Content deleted Content added
Տող 163.
{{Հարգելի մասնակից}}, կբացատրե՞ք Ձեր այս պնդումը՝ ''«Ես ենթադրում եմ, որ Դուք ունեք անձնական շահագրգռվածություն՝ այս մասնակցին պաշտպանելու, ինչը և ունեցել է մեկ այլ մասնակից՝ սուրբ Շողակաթ հոդվածում աղբյուր դնելու կապակցությամբ (կասկածից վեր է, որ դա պատահականության հարց չէ):»'': Ի՞նչ է նշանակում այն։ Ո՞ր քննարկման մեջ եմ ես պաշտպանել այս կամ այն մասնակցին, որից դուք ենթադրում եք, որ պիտակելով Սուրբ Շողակաթ մատուռի հոդվածը, ես պաշտպանել եմ մյուս մասնակցին։ Ձեր ենթադրություններն անելուց առաջ՝ կոչ եմ անում լավ մտածել և նոր միայն համապատասխան ենթադրություններ անել։ Եթե ես տեսնում եմ անաղբյուր հոդված, ես անմիջապես պիտակում եմ, անկախ այն հանգամանքից, թե ով է հոդվածն ստեղծող մասնակիցը կամ ինչ քննարկման է նա մասնակցում։ Շնորհակալություն։ --[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 11:39, 6 Օգոստոսի 2019 (UTC)
:Հարգելի [[Մասնակից:Armenmir|Armen]], Ձեր կոչերը պահեք Ձեր հասակակիցների համար, ինձ Դուք կարող եք հորդորել, խորհուրդ տալ, ես՝ կմտածեմ, ընդունեմ դա թե ոչ: Այդքան վայրկյանական փոփոխություններ չեն լինում՝ ոչ իրական կյանքում, ոչ էլ վիրտուալ: Ես կարող եմ ենթադրել, և ոչ ոք դրա վրա չի կարող բռնանալ: Հիմքերը դրա համար մի քանիսն են: Շատ հանգիստ դա կարող էր պատահել ճամբարում՝ Օմիկրոնն այդտեղ է (անձամբ դրա մասին գրեց քննարկման մեջ), իսկ Դուք էլ մի քանի ժամ առաջ [https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:%D5%86%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/Armenmir արդյունք ամրագրեցիք]: Մեկ այլ՝ Դուք այդքան արագ չէիք կարող անդրադառնալ, եթե ես դրա մասին չգրեի դարձյալ նույն՝ հոդվածին վերաբերող քննարկման մեջ: Իսկ եթե նույնիսկ ամբողջ ասվածը բացարձակ չի համապատասխանում ճշմարտությանը, և հիմքի տակ ունենալով անմեղության կանխավարկածը, նորից պետք է շեշտեմ՝ ինձ ենթադրություններ անելիս և դրանք բարձրաձայնելիս, եթե ինքնասիրության կամ էթիկայի հարցեր չկան, ոչ ոք չի կարող սահմանափակումներ դնել: Շնորհակալություն: --[[Մասնակից:Լևոն Հարությունյան|Լևոն Հարությունյան]] ([[Մասնակցի քննարկում:Լևոն Հարությունյան|քննարկում]]) 12:00, 6 Օգոստոսի 2019 (UTC)
::{{Հարգելի մասնակից}}, 1․ Դուք ի՞նչ գիտեք՝ ես քանի տարեկան եմ, կամ ինչ կապ ունի քննարկման գործընթացում տարիքային ցենզը։ Կոչ եմ անում ևս մեկ անգամ փոխել Ձեր գրելու ոճը և վերադառնալ կառուցողական քննարկման դաշտ, հակառակ դեպքում Ադմինիստրատորների տեղեկատախտակում կբարձրացնեմ Ձեր հնարավոր արգելափակման հարցը։ 2․Ի՞նչ գիտեք, որ ես ճամբարում եմ։ Ճամբարի էջում խմբագրում անելն ի՞նչ կապ ունի ճամբարում գտնվելու հետ։ Կամ ի՞նչ կապ ունի ճամբարում գտնվելն այս ամեն ինչի հետ։ Նորից եմ կրկնում անկախ այն հանգամանքից, թե ով է ստեղծել այս կամ այն անաղբյուր հոդվածը, ես դրանք պիտակում եմ։ 3․Ես հետևում եմ Հայերեն Վիքիպեդիայում ծավալվող բոլոր քննարկումներին, այդ թվում նաև [[Տաշիր-Ձորագետի թագավորություն]] հոդվածի քննարկմանը և հեշտ ու հանգիստ կարող եմ կարդալ ցանկացած գրառում, որը ծավալվում է հանրագիտարանում։ 4․Ձեր նախորդ գրառման մեջ առկա ձևակերպումներում, Դուք վաղուց խախտել եք վիքիէթիկետի նորմերը, ինչի վրա հրավիրում եմ ադմինների ուշադրությունը։ Շնորհակալություն։--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 13:37, 6 Օգոստոսի 2019 (UTC)