամանակներս կազմակերպության կողմից գործարկվել է հաճախակի զինված հակամարտությունների ենթարկվող երկրներում բնակվող 8 միլիոն երեխաների որակյալ կրթության ապահովման ծրագիր։
 
== Mothers' Index Rankings ==
Կազմակերպությունը տարեկան հրապարակում է Mothers' Index Rankings վարկանիշը, որտեղ նշվում է աշխարհի տարբեր երկրներում մայրության և մանկության իրավիճակի ամբողջական գնահատականը: Ըստ 2014 թվականի վարկանիշի՝ մոր և երեխայի համար ամենալավ երկիրը [[Ֆինլանդիա]]ն է, երկրորդ տեղում [[Նորվեգիա]]ն է, երրորդում՝ [[Շվեդիա]]ն, 26-րդ տեղում՝ [[Բելառուս]]ը, 62-րդում՝ [[Ռուսաստան]]ը, իսկ 72-րդ տեղում՝ [[Ուկրաինա]]ն<ref>{{cite web|url=http://www.savethechildren.org/atf/cf/%7B9def2ebe-10ae-432c-9bd0-df91d2eba74a%7D/SOWM_2014_MOTHERS_INDEX.PDF|title=2014 Mothers' Index Rankings|date=май 2014|publisher=Save the Children|accessdate=2014-05-08|archiveurl=https://www.webcitation.org/6PPd9jLP2?url=http://www.savethechildren.org/atf/cf/%7B9def2ebe-10ae-432c-9bd0-df91d2eba74a%7D/SOWM_2014_MOTHERS_INDEX.PDF|archivedate=2014-05-08|deadurl=yes}}</ref>։ Այս ցանկում Ֆինլանդիան առաջատար տեղ է զբաղեցնում երկրորդ տարին անընդմեջ<ref>{{YLE-N|7223063|Финляндия остается лучшей страной для матерей|6|5|2014|8|4|2014}}</ref>։