«Մասնակից:Tsovinar Alexanian/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 17.
Բերի քաղաքը տեղակայված է հին շուկայի շուրջը, բայց կան ավելի վաղ ապացույցներ այն մասին, որ քաղաքի ծագումը կապված է հռոմեական տիրապետության հետ: Այսպիսով, Բերիի տեղական թանգարանում ցուցադրված է հռոմեական ծագում ունեցող ծաղկաման, որը լցված է Մ․ թ․ 253-282 թվականների ոչ մեծ բրոնզե մետաղադրամներով: Այս գտածոն հայտնաբերվել է այն վայրից դեպի հյուսիս, որտեղ ներկայումս գտնվում է Բերի քաղաքի կենտրոնը<ref name="J Dobb DA 1970">{{citation|last=Dobb|first=Arthur J|title= 1846 Before and After: A Historical Guide to the Ancient Parish of Bury|year= 1970|publisher= Bircle Parish Church Council}}</ref>:
 
Զբոսաշրջիկների և քաղաքի այցելուների շրջանում ամենահայտնի և հանրաճանաչ շենքը Բերիի ամրոցն է<ref name="tcsc" /><ref name{{Citation|title="Bury Castle on Pastscape">{{PastScape |mnameurl=Bury http://atschool.eduweb.co.uk/tcsc/millennium2/Castle/Bury_Castle.htm |mnumberpublisher=45189Bury Educational Schools Net |accessdate=4 January 2008 |modedeadurl=cs2yes |archiveurl=https://web.archive.org/web/20070624024006/http://atschool.eduweb.co.uk/tcsc/millennium2/Castle/Bury_Castle.htm |archivedate=24 June 2007 }}</ref>։ Այն հիմնադրվել է 1469 թվականին՝ Սըր Թոմաս Փիլքինգթոնի կողմից, որը Փիլքինգթոն և Բերի կալվածքների լորդն էր, Լանկաշիր տոհմի լիիրավ անդամ: Ամրոցի դիրքը շատ ձեռնտու էր պաշտպանական նպատակներով. այն գտնվում էր Իրվել գետի հովտի կտրուկ լանջին: Իրենց կառավարման օրոք Փիլքինգթոնները ''Դե Բերի'' ընտանիքից ժառանգեցին նաև շրջակա կալվածքները։
 
Այժմ Բերիի ամրոցը հնագիտական պեղումների եզակի կենտրոն է: Վերջերս հնագետները եզրահանգել են այն համոզման, որ ժամանակակից ամրոցի տեղում եղել է ավելի վաղ կառուցված տուն: Այսպիսով, 2000 թվականին հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվեցին Հին ամրոցի պատեր, որոնք այժմ գտնվում են ամրոցի տարածքում, ժամանակակից պատերի ներսում: