«Մասնակից:ArthurZQ/Ավազարկղ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
=== Ռազմական գործունեություն ===
 
Սարգիս Զաքարյանը, լինելով քաջ և հմուտ դիվանագետ, կարողանում է ամրապնդել իր դիրքերը վրաց արքունիքում<ref>[http://ankakh.com/article/?id=70801/%E2%80%8Bsargis-zaqaryan Սարգիս Զաքարյանի ռազմական կարողությունները]</ref>: Պակաս կարևոր հանգամանք չէր այն, որ հզորացող վրաց պետությունը, պայքար մղելով սելջուկյան իշխանությունների դեմ, հայկական զինուժի աջակցության կարիքն ուներ, իսկ հայոց բանակն այդ պատերազմներում առաջնորդում էր հենց Սարգիս Զաքարյանը: Բագրատունյաց թագավորության անկումից հետո Միջնադարյան Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անին ընկել է սելջուկ-թուրքերի սուլթանական պետության տիրապետության տակ: Անիի հայ բնակչությունը յուրքանչյուր հարմար առիթ օգտագործել է, իրենց քաղաքը ազատագրելու, սակայն մինչև 1199 թվականը, այդ ազատագրական մղումները անարդյունք են եղել: Սելջուկյան պետության մասնատման հետևանքով Հայաստանում սելջուկ-թուրքական մահմեդական իշխանություններ հաստատվեցին: 1064 թվականին գրավված Անին հանձնվել է Շադդադյաններին, իսկ Խլաթը՝ Շահ Արմեններին: ՀայերըՎրաստանի հզորացումը մեծ հույսեր էիններշնչեց կապումԷմիրությունների էրլծի զարգացողտակ Վրաստանիտառապող Հայ հետժողովրդին: 1124 թվականին Անիի հայ բնակչությունը սկսեց իր ապստամբությունը՝ խնդրելով Դեմետրե արքային օգնել անեցիներին՝ քաղաքը վրաց թագավորին հանձնելու նախապայմանով: Քաղաքը ազատագրվեց. սակայն 1126 թվականին քաղաքում առաջացած լուրջ սովի պատճառով այն նորից հետ հանձնվեց սելջուկ Շադդադյաններին: Վրաստանում Զաքարյանների հեղինակության բարձրացումը արթնացրեց Անիի ազատագրման հայերի բոլոր պատկերացումները: Անին հայերի համար եղել է ստրատեգիական կարևոր նշանակության քաղաք և հայկական հինավուրց պայրաքաղաք: Անիի ազատագրմամբ զբաղված էին ոչ միայն քաղաքի բնակչությունը այլև Վրաստանում հաստատված Զաքարյանները: Անիի ազատագրության համար Վրացական բանակը, որի կազմում էր նաև հայկական հեծելազորը, հայտնվել է Անիի պարիսպների տակ և գրավել այն: Հայկական հեծելազորի հրամանատարը Սարգիս Զաքարյանն էր: Վրաց արքան Իվանե Օրբելիին նշանակել է Անիի կառավարիչ: Անիից հետո Սարգիս Զաքարյանը հայոց բանակով մասնակցել է նաև Դվինի գրավմանը<ref>[http://library.asue.am/open/4831.pdf Սարգիս Զաքարյանի ռազմական պայքարը Անիում և Դվինում]</ref>: Սարգիս Զաքարյանի և նրա Զաքարե ու Իվանե որդիների հեղինակությունը վրաց արքունիքում շատ բարձրացավ, երբ նրանք, 1177−1178 թվականներին, Իվանե Օրբելու բարձրացրած մեծ խռովության ժամանակ անցնելով Գեորգի III-ի կողմը, մեծ դեր խաղացինդրա ճնշման համար: Վրաց արքան խռովության մասնակից իշխանների հողերի զգալի մասը հատկացրեց Զաքարյաններին: Այս իրադարձություններից հետո Զաքարյանները դարձան ժամանակի ամենահզոր հայկական իշխանական տոհմը: Թամար թագուհու (1184-1212) կառավարման ժամանակաշրջանում վրաց արքունիքում բարձր պաշտոններ զբաղեցնող վրացի ազնվականներն ստիպված էին իրենց դիրքերը զիջել հայերին<ref>[http://library.asue.am/open/4831.pdf Զաքարյանների հեղինակության բարձրացումը Վրաստանի արքունիքում]</ref>:
 
1185 թվականին վրաց զորքի գլխավոր հրամանատար նշանակվեց Զաքարյան հայկական տոհմից Սարգիսը, որը ժառանգական տիրույթ ստացավ Լոռին<ref>[http://library.asue.am/open/4831.pdf Սարգիս Զաքարյանի զորքերի գլխավոր հրամանատար նշանակվելը]</ref>: