«Կարապետ Բասմաջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+պատկեր
No edit summary
Տող 5.
| մասնագիտացում = բժշկության պատմաբան
}}
'''Կարապետ Բասմաջյան''' (նաև՝ ''Պասմաճյան'', [[1864]], [[Կ. Պոլիս]] - [[1942]], [[Փարիզ]]), հայ [[Դեղագործություն|դեղագործ]], բժշկության պատմաբան, բառարանագիր։[[Բառարանագրություն|բառարանագիր]]։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ 1880 թվականին ընդունվել է Պոլսի բժշկական վարժարանը, հետևել [[դեղագործություն|դեղագործության]]։ Ավարտել է [[Փարիզ]]ի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Միաժամանակ զբաղվել է արևելյան ժողովուրդների լեզուների, պատմության և բանասիրության ուսումնասիրությամբ։ Ճամփորդել է Արևելքի երկրներում և ուսումնասիրել այդ երկրների ժողովուրդների լեզուներն ու սովորությունները։ Վերադառնալով Կ.Պոլիս՝ ցանկացել է հաստատվել այնտեղ։ Կ.Պոլսում քաղաքական շարժառիթով ձերբակալվել է և բանտարկվել։ Որոշ ժամանակ անց ազատ է արձակվել և տեղափոխվել Փարիզ, որտեղ էլ վերջնականապես հաստատվել է։
 
1890-ականների սկզբներից վերջնականապես նվիրվել է բանասիրական աշխատանքի։ Այնուհետև մինչև խոր ծերություն զբաղվել է հայ ժողովրդի պատմությամբ, գրելով հիսունից ավել աշխատություն [[հայերեն]], [[ֆրանսերեն]] և [[անգլերեն]]։ 1893-ին թվականին լույս է տեսել նրա առաջին գիտական աշխատությունը նվիրված ասուրա-բաբելական [[բևեռագիր արձանագրություն]]ների վերծանմանը։ Դրան հաջորդել է նոր հետազոտություններ, բոլորն էլ նվիրված բևեռագիր արձանագրություններին։ Նույն տարիներից աշխատակցել է հայագիտական հանդեսներին («Բազմավեպ», «Բյուրակն», «Անահիտ» և այլն)։ 1899 թվականին [[Փարիզ]]ում հիմնադրել է «Բանասեր» հնագիտական և պատմական հանդեսը, որը շարունակվել է մինչև 1908-ը։ թվականը։ «Բանասերի» էջերում տպագրվել են նրա և այլ պատմաբանների արևելագիտական, հատկապես հայագիտական հետազոտությունները։ 1901-ին թվականին [[հայերեն]] և [[ֆրանսերեն]] աշխատություններ է գրել Զվարթնոցի ճարտարապետական ոճի առանձնահատկությունների և Զվարթնոցում հայտնաբերած բևեռագիր արձանագրությունների մասին։ 1899-1907 թթ. Փարիզում հրատարակել է «Բանասէր» պատմագիտական, հնախոսական և գրականագիտական հանդեսը, որի էջերում հայ բժշկության ու [[Հայաստան]]ի պատմության վերաբերյալ հոդվածներ է տպագրել։ Ուսումնասիրել է [[Ամիրդովլաթ Ամասիացի|Ամիրդովլաթ Ամասիացու]] «Անգիտաց անպէտը» և կատարել նրա գլուխների լատիներեն և ֆրանսերեն թարգմանությունները։ Այնուհետև Կ. Պոլսում, Փարիզում, [[Վենետիկ]]ում, [[Վիեննա]]յում և այլ քաղաքներում հրատարակել է նոր գրքեր։ Նկատելի աշխատանք է տարել հայ հին մատենագրության բնագրերի գիտական հրատարակության բնագավառում։ 1927 թվականին Վիեննայում լույս է ընծայել [[Ամիրդովլաթ Ամասիացի|Ամիրդովլաթ Ամասիացու]] «[[Անգիտաց անպետ]]» բժշկական արժեքավոր աշխատությունը։
 
Լինելով դեղագործ և բանասեր՝ մեծ գործ է կատարել դեղամիջոցների և հիվանդությունների արաբական ու հայկական անվանումները վերծանելու և [[լատիներեն]]ի ու [[ֆրանսերեն]]ի թարգմանելու հարցում։ Անգնահատելի դեր է կատարել եվրոպական պետական ու մասնավոր գրադարաններում պահվող հայկական բժշկական ձեռագրերի նկարագրության գործում։