«Փիլիպոս II Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
Երիտասարդ թագավորը, ստանձնելով երկրի կառավարումը, կարողացավ մեծ կաշառքներով ու շռայլ խոստումներով «գնել» հարևանների չեզոքությունը ու այդպիսով ժամանակ շահել իր ուժերը համախմբելու համար։ Դրան հաջորդեցին ռազմական հաջողությունները Բալկանյան թերակղզու հյուսիսում գտնվող [[Բալկանյան թերակղզի|Պեոնիայում]] (մ.թ.ա. 359 թ.)։ Այնուհետև բռնագրավվեցին հյուսիսարևմտյան Իլլիրիան (մ.թ.ա. 356 թ.) ու արևելքում գտնվող Թրակիան (մ.թ.ա. 342-340 թ.թ.)։ Այդ ռազմարշավների արդյունքում Մակեդոնիան ոչ միայն կասեցրեց իր հարևանների ոտնձգությունները, այլ նույնիսկ տիրացավ այդ երկրների պաշարներին, որոնցից կարևորագույններն էին Թրակիայի մետաղի ու ոսկու հարուստ հանքերը։ Բացի դրանից, Մակեդոնիային հաջողվեց ճեղքել ու դուրս գալ Թրակիայից դեպի [[Էգեյան ծով]] ու իշխանություն հաստատել հարստաշատ Բալկանյան ափերում։
 
Փիլիպոսին հաջողվեց համախմբել տեղական ու նվաճած երկրների ազնվական տոհմերը։ Միացյալ, ուժեղացած ու հարստացած Մակեդոնիան համարձակություն ունեցավ ակտիվորեն խառնվելու [[Հելլադա]]յի գործերին։ Փիլիպոսը հմտորեն իր օգտին էր շրջում [[պոլիս]]ների միջև եղած տարաբնույթ հակասությունները։ Հատկապես արգասաբեր դարձան Փիլիպոսի այն դիվանագիտական քայլերը, որոնց նա բնութագրել էր հետևյալ հայտնի ասացվածքով. «Չկա այնպիսի անառիկ բերդ, որը չկարողանարչկարողանաանումներ։ նվաճելՏարածված ոսկիովէր բեռնածնաև էշըփաղանգի ու ծանր հեծելազորի համագործակցությունը այսպես կոչված «զնդանի ու մուրճի»: Փիլիպոսիեղանակով։ Հեծելազորը մղում էր հակառակորդին փաղանգի ուղղությամբ, այնուհետև արագ զարկով ոչնչացնում ծուղակում հայտնված ապագաթշնամուն։ ծրագրերըԱյդ ծավալունոճը էինհաջողությամբ ևկիրառվեց ուղղվածհետագայում՝ բալկանյանՔերոնեայի ու հունականԳավգամելայի աշխարհներիճակատամարտերում։
 
Մակեդոնական բանակի մի մասը՝ այսպես կոչված արքայական զորքը, կազմած էի ծանր հեծելազորից (հեթայրներից) և վահանակիր հետևակից (հիպասպիստներից), որոնք իրար համալրում ու պաշտպանում էին։ Բանակի մյուս, աշխարհազորային մասը, վերափոխված էր կանոնավոր բանակի և ընդգրկում էր հայտնի մակեդոնական փաղանգը և ուրիշ հետևակային ուժեր (պելտաստներ, նետաձիգներ, և այլն)։ Նման բաժանումը հավասարակշռում էր բանակի կազմի մեջ մտած երկու հիմնական սոցիալական խավերին՝ ազնվականությանն ու ռամիկներին։
 
Մակեդոնական ունևոր գյուղացիությունը համալրում էր հատուկ հետևակազորի, մակեդոնական փաղանգի, կազմը։ Փիլիպոսը ձևափոխեց հունական ավանդական փաղանգը համաձայն նոր ռազմական պայմանների։ Այժմ այն ձևավորված էր 16 x 16 զորախմբից, որի զինվորները պաշտպանված էին թեթև ու փոքր վահաններով ու սաղավարտներով և զինված էին 5-6 մ երկարությամբ նիզակներով (սարիսաներով)։ Զորախմբի միայն առաջին շարքն էր զինված ավելի կարճ նիզակներով, հետևի շարքերը դնում էին իրենց նիզակները առջևում կանգնածների ուսերին։ Տասնվեց զորախմբից կազմված գունդը կոչվում էր «փոքր փաղանգ»:
 
[[Պատկեր:Makedonische phalanx.png|մինի|Մակեդոնական փաղանգ]]
Փաղանգի զինվորը բռնում էր սարիսսան երկու ձեռքով, իսկ վահանը գոտիներով ուսին էր ամրացնում։ Փաղանգի զանգվածը նախատեսված էր թշնամու շարքերը հրելու ու ճեղքելու համար։ Փաղանգի սեփական ճակատը միաձույլ էր ու անճեղքելի, իսկ նրա ահարկու դոփյունը սահմռկեցնում էր հակառակորդին։ Սակայն փաղանգը անզոր էր գործել կտրտած տեղանքի պայմաններում։ Փաղանգի բաց թևերը պաշտպանում էին հատուկ թեթևազեն ստորաբաժանումներ։ Տարածված էր նաև փաղանգի ու ծանր հեծելազորի համագործակցությունը այսպես կոչված «զնդանի ու մուրճի» եղանակով։ Հեծելազորը մղում էր հակառակորդին փաղանգի ուղղությամբ, այնուհետև արագ զարկով ոչնչացնում ծուղակում հայտնված թշնամուն։ Այդ ոճը հաջողությամբ կիրառվեց հետագայում՝ Քերոնեայի ու Գավգամելայի ճակատամարտերում։
 
[[Պատկեր։Hypaspist.jpg|thumb|right|Հիպասպիստ]]