«Ավազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 4.
[[Պատկեր:Rheinsand, Kieswerk Krieger, bei Rheinhausen.JPG|thumb|Ավազ]]
[[Պատկեր:Sand under electron microscope.jpg|thumb|Ավազ]]
'''Ավազ''', մանրաբեկոր, փխրուն ապար՝ կազմված տարբեր միներալների և ապարների 0,1 - 1,0 մմ տրամաչափի կլորավուն կամ անկյունավոր հատիկներից (այլ դասակարգումով՝ 0,05 - 2 մմ, շինարարության մեջ՝ մինչև 5 մմ)։ Ծագմամբ ավազը լինում է [[գետ]]ային, [[Լիճ|լճային]], [[ծով]]ային, [[Անապատ (աշխարհագրություն)|անապատային]], ըստ միներալային կազմության՝ քվարցային, գլաուկոնիտային, արկոզային, գրաուվակային, փայլարային և այլն։ Խառնուրդների ձևով միշտ հանդիպում են [[կավ]]ի (ոչ ավելի, քան 3 %) և փոշու մասնիկներ։ Գույնը՝ սպիտակ, կանաչ, գորշ-կարմիր, սև։ Խտությունը՝ 2500 - 2900 կգ/մ³, ծավալային կշիռը՝ 1,5 - 1, 7, ծծանցման գործակիցը՝ 50 մ/օր։ Ավազները և ավազաքարերը ըստ տարածման կազմում են երկրակեղևի նստվածքային թաղանթի մոտ 20 %։-ը։ Բնական և արհեստական ավազները լայնորեն կիրառվում են շինարարության և շինանյութերի արտադրության մեջ (բետոնի և շինարարական լուծույթների լցանյութ, ապակու և սիլիկատային աղյուսի արտադրության հումք, հղկանյութ), մետաղաձուլական արտադրությունում։
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ}}
 
{{Անավարտ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավազ» էջից