«Մարակայբո (լիճ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 45.
'''Մարակայբո''', խոշորագույն լիճ (աշխարհագրական առումով ծոց) [[Վենեսուելա|Վենեսուելայում]]։ Գտնվում է տեկտոնական լեռների՝ Սիերա դե Պերիխա արևմտյան և Կոլդիլեռա դե Մերիդայի հարավային և արևելյան լեռնաշղթաների միջև։ Հյուսիսային մասում ծանծաղ է, հարավային մասում խորությունը հասնում է 250 մետրի<ref>Латинская Америка. Энциклопедический справочник, 2 том, «Советская энциклопедия», Москва, 1982. − 656 с.</ref> (հարկավոր է նշել, որ ըստ որոշ աղբյուրների` խորությունը չի անցնում 50 մետրը և նույնիսկ 35 մետրը<ref>[http://www.britannica.com/place/Lake-Maracaibo/article-supplemental-information Encyclopædia Britannica. Researcher’s Note]</ref>)։ Ափերը ճահճակալած են։ Հյուսիսում լիճը միանում է [[Վենեսուելայի ծոց|Վենեսուելայի ծոցին]] փոքրիկ նեղուցով (2-4 մ խորությամբ) և սնվում է բազմաթիվ աղբյուրների և գետերի ջրերով, որոնցից ամենախոշորը [[Կատատումբո]] գետն է։ Մարակայբոն [[Հարավային Ամերիկա|Հարավային Ամերիկայի]] ամենախոշոր լիճն է, նրա մակերեսը 13 210 կմ² է (սակայն նրա մակերեսը կրճատվում է գետերի առատ [[Բերուկ|բերուկների]] պատճառով), նա հանդիսանում է նաև Երկրագնդի հնագույն լճերից մեկը (որոշ աղբյուրները երկրորդն է հնությամբ)։ Լճի ափերին ապրում է Վենեսուելայի բնակչության գրեթե մեկ չորրորդը։
 
ԼիճըԼիճն իր անվանումը ստացել է գաղութացման շրջանում տեղական առաջնորդ Մարայի և ''կայիբո''՝ երկիր բառերից, և նշանակում է «Մարայի երկիր»։
 
== Աշխարհագրություն ==
[[Պատկեր:Lago_de_Maracaibo_10.JPG|ձախից|մինի]]
Մարակայբո լճով անցնում է երկու ծովային ուղի, երկու նավահանգիստների համար՝ [[Մարակայբո (քաղաք)|Մարակայբո]] և [[Կաբիմաս]]։ Մարակայբոյի ավազանում կան [[Նավթ|նավթի]] մեծ պաշարներ, որոնց շնորհիվ ավազանը հանդիսանում է Վենեսուելայի բարեկեցության աղբյուրը։ Լճի հատակում փորված հատուկ [[Ջրանցք|ջրանցքը]] հնարավորություն է տալիս, որ լիճ մտնեն օվկիանոսային նավերը։ 8 կիլոմետրանոց Գեներալ Ռաֆայել Ուրգանտի կամուրջը (շինարարությունն ավարտվել է [[1962]] թվականին), որը ձգվում է նեղուցի վրայով, հանդիսանում է աշխարհի ամենաերկար կամուրջներից մեկը։
 
Մարակայբոն հայտնի է յուրահատուկ բնական երևույթով, որը հայտնի է որպես [[Կատատումբո կայծակ|«Կատատումբո կայծակ»]], կայծակ, որն անընդհատ առաջանում է այն հատվածում, որտեղ լիճ է թափվում Կատատումբո գետը։
 
== Պատմություն ==
1499 թվականին Մարակայբո լիճը հայտնաբերել է [[Ալոնսո դե Օխեդա|Ալոնսո դե Օխեդան]] և Վենեսուելա երկրին տվել է «Փոքրիկ [[Վենետիկ|Վենետիկ»]] անունը։ Լճի արևմտյան ափին 1529 թվականին կառուցվել է Մարակայբո նահավահանգիստը։
 
1823 թվականի հուլիսին այստեղ տեղի է ունեցել ՄարակայիբոՄարակայբոյի ճակատամարտը, որը մեծ դեր է ունեցել Վենեսուելայի անկախացման գործում։
 
ՄարակայիբոՄարակայբոյի ավազանում նավթի արդյունահանումն սկսվել է 1914 թվականին, հորատանցքերը հատվել են Bataafsche Petroleum Me ընկերության կողմից, որը հանդիսանում է [[Royal Dutch Shell|«Ռոյալ Դաթչ Շել»]] ընկերության նախնին։
 
== Բնակեցում ==
Լճի հարավային և հարավ -արևմտյան մասում մինչև հիմա գոյություն ունեն մի քանի գյուղեր։ Այս գյուղերը կտրված են ժամանականից [[Քաղաքակրթություն|քաղաքակրթությունից]], այստեղի բնակչությունը տառապում և մահանում է բազմաթից հիվանդություններից, ինչպես նաև [[Հենտինգտոնի հիվանդություն|Հենտինգտոնի հիվանդությունից]], որը առավել հայտնի է «''սուրբ Վիտտոսի կայթ''» անունով։
 
== Ծանոթագրություններ ==