«Մասնակից:Haktorres/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary Պիտակ՝ 2017 source edit |
չNo edit summary Պիտակ՝ 2017 source edit |
||
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ընկերություն
| անուն = «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ
| բնօրինակ անուն =
| պատկերանիշ = Rf logo.png
| նկարագրություն =
| տեսակ =
| ընկերության տեսակ = Հիմնադրամ
| անվանված է =
| հիմնադրված է = 2017
| հիմնում = [[Արթուր Ջանիբեկյան]]
| վայր = Երևան
| երկիր = Հայաստան
| տնօրեն =
| գլխավոր անձինք =
| սպասարկվող տարածք =
| արդյունաբերություն =
| արտադրանք =
| ծառայություններ =
| հասույթ =
| գործառնական շահույթ =
| զուտ շահույթ =
| աշխատողների թիվ =
| վերադաս =
| մայր ընկերություն =
| ստորաբաժանումներ =
| դուստր ընկերություններ =
| նախկին =
| սեփականատեր =
| կարգախոս =
| կայք = [http://www.rf.am/ Պաշտոնական կայք]
| մասնակից է =
| կլանվել =
| ծանոթագրություններ =
| բորսա =
| պորտալ =
}}
'''«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը''' շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ:
== Պատմություն ==
«Ինտելեկտուալ Ռենեսանս» և «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամները ստեղծվել են [[2013]] և [[2014]] թվականներին [[Արթուր Ջանիբեկյան]]ի կողմից։ Մինչև [[2017]] թվականը նրանցից յուրաքանչյուրը ծավալում էր առանձին գործունեություն։ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամն իրականացնում էր այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «[[Սարոյան հաուս]]ը»<ref>[https://www.tert.am/am/news/2018/08/27/Saroyan-house/2775497 Սարոյան Հաուս նախագծի շրջանակներում, կպահպանվի Վիլյամ Սարոյանին պատկանող իրերը]</ref>, «[[Տղամարդիկ (արձանախումբ, Երևան)|Տղամարդիկ]]» արձանախմբի<ref>[https://www.dasaran.am/page/yhm/listitem/id/264 Տղամարդիկ արձանախումբը տեղադրվեց Մոսկովյան 31 հասցեում]</ref> և «[[Վարք հավերժության (քանդակ, Երևան)|Վարք Հավերժության]]» արձանի տեղադրումը<ref>[https://www.civilnet.am/news/2012/04/23/%D5%BE%D5%A1%D6%80%D6%84-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%AA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A8-%D6%85%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B1%D6%87/27160 «Վարք հավերժության» քանդակը` Օղակաձև զբոսայգում]</ref>, աջակցությունը [[Հայերեն Վիքիպեդիա]]յի զարգացմանը<ref>[https://am.wikimedia.org/wiki/%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80/%D5%84%D5%A5%D5%AF_%D5%B0%D5%A1%D5%B5_%D5%B4%D5%A5%D5%AF_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամի աջակցությամբ սկսվեց «Մեկ հայ՝ մեկ հոդված» արշավը]</ref><ref>[https://www.president.am/hy/press-release/item/2015/06/19/President-Serzh-Sargsyan-visit-Wikimedia/ Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամի աջակցությամբ բացվեց Վիքիմեդիա Հայաստան հիմնադրամի գրասենյակը, որի բացմանը ներկա գտնվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը]</ref>։
«Մշակութային Վերածնունդ» հիմնադրամն իրականանցում էր «[[Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան]]» (armenianmusic.am) նախագիծը<ref>[https://www.mediamax.am/am/news/society/25541/ Ներկայացվել է «Հայկական ազգային երաժշտական գանձարանը»]</ref><ref>[https://www.panorama.am/am/news/2015/06/02/cultural-renaissance/39730 Հայկական ազգային երաժշտության մոտ 550 օրինակ՝ մեկ ձայնադարանում]</ref>, որի շրջանակում վերահրատարակվեցին նաև մի քանի արժեքավոր գրքեր։ 2017 թվականին, ստեղծված լինելով միևնույն հիմնադրի՝ [[Արթուր Ջանիբեկյան]]ի կողմից, երկու հիմնադրամները միավորվել են և շարունակում են իրենց գործունեությունը «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ անունով։
== Խորհրդանշան==
Հիմնադրամի խորհրդանշանի հիմքում ընկած են վերածնունդ, մշակութային և ինտելեկտուալ բառերի սկզբնատառերը՝ պատկերված [[միջնադար]]ի հայկական [[Թռչնագիր|թռչնագրի]]ն հատուկ էլեմենտներով։ Վերջիններս սահուն կերպով միանում են միմյանց՝ ամբողջացնելով [[Թռչուններ|թռչնի]] պատկերը։ Խորհրդանշանի երեք հիմնական գույներն են [[Կարմիր|կարմիրը]], [[սև]]ը և [[սպիտակ]]ը։
== Հիմնադիր ==
[[Պատկեր:Artur Janibekyan 2017.jpg|մինի|200px|Հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը]]
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հիմնադիրը Արթուր Ջանիբեկյանն է՝ [[Հայաստան]]ում իրականացավող մի շարք կրթական, մշակութային, հասարակական նախաձեռնությունների հեղինակն ու հովանավորը:
Նա այժմ ղեկավարում է «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը (ТНТ, ТВ-3, «Пятница» և «2х2»)<ref>[https://armenpress.am/arm/news/799809/arthur-janibekyan-to-head-gazprom-media-entertainment-tv-channelsE28099-group.html Արթուր Ջանիբեկյանը կգլխավորի «Գազպրոմ-Մեդիա»-ի ժամանցային հեռուստաալիքների խումբը]</ref><ref>[http://www.vedomosti.ru/technology/articles/2015/03/30/artur-dzhanibekyan-vozglavil-razvlekatelnie-kanali-gazprom-media Արթուր Ջանիբեկյանը գլխավորել է «Գազպրոմ-Մեդիայի» ժամանցային հեռուստաալիքները]</ref><ref>[http://top.rbc.ru/technology_and_media/30/03/2015/551990ad9a79474a5dbde110 Comedy Club-ի հիմնադիրը դարձել է «Գազպրոմ-Մեդիայի» 4 հեռուստաալիքների ղեկավարը]</ref>: 2007 թվականին հիմնել է «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերությունը<ref>[http://www.comedyclub.ru/about/ Արթուր Ջանիբեկյանը ստեղծեց «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերությունը]</ref>, այժմ ընկերության գլխավոր տնօրենն է: 2008 թվականին հիմնադրել է «Քոմեդի TV» շուրջօրյա հումորային հեռուստաալիքը։ Նաև բազմաթիվ հայկական և ռուսական ֆիլմերի [[պրոդյուսեր]] է։
Իրականացրել է մասնագիտացված սեմինարներ [[Նյու Յորք]]ի [[Կոլումբիայի համալսարան]]ում (Columbia University), [[Մոսկվա]]յի «Սկոլկովո» կառավարման դպրոցում։ «Սնոբ» բանավեճային ակումբի անդամ է<ref>[http://www.snob.ru/profile/5218 Արթուր Ջանիբեկյանը snob.ru կայքում]</ref>։ [[Այբ դպրոց |«Այբ» կրթական համալիր]]ի՝ առաջին հայկական նորարարական կրթական կենտրոնի աջակիցներից է։ Ջանիբեկյանը հայրենիքում և արտասահմանում արժանացել է մի շարք պարգևների։ [[2016]] թվականին ՀՀ-ում պարգեւատրվել է մեդալով՝ «[[Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ (Հայաստան)|Հայրենիքին մատուցած ծառայությունների համար]]» I աստիճանի շքանշանով։
== Նախագծեր ==
=== «Տղամարդիկ» Արձանախումբ և «Վարք Հավերժության» ===
[[Պատկեր:«Վարք հավերժության».jpg|մինի|ձախից|«Վարք հավերժության» քանդակը Երևանում]]
[[Դավիթ Մինասյան]]ի «Տղամարդիկ» արձանախումբը ([[Երևան]], [[Ստեփան Զորյան փողոց (Երևան)|Ստեփան Զորյան փողոց]]) ներկայացնում է մեծ ժողովրդականություն վայելող [[1972]] թվականին նկարահանված «[[Տղամարդիկ (ֆիլմ)|Տղամարդիկ]]» կինոկատակերգության չորս գլխավոր հերոսներին, որոնց ֆիլմում մարմնավորել են հայ ամենասիրված դերասաններ [[Մհեր Մկրտչյան|Մհեր (Ֆրունզե) Մկրտչյանը]], [[Ազատ Շերենց]]ը, [[Ավետիք Գևորգյան]]ը և [[Արմեն Այվազյան]]ը։ Արձանի կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսվել են [[2006]] թվականին, իսկ պաշտոնական բացումն իրականացվել է [[2007]] թվականի [[հոկտեմբերի 13]]-ին: Արձանախումբը հնարավորություն է տալիս այցելուներին մտովի վերականգնելու սիրելի ֆիլմի հերոսների կերպարները և պատկերացնելու նրանց քաղաքում շրջելիս<ref>[http://www.armenianheritage.org/hy/monument/Menstatue/1272 Արթուր Ջանիբեկյանը` Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակի հովանավոր]</ref>։
[[Պատկեր:Men in Yerevan.jpg|մինի|«Տղամարդիկ» արձանախումբը Երևանում]]
[[Վարք հավերժության (քանդակ, Երևան)|«Վարք հավերժության»]] անունը կրող բրոնզաձույլ, 3 մետր բարձրությամբ քանդակը գտնվում է Երևանի [[Մոսկովյան փողոց (Երևան)|Մոսկովյան]] - [[Տերյան փողոց (Երևան)|Տերյան]] խաչմերուկի հարակից տարածքում<ref>[https://www.civilnet.am/news/2012/04/23/%D5%BE%D5%A1%D6%80%D6%84-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%AA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A8-%D6%85%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B1%D6%87/27160 «Վարք հավերժության» քանդակը` Օղակաձև զբոսայգում]</ref>։ Քանդակագործն է [[Դավիթ Երևանցի]]ն, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Կառուցվել է հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, տեղադրվել՝ [[2012]] թվականի [[ապրիլի 23]]-ին։ Հանդիսավոր բացմանը ներկա էին քաղաքական և մշակութային բազմաթիվ գործիչներ։
Արձանը խորհրդանշում է «[[Մշո ճառընտիր]]» մատյանը՝ պատկերելով երկու կանանց, ովքեր հայերեն այս ամենամեծ մագաղաթյա գիրքը, երկու մասի են բաժանել և փրկել թուրքական յաթաղանից։
=== Աջակցություն հայերեն վիքիպեդիայի զարգացմանը ===
[[Պատկեր:Wiki camp Armenia 2014 flash mob.png|300px|մինի|ձախից|2014 թվականին անցկացրած վիքիճամբարի ֆլեշմոբը]]
[[2013]] թվականի հոկտեմբերին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը սկսեց աջակցել «[[Վիքիմեդիա Հայաստան]]» հիմնադրամին՝ իրականացնելով մի շարք ծրագրեր, որոնցից են «Մեկ հայ, մեկ հոդված» արշավը<ref>[https://blognews.am/arm/news/143326/meknarkum-e-mek-hay-mek-hodvats-hamahaykakan-nakhagitsy.html Մեկնարկեց «Մեկ հայ, մեկ հոդված» արշավը]</ref><ref>[https://b24.am/social/49198.html Հայկական բանկերը միանում են արշավին]</ref><ref>[https://armenpress.am/arm/news/782676.html Էկոնոմիկայի նախարարությունը միացել է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությանը]</ref><ref>[https://mediamax.am/am/news/society/9662/ Պաշտպանության նախարարը կմիանա «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախագծին]</ref><ref>[http://topnews.mediamall.am/?id=89389 BBC-ի անդրադարձել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի «Մեկ հայ, մեկ հոդված» նախաձեռնությանը]</ref>, [[Վիքիճամբար]]ները<ref>[https://blognews.am/arm/news/278135/viqitchambarner-aktiv-hangist-u-ogtakar-ashkhatanq-patanineri-ev-eritasardneri-hamar.html Վիքիճամբարներ. ակտիվ հանգիստ ու օգտակար աշխատանք պատանիների և երիտասարդների համար]</ref> և Վիքիակումբների ստեղծումը:
[[2014]] թվականի [[մարտի 24]]-ին մեկնարկված համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ բազում մշակութային գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետել վիքիմշակույթին և իրենց ներդրումն ունենալու հայերեն վիքիպեդիայի հարստացման գործում: Արշավին անդրադարձան այնպիսի արտասահմանյան պարբերականներ, ինչպիսիք են [[BBC]]-ն<ref>[https://gisher.news/am/society/bbc-in-andradarcel-e-vikipediayin.html BBC-ն անդրադարձել է Վիքիպեդիա հանրագիտարանում հայերի ակտիվությանը]</ref><ref>[https://www.panorama.am/am/news/2014/08/01/bbc-wikipedia-armenia/233259 BBC-ի անդրադարձը Wikipedia-ում հայերի ակտիվությանը]</ref>, [[The Guardian]]-ը, News Week-ը և այլն։
Համագործակցության ընթացքում 2014 թվականին կազմակերպվեց առաջին վիքիճամբարը<ref>[https://news.am/arm/news/207946.html Վանաձորում տեղի կունենա «Վիքի ճամբար 2014»-ը]</ref>: 14 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները ծանոթացան [[Վիքիպեդիա|վիքիպեդիայի]] խմբագրելու գործիքներին։ Ճամբարի առօրյայում ներառված էին [[Հայկական պար|հայկական պարեր]]ի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների և մշակութային գործիչների հետ։ 2014 թվականի օգոստոսին կազմակերպվեց վիքիճամբարի երկրորդ հերթափոխը: Վիքիճամբարը միջազգային «[[Վիքիմեդիա Հիմնադրամ|Վիքիմեդիա]]» հիմնադրամի կողմից ճանաչվեց 2014 թվականի լավագույն վիքի միջոցառում<ref>[https://mediamax.am/am/news/education/14970/ Վիքիճամբարը ճանաչվեց տարվա լավագույն Վիքինախագիծ]</ref>։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2014 թվականի հունիսի 1-ին սկսել է աջակցել վիքիակումբների ստեղծմանն ու գործունեությանը՝ հիմնելով [[Ապարան|Ապարանի]] վիքիակումբը։ Հետագայում, «Վերածնունդ»-ի աջակցությամբ հիմնվել են վիքիակումբներ նաև [[Եղվարդ]]ում, [[Աշտարակ]]ում, [[Ստեփանակերտ]]ում։
[[2015]] թվականի [[հունիսի 20]]-ին [[Երևան]]ի [[Արշակունյաց պողոտա (Երևան)|Արշակունյաց]] 2 հասցեում կայացավ «[[Վիքիմեդիա Հայաստան]]» գիտակրթական հասարակական կազմակերպության՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված և տեխնիկապես վերազինված գրասենյակի բացումը<ref>[http://telecom.arka.am/am/news/telecom/wiqimedia_hayastan_i_bacmany_nerka_e_exel_naev_hh_naxagahy/ «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամի գրասենյակի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ երրորդ նախագահը]</ref>։
Աջակցության ընթացքում՝ 2013–2015 թվականներին հայերեն Վիքիպեդիայի հոդվածների թիվը ավելացավ 70․000-ից հասնելով 200․000-ի։։
=== Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան (armenianmusic.am) ===
Հայկական ազգային երաժշտական գանձարան ծրագիրը մեկնարկել է [[2014]] թվականի [[փետրվար]]ին, բաղկացած է մի քանի նախագծերից<ref>[http://hayernaysor.am/archives/260318 «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում]</ref>: Նախագծի նպատակն է ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը, պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը<ref>[https://blognews.am/arm/news/386814/haykakan-azgayin-erazhshtakan-gandzaran-i-oske-fondi-hascen-armeniamusicam.html «Հայկական ազգային երաժշտական գանձարան»-ի ոսկե ֆոնդի հասցեն՝ armeniamusic.am]</ref>։
Ստեղծվեց 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը, որը գործում է 2014թ․-ի փետրվարից և 4 ամսում հասցրել է ձայնագրել 60 հոգևոր-եկեղեցական երգերից կազմված ընտրանի` [[5-րդ դար]]ից մինչև [[15-րդ դար]]: 2014 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում AP records-ի տաղավարներում ձայնագրվեցին 500-ից ավել [[վոկալ]] և գործիքային ստեղծագործություններ՝ ժողովրդական, [[Հոգևոր երաժշտություն|հոգևոր]]<ref>[https://www.qahana.am/am/interviews/famous-people/0/812306187 Ազգային երաժշտական գանձարան կամ մեր հոգևոր տարածքի պահապան «մատյան գունդ»-ը]</ref>
, [[Աշուղական երաժշտություն|աշուղական]]: Ձայնագրմանը զուգահեռ՝ աշխատանքներ սկսվեցին armenianmusic.am երաժշտական առցանց պորտալի ստեղծման ուղղությամբ, որում տեղակայվեցին բոլոր աուդիոձայնագրությունները: Երգերը դասավորված են բոլոր հնարավոր ֆիլտրերով. ըստ երգի տիպի, [[Ժանր|ժանրի]], կատարողի, տարածաշրջանի, օգտագործված [[Երաժշտական գործիքներ|գործիք]]ների եւ այլն: Ստեղծագործությունների ցանկի մեջ ընդգրկված են [[Արևելյան Հայաստան|Արևելյան]] և [[Արևմտյան Հայաստան]]ների պատմական շրջանների երգերն ու նվագները<ref>[https://yerevan.today/all/culture/5066/haykakan-azgayin-erazhshtakan-gandzarany-nerakayacvec-spyurqahay-eritasardnerin «Հայկական ազգային երաժշտական գանձարանը» ներակայացվեց սփյուռքահայ երիտասարդներին]</ref>: Կայքը քառալեզու է՝ [[արևելահայերեն]], [[արևմտահայերեն]], [[անգլերեն]] և [[ռուսերեն]]։ Կայքը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով՝ [[IOS]] և [[Android]] օպերացիոն համակարգերի համար: Պորտալում յուրաքանչյուր երգի ուղեկցում է համապատասխան թեմատիկ նկարազարդումը: Նկարազարդումները ստեղծվել են հատուկ այդ ձայնագրությունների համար՝ [[Փ. Թերլեմեզյան]]ի անվան Երևանի պետական [[Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան|գեղարվեստական քոլեջ]]ի ուսանողների, ինչպես նաև անվանի նկարիչների կողմից։
=== Գրքերի Տպագրություն ===
[[Պատկեր:Hazar u mi khagh.jpg|250px|մինի|աջից]]
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամն իրականացրել է մի շարք գրքերի հրատարակումներ և վերահրատարակումներ։
2014 թվականին հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, [[Աշուղական երաժշտություն|աշուղական]] և [[Հոգևոր երաժշտություն|հոգևոր երաժշտության]]` ձեռագիր և նախկինում տպագրված [[նոտա]]ների ուսումնասիրությունը: Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը։ Մեկնարկեցին [[հայերեն]] տեքստերի [[Լատիներեն|լատինատառ]] տառադարձության, ծանոթագրական նյութերի պատրաստման և դրանց անգլերեն [[Թարգմանություն|թարգմանության]] գործընթացները։ [[2015]] թվականի հունիսի վերջին, իրականացավ [[Կոմիտաս վարդապետ|Կոմիտաս Վարդապետ]]ի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին<ref>[https://www.aravot.am/2015/10/16/619756/ Կոմիտասին վերադարձնելով ժողովրդին]</ref>։ Այն անվճար հատկացվել է [[Գրադարան|գրադարաններին]], ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:
2015 թվականի [[հուլիս]]ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ հայտնի մշակութային և պետական գործիչների մասնակցությամբ: Մինչ այսօր անց են կացվում բազմաթիվ շնորհանդեսներ և PR ակցիաներ, որոնց թվում են [[ՅՈՒՆԵՍԿՕ|ՅՈՒՆԵՍԿՕ-յի]] կոնֆերանսին «Ազգային ինքնության պահպանում» թեմայով հաշվետվության ներկայացումը, պրեզենտացիաներ [[Հարավային Կալիֆոռնիայի համալսարան|Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանում]] ([[ԱՄՆ]]), «[[Այբ դպրոց|Այբ]]» միջազգային դպրոցում, [[Կոմիտասի թանգարան-ինստիտուտ|Կոմիտասի թանգարանում]] և այլուր:
[[Պատկեր:Makar ekmalyan.jpg|250px|մինի|ձախից]]
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ, հրատարակել է հայ հոգևոր երաժշտական կարևորագույն մատյաններ: Առաջինը [[Մակար Եկմալյան]]ի՝ [[Երգչախումբ|երգչախմբի]] համար գրված «Սուրբ Պատարագն» է՝ եռաձայն արական, քառաձայն արական և քառաձայն խառը կազմերի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին [[Լայպցիգ (քաղաք)|Լայպցիգ]]ում<ref>[https://www.mediamax.am/am/news/society/24145/ Հրատարակել է Մակար Եկմալյանի «Սուրբ Պատարագը»]</ref>: Շուրջ 120 տարի անց, [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածն]]ի օրհնությամբ, «Սուրբ Պատարագի» բազմաձայնումը վերահրատարակվեց, նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տառադարձությամբ, երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ: Նպատակն էր [[Հայ Եկեղեցիներ|հայ եկեղեցու]] գլխավոր [[ծես]]ի այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և [[սփյուռք]]ին հասանելի դարձնելը։
[[Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Կաթողիկոս Ամենայն Հայոց|Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ի օրհնությամբ լույս տեսավ «[[Ժամագիրք|Ժամագիրքը]]», որը քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է, հայ եկեղեցական արարողակարգին և [[Եկեղեցական տոներ|տոն]]երին հարմարեցված [[աղոթք]]ների, [[Հոգևոր երաժշտություն|հոգևոր երգ]]երի, [[Քարոզ|քարոզ]]ների հիմնական ժողովածուն<ref>[http://hayernaysor.am/archives/259213 «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ժամագիրք» հոգևոր ժողովածուն]</ref><ref>[https://armeniasputnik.am/culture/20170915/8675631/armenai-jamagirq.html 140 տարի անց լույս է տեսել Հայ եկեղեցու գլխավոր ծիսական մատյաններից մեկը՝ Ժամագիրքը]</ref>:
«Ժամագիրքը» եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: Այն [[1877]] թվականին [[Համբարձում Լիմոնջյան]]ի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր [[Նիկողայոս Թաշճյան]]ը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի]] ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ժամագիրքը փոխադրվել է եվրոպական նոտագրության: 960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով։ Այս ամենը առկա է հայերեն և անգլերեն լեզուներով։
=== Սարոյան Հաուս===
[[Պատկեր:The William Saroyan House-Museum.jpg|մինի|Վ.Սարոյանի տուն-թանգարանը]]
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը [[2016]] թվականին գնեց [[Վիլյամ Սարոյան]]ի [[Ֆրեզնո]]յում գտնվող տունը և այդ պահից ազդարարվեց «[[Սարոյան հաուս]]» նախագծի սկիզբը<ref>[https://www.saroyanhouse.com/about «Սարոյան Հաուս» նախագիծի մասին]</ref>: Նախագիծը նպատակ ունի նորագույն տեխնոլոգիական լուծումներով ներկայացնել Վիլյամ Սարոյանի ամբողջական կերպարն ու խառնվածքը, բացահայտել նրա մինչ այս անհայտ կողմերը և ներկայացնել այն ոչ ստանդարտ լուծումներով: Գրիֆիթ վեյ 2729 հասցեում գտնվող տունը<ref>[https://hetq.am/hy/article/74246 Վիլյամ Սարոյանի տունը կդառնա ինտերակտիվ թանգարան]</ref>, որտեղ Վիլյամ Սարոյանը անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները, [[2018]] թվականի [[օգոստոսի 31]]-ին, գրողի 110-ամյակին<ref>[https://www.armeniatv.am/hy/63220-63220 «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը]</ref>, վերաբացվեց որպես [[Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան|տուն-թանգարան]]: Նշանավոր գրողի լիարժեք ներկայացման համար նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել Վիլյամ Սարոյանի հետ առնչվող իրեր, [[լուսանկար]]ներ, գունանկարներ, [[գրաֆիկա]]ներ, [[Ֆիլմ|ֆիլմեր]] ու ձայնագրություններ<ref>[https://www.amerikayidzayn.com/a/4551376.html Ֆրեզնոյում բացվում է Սարոյանի տուն-թանգարանը]</ref><ref>[https://www.youtube.com/watch?v=yzyZ_wUd0i8 «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը]</ref><ref>[https://www.youtube.com/watch?v=eIrzUfahBmQ Պոստ Ֆակտում. Սարոյանի վերածնունդը]</ref><ref>[https://www.youtube.com/watch?v=wxfLh40OL5c&feature=youtu.be&t=34m30s Տուն-թանգարանի բացումը Ֆրեզնո քաղաքում]</ref>:
=== Հայ Ֆեստ ===
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը [[2017]] թվականից կանգնած է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի կողքին<ref>[https://www.tert.am/am/news/2017/09/30/hayfest/2498325 «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը կհամագործակցի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի հետ]</ref>: Աջակցելով դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումների կյանքի կոչմանը՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը և «Վերածնունդը» որդեգրել են մշակութային քաղաքականության ոլորտում որոշիչ ներդրումներ կատարելու առաքելությունը<ref>[https://armeniatv.am/hy/70038-70038 Սեպտեմբերի 28-ին սկսվում է «Հայֆեստ» միջազգային թատերական 16-րդ փառատոնը]</ref>:
=== Քան Ակադեմիա Հայաստան ===
2017 թվականի [[հուլիսի 1]]-ից «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, համագործակցելով [[«Այբ» կրթական հիմնադրամ]]ի հետ, զբաղվում է աշխարհահռչակ [[Քան ակադեմիա|«Քան» ակադեմիա]] առցանց կրթական հարթակի հայերեն բաժնի ստեղծմամբ և զարգացմամբ<ref>[https://foundation.ayb.am/hy/projects/khan-academy-armenia «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյ]</ref>։ Նախագիծը նպատակ ունի թարգմանել [[Մաթեմատիկա|մաթեմատիկայի]], գիտության եւ արվեստի նյութերի շարքը, ինչպես նաև ստեղծել [[Հայոց լեզու|հայոց լեզվի]] քերականության տեսանյութերի շարք։
Արդյունավետ համագործակցության շնորհիվ այսօր [[Youtube]]-ի հարթակում և «Քան» ակադեմիայի հայալեզու կայքում հասանելի են 2000-ից ավելի տեսանյութեր և 900-ից ավել վարժություններ ու ուսուցողական նյութեր:
=== Նարեկացու Վերածնունդ ===
[[Պատկեր:Matean voghberguteun.jpg|200px|մինի|աջից]]
[[Գրիգոր Նարեկացի|Նարեկացուն]] նվիրված նախագծի շրջանակում հիմնադրամն իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ Գրիգոր Նարեկացուն նվիրված կայքի գործարկումը (2017 թվական), [[Գրիգոր Նարեկացու հուշարձան (Վատիկան)|Գրիգոր Նարեկացու հուշարձան]]ի տեղադրումը [[Վատիկան|Վատիկանի]] պարտեզում (2018 թվականի մարտի 21-ին)<ref>[https://www.president.am/hy/press-release/item/2018/04/05/President-Serzh-Sargsyan-attended-the-unveiling-ceremony-of-the-statue-of-Saint-Gregory-of-Narek Վատիկանում հանդիսավորությամբ բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը]</ref><ref>[https://www.panorama.am/am/news/2018/04/05/%D5%86%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D6%81%D5%AB-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6/1929580 Վատիկանում բացվեց Նարեկացու արձանը]</ref>, «[[Մատյան ողբերգության]]» պոեմին նվիրված հուշարձանի միջազգային մրցույթ (2018 թվականի հոկտեմբերի 13)<ref>[https://www.tert.am/am/news/2018/10/15/Narekatsi/2819131 «Վերածնունդ» հիմնադրամը հայտարարում է քանդակագործության մրցույթ՝ նվիրված Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին]</ref> և 2013 և 2014 թվականներին հիմնադրամը ձեռք է բերել հնագույն արժեքավոր ձեռնագրեր և ի պահ տվել վերջիններիս [[Մատենադարան]]ին:
Narekatsi.com կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Ներառում է Նարեկացու կենսագրությունը, նրան նվիրված ֆիլմերի, հաղորդումների, հոդվածների հղումներ։ Կայքում զետեղված են ավանդազրույցներ, տաղեր, գանձեր, աղոթքներ և այլ ստեղծագործություններ՝ տարբեր տարիների, երկրների հրատարակություններով։ Աշխատանքներ են տարվում «Մատեան Ողբերգութեան» պոեմի [[իտալերեն]], [[գերմաներեն]], [[արաբերեն]], [[թուրքերեն]], [[պարսկերեն]] և շատ այլ լեզուներով թարգմանությունների ձեռք բերման ուղղությամբ։ Կայքը հնարավորություն է տալիս այս ամենը կարդալ տեքստային և/կամ գրքային տարբերակով։ Կայքն ունի նաև առանձին բաժին՝ նվիրված [[Նարեկավանք|Նարեկավանքին]], որտեղ հնարավոր է գտնել վանքի մասին տեղեկատվություն և նկարներ։
=== Հանրային Ռադիոյի «Ոսկե ֆոնդ» ===
2017 թվականից «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի մեկենասությամբ սկսվել է Հայաստանի ռադիոյի ձայնադարանի թվայնացումը, որի «Ոսկե ֆոնդում» պահպանվում է մոտ 97.000 ձայնագրություն, որից 28.000-ը հայ [[Կոմպոզիտոր|կոմպոզիտորներ]]ի ստեղծագործություններ են<ref>[http://www.armradio.am/hy/7425 Հանրային ռադիոյի արխիվը՝ համացանցում]</ref>:
Եռալեզու կայքում հնչում են արդեն [[Դասական երաժշտություն|դասական]] դարձած երգեր, ելույթներ, համերգներ, ձայներ, նաև ձայնագրություններ, որոնք եզակի են, շատերի համար մինչ այս անհայտ։ Յուրաքանչյուր աուդիոձայնագրությանը կցվում են ձայնագրության տարեթիվը, երաժշտության և խոսքերի հեղինակը, ներկայացվում է [[կենսագրություն]], ֆոտոալբոմ և այլն:
Այսօր հնարավորություն կա ոչ միայն վայելելու «Ոսկե ֆոնդի» գոհարները, այլ նաև ստեղծելու նորերը: Վերջերս վերաբացված [[Հանրային ռադիո]]յի ձայնագրման ստուդիայում` «Ռադիո ստուդիա»-ում, որտեղ տասնամյակներ շարունակ ձայնագրվել է արխիվի ձայնագրությունների մեծ մասը, արդեն իսկ ձայնագրվում են ստեղծագործություններ, որոնք վաղը կդառնան մեր այսօրվա մշակութային արժեքների վկայությունը<ref>[https://armenpress.am/arm/news/965781.html Հանրային ռադիոն թվայնացրել է իր ոսկե ֆոնդի ութ հազար ձայնագրություն]</ref>։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
== Արտաքին հղումներ ==
*[https://rf.am/ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի պաշտոնական կայքը]
*[http://www.armenianmusic.am/hy/audio Հայկական Ազգային Երաժշտական Գանձարանի պաշտոնական կայքը]
*[https://www.saroyanhouse.com/ «Սարոյան հաուս» նախագծի պաշտոնական կայքը]
*[http://narekatsi.com/hy «Նարեկացու Վերածնունդ» նախագծի պաշտոնական կայքը]
[[Կատեգորիա:Հիմնադրամներ]]
[[Կատեգորիա:Կրթական նախագծեր]]
|