«Սամցխե-Ջավախքի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 16.
 
== Պատմություն==
 
Ժամանակակից Սամցխե-Ջավախքի մարզի մի մասը հայկական պատմական [[Ջավախք]]ն է։ Վերջինս դարեր առաջ բնակեցված է եղել հայերով, սակայն 387 թվականի [[Հայաստանի առաջին բաժանում]]ից հետո հայկական որևէ պետության մաս չի կազմել։ Հայերի՝ այստեղ վկայելու մասին վկայում են տեղի պատմական հուշարձանները։ Ժամանակակից ջավախահայերի բացարձակ մեծամասնությունը, սակայն, ոչ թե այդ հայերի, այլ 1828-29 թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)|ռուս-թուրքական պատերազմից]] հետո [[Էրզրում]]ից ու [[Կարս]]ից գաղթածների հետնորդնեն են։ Մինչև 1921 թվականին Ախալքալաքի գավառը, լինելով [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] [[Թիֆլիսի նահանգ]]ի մաս, վիճելի է համարվել և խորհրդային իշխանության հաստատումից հետո մնացել է Վրաստանի տարածքում։ Համաձայն ջավախահայության՝ Վրաստանի ազգայնամոլական քաղաքականությունը հետապնդում է հայությանը այս երկրամասում հայրենազրկելու նպատակներ։ Վրաստանի իշխանություններն, իրենց հերթին, մարզի հայ բնակչությանը մեղադրում են անջատողական ձգտումներ ունենալու մեջ։