«Հորադիզի ռազմական գործողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՊՇ = պաշտպանական շրջան; հղումներ ՊՇ-ների վրա
չ տարեթիվը դեպի տեքստի սկիզբ
Տող 1.
'''Հորադիզի ռազմական գործողություն,''', 1993 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր, պաշտպանական հակահրաձակողական գործողություն՝ [[Հադրութի պաշտպանական շրջան|Հադրութի]], [[Մարտունու պաշտպանական շրջան|Մարտունիի]] և Կենտրոնական պաշտպանական շրջանների (ՊՇ) զորամիավորումների կողմից՝ Զանգելանի և Հորադիզի կրակակետերի վնասազերծման նպատակով։ Տեղի է ունեցել 1993 թ․ հոկտեմբեր-նոյեմբերին։
 
[[1993]] թվականի հոկտեմբերի 7-ին ԵԱՀԽ պատվիրակությունը հակամարտող կողմերին է ներկայացրել տարածաշրջանում «անհապաղ միջոցառումների ժամանակացույցը», որում «հակամարտության մասնակից կողմեր» էին դիտվում ՀՀ, ԱՀ և ԼՂ: [[Հոկտեմբերի 11]]-ին Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևն իր անհամաձայնությունն է հայտնել այդ առաջարկություններին։ Միաժամանակ օգտվելով այդ առիթով հայտարարված զինադադարի (1993 թվականի հոկտեմբեր) ընձեռած հնարավորությունից՝ ադրբեջանական բանակը լրացուցիչ կուտակումներ է կատարել Ջաբոսյիրի շրջանում։ Համալրվել է օտարերկրյա վարձկանների ջոկատներով, Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում ուսանած զինվորական կադրերով, Ուկրաինայից Ադրբեջան առաքված 40 տանկով և այլն։