«Պեչենեգներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: eu:Petxenego
չ Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 1.
[[Պատկեր:Khazarfall1.svg|thumb|350px|Պեչենեգների տարածվածությունը]]
'''Պեչենեգներ''', ցեղային միություն , առաջացել է անդրվոլգյան տափաստաններում վաչկատուն թյուրքերի, սարմատական և ուգրոֆիննական ցեղերի խառնուրդից: Մարդաբանորեն պեչենեգները եվրոպեոիդ էին` մոնղոլոիդ տարրերով: Ութերորդից իներորդ դարերում բնակվել են [[Վոլգա (գետ)|Վոլգա]] և [[Ուրալ]] գետերի միջև ընկած տարածքում, իներորդ դարում , ջախջախելով մերձսևծովյան տափաստաններում բնակվող հունգարներին, գրավել են հսկայական տարածք` ստորին Վոլգայից մինչև Դանուբի գետաբերանը: Պեչենեգների հիմնական զբաղմունքը վաչկատուն անասնապահությունն էր: Տասներորդ դարում պեչենեգները բաժանվել են երկու ճյուղի (արևմտյան և արևելյան), որոնք կազմված էին 8 ցեղից (40 տոհմ): Ցեղերի առաջնորդները «մեծ իշխաներն» էին, տոհմերինը` «փոքր իշխանները». ընտրվում էին ցեղային և տոհմական ժողովներում. գոյություն ուներ նաև ժառանգական իշխանություն: [[915]]-ին, [[920]]-ին, [[968]]-ին պեչենեգները ասպատակել են ռուսական հողերը: [[1036]]-ին [[Կիև]] քաղաքի մոտ [[Յարոսլավ Իմաստուն]] իշխանը ջախջախել է պեչենեգներին և վերջ տվել նրանց հարձակումներին Ռուսիայի վրա: Տասնմեկերորդից տասներկուերորդ դարերում շատ պեչենեգներ բնակեցվել են [[Կիևյան Ռուսիա]] պետության հարավում` նրա սահմանները պաշտպանելու նպատակով: Տասերորդից տասնմեկերորդ դարերում բյուզանդական կայսրերը փորձել են պեչենեգներին օգտագործել Ռուսիայի և [[Դանուբյան Բուլղարիա]]յի դեմ պայքարում: Տասներկուերորդ դարում պեչենեգները թափանցել են [[Հունգարիա]]: Տասներեքերորդից տասնչորսերորդ դարերում ձուլվելով [[ղփչաղներ]]ի, [[հունգարներ]]ի, [[ռուսներ]]ի, [[մոնղոլներ]]ի և այլ էթնիկական խմբերի հետ, պեչենեգները դադարել են գոյություն ունենալուց:
 
[[Կատեգորիա:Անհայտացած ազգեր]]