«Տաշիր-Ձորագետի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
|Ներկայիս տարածքում={{Դրոշավորում|Հայաստան}}</br>{{դրոշավորում|Վրաստան}}</br>{{դրոշավորում|Ադրբեջան}}
}}
'''Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավորություն''' կամ '''Կյուրիկյանների թագավորություն''', հայկական<ref>V. Minorsky. Studies in Caucasian History. — CUP Archive, 1953. — С. 102.: ''The family came to join the Armenian kings of Tashir (Dzoraget) and there was converted to the Armenian creed.''</ref><ref>Andrew C. S. Peacock. Early Seljūq History: A New Interpretation // Routledge Studies in the History of Iran and Turkey. — Routledge, 2010. — Т. 7. — С. 131.''By the middle of the eleventh century, the sole Armenian principalities that maintained some sort of independence were Siunik' and Tashir in Caucasia and Sasun to the west of Lake Van.''</ref> միջնադարյան պետություն՝ ժամանակակից Լոռու մարզի տարածքում, 982-1113 թվականներին։ Հիմնադրել է [[Գուրգեն Ա Կյուրիկե|Գուրգեն Ա (Կյուրիկե)]] Բագրատունին, որն ուներ նաև Դերենիկ անունը<ref name="Շահնազարյան" />։, թեև վիճելի է թագավորության հիմնադրման տարին<ref>Ռ. Մաթևոսյան, [http://hpj.asj-oa.am/1255/1/1968-3(199).pdf Դիտողություններ Կյուրիկյանների պատմության վերաբերյալ]</ref>: Նրան հայոց շահնշահ և վերջինիս եղբայր [[Սմբատ Բ Տիեզերակալ]]ը ճանաչում է հետո որպես ենթակա թագավոր: Գուրգենը շարունակում է մոր՝ Խոսրովանույշ թագուհու հիմնած<ref>Ռիմա Բոյաջյան, [http://lraber.asj-oa.am/2117/1/1978-9(70).pdf Հայ կանանց դերը միջնադարյան ճարտարապետական հուշարձանների կառուցման գործում]</ref> [[Սանահին]]ի ու [[Հաղպատավանք|Հաղպատի]] վանական համալիրների կառուցումը<ref>Լոռու մարզպետարան, [http://lori.mtad.am/historicalmonuments/ Պատմական ակնարկ Լոռու հուշարձանների մասին]</ref><ref>The free dictionary,[https://encyclopedia2.thefreedictionary.com/Tashir-Dzoraget+Kingdom Tashir-Dzoraget Kingdom]</ref>, իսկ մահվանից հետո՝ 989 թվականին, թաղվում դրանից առաջինում։ Երկիրը կառավարել է [[Բագրատունիներ]]ից սերող [[Կյուրիկյաններ]]ի թագավորական տոհմը։ Տարածքն առավելագույնը եղել է [[Դավիթ Անհողին]] թագավորի օրոք (989-1048)։
 
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր [[Շամշուլդե]]ն<ref name="Շահնազարյան" /> (982-1065), ապա՝ [[Լոռի բերդ|Լոռե]] բերդաքաղաքը (1065-1113)։ Գուրգեն Ա-ի հիմնադրած թագավորությունը ձգվում էր [[Փամբակ (գետ, Լոռու մարզ)|Փամբակ]] ու [[Աղստև]]ի հովիտներից մինչև [[Տփղիս]]ի մերձակայք՝ հյուսիսում սահմանակցելով [[Վրաց թագավորություն|Վրաց թագավորությանը]] և [[Տփղիսի ամիրայություն|Տփղիսի արաբական ամիրայությանը]], հարավից` [[Պահլավունիներ]]ի տիրույթներին, արևելքից` Ուտիքում հաստատված [[Շադդադյաններ]]ի իշխանությանը, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Լոռին տնտեսական կարևոր դերակատարում ուներ [[Թբիլիսի]]-[[Անի]] ճանապարհին: Հզորության շրջանում՝ Դավիթ Անհողինի օրոք, երբ անկում էին ապրում [[Տփղիսի ամիրայություն]]ը և արաբական իշխանությունները, ներառել է հարևան և հեռավոր գավառներ։ Ոսկեդարի շրջանում այն ներառում էր [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] աշխարհի հարավային և արևելյան հատվածները, ինչպես նաև հյուսիսային [[Ուտիք]]ը, այդ թվում՝ [[Գարդմանի իշխանություն|Գարդմանը]] և [[Փառիսոսի թագավորություն|Փառիսոսը]], դրա ազդեցության տակ են ընկնում [[Կախեթ-Հերեթի թագավորություն|Կախեթ-Հերեթի թագավորությանն]] ու Դմանիսի իշխանությանը: Հարևան պետությունների հետ հաստատվում են կայուն հարաբերություններ հաստատում։ 1045 թվականին՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Տաշիր-Ձորագետը դառնում է փաստացիորեն լիակատար անկախություն ունեցող պետություն, ինչպես և [[Կարսի թագավորություն|Կարս-Վանանդի]] և [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորությունները]]։ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականության պատճառով պատմիչների կողմից ստացել է անարգական «Դավիհ» («դիվային» բառի գրաբարյան տարբերակը) մականունը<ref name="Աթանեսյան, ա" />։
Տող 73.
----[[Սանահինի վանական համալիր|Սանահինի վանական համալիրի]] առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է [[10-րդ դար]]<nowiki/>ի 30-40-ական թվականներին՝ [[Աբաս Ա Բագրատունի|Աբաս Ա Բագրատունու]] օրոք: 966 թվականին [[Աշոտ Գ Ողորմած|Աշոտ Գ Ողորմածն]] ու [[Խոսրովանույշ]] թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիների արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ: Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը: 979 թվականին [[Սմբատ Բ]] թագավորի հրովարտակով Սանահինի վանական համալիրը դարձել է նորակազմ [[Կյուրիկյան թագավորություն|Կյուրիկյան թագավորության]] եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև 11-րդ դարի կեսը), և [[Տաշիր|Տաշիրքի]] թեմակալ է ձեռնադրվել Եսային:
| align="center" |
----[[Հաղարծնի վանք|Հաղարծինի վանական համալիրը]] կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս պատմիչ-մատենագիր [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցին]]: Համալիրը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն՝ Հաղարծնի վանական համալիրը հիշատակվում է ([[Կոստանդին Դ]], [[Ստեփանոս Օրբելյան]]) զարգացած միջնադարի հայկական առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ ՀաղարծինիԵնթադրվում համալիրիէ, կազմումոր այստեղ հանգչում են երեքԿյուրիկյանները<ref>Թամարա եկեղեցիՄինասյան, երկու[http://www.matenadaran.am/ftp/data/Banber-27.pdf գավիթՀաղարծնի (մեկը՝վանական ավերված), սեղանատուն, աղոթարաններ, [[Խաչքար|խաչքարեր]դպրոցը]</ref>:
|}
Գուրգենի մասին ժամանակաշրջանը նկարագրող պատմիչներն ու ժամանակագիրները շատ քիչ բան են հաղորդել, ինչը թողնում է ենթադրել, որ արտաքին սպառնալիքի բացակայության պայմաններում վերջինս երկրի ռազմաքաղաքական կյանքին գործուն մասնակցություն չի ունեցել` բավարարվելով իր թագավորության գավառական գործերը տնօրինելով: Նրա կառավարման տարիներին [[Անիի թագավորություն|Անիի թագավորությունից]] վերջինիս փաստացի անկախությունը կրում էր միայն ձևական բնույթ։ Գուրգենը ակտիվորեն միջամտել է եկեղեցական գործերին, փորձել համաձայնեցնել թագավորության և հոգևոր թեմի աշխարհիկ և կրոնական սահմանները։ Շարունակել է մոր՝ հայոց թագուհի [[Խոսրովանույշ|Խոսրովանույշի]] հիմնադրած [[Սանահինի վանական համալիր|Սանահինի]] և [[Հաղպատի վանական համալիր|Հաղպատի վանական համալիրների]] կառուցապատումն ու հարդարումը։ 988 թվականին Տաշիր-Ձորագետի թագավորության բանակն օժանդակում է [[Տայքի կյուրոպաղատություն|Տայքի կյուրապաղատ]] [[Դավիթ Կյուրոպաղատ|Դավթի]] և վրաց արքա [[Բագրատ III (Վրաց արքա)|Բագրատ Գ-ի]] համատեղ զորաշարժին, որն ուղղված էր աբխազաց Սմբատ թագավորի դեմ։ Երբ Սմբատ Տիեզերակալի կասկածներ հարուցած մահից հետո հենց նույն օրը գահակալում է նրա միջնեկ եղբայր Գագիկ Ա-ն, նա իրեն ենթարկվելու պայմանով ենթակա թագավորությունների գահերին վերահաստատում է ինչպես կրտսեր եղբորը` Գուրգենին, այնպես էլ հորեղբորը` [[Կարսի թագավորություն|Կարս-Վանանդի թագավոր]] [[Մուշեղ Ա Բագրատունի|Մուշեղին]]։
Տող 158.
Տաշիր-Ձորագետի թագավորության անկումից հետո [[Աբաս Ա Կյուրիկյան|Աբասը]] հաստատվում է [[Տավուշ|Տավուշում]], իսկ նրա եղբայր Դավիթը՝ [[Մածնաբերդ|Մածնաբերդում]]: Այսպիսով, Գուգարքի Բագրատունիները վերջնականապես նահանջում են [[Ուտիք]]՝ [[Շակաշեն]] և [[Գարդման (գավառ)|Գարդման]]՝ [[Լոռի|Լոռին]], [[Ջավախք|Ջավախքը]] և [[Կղարջք|Կղարջքը]] թողնելով [[Բագրատիոնիներ|վրաց Բագրատունիներին (Բագրատիոնի)]]։ Տավուշի իշխանությունը գոյատևում է շուրջ երեք տասնամյակ՝ 1113-1145 թվականներին, իր գոյության ամբողջ ընթացքում պայքարելով Գանձակի ամիրայության դեմ։ Իշանության քաղաքամայր-ոստանը [[Տավուշի բերդ|Տավուշ (Ցլիկ Ամրամի) բերդն]] էր։ Աբաս իշխանը, որը փաստորեն, Տավուշի առաջին և վերջին իշխանն էր, մասնակցել է [[Աղվանքի կաթողիկոսություն|Աղվանից կաթողիկոս]] Գրիգոր Ա-ի ձեռնադրմանը։ Իշխանությունը նվաճվել է Գանձակի ամիրայի զորքերի կողմից, և Աբասը հեռացել է եղբոր մոտ՝ Մածնաբերդ։ Ավելի ուշ, երբ վրացական բանակի հայ զորահրամանատարներ [[Զաքարե ամիրսպասալար|Զաքարե ամիրսպասալարը]] և [[Իվանե աթաբեկ|Իվանե աթաբեկը]] ազատագրում են [[Արևելյան Հայաստան|Արևելյան Հայաստանի]] տարածքների մեծ մասը, այդ թվում՝ [[Լոռու թագավորություն|Տաշիր-Ձորագետի]], [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի]] և [[Կարսի թագավորություն|Կարսի թագավորությունները]]: Նշված տարածքներում հաստատվում են նոր իշխաններ կամ նախկին թագավորական տների շառավիղներ։ Զաքարյանների մի ճյուղը՝ [[Վահրամյաններ|Վահրամյանները]], հաստատվում են [[Գագա բերդ|Գագ ամրոցում]]՝ զբաղեցնելով Կյուրիկյանների երբեմնի տիրույթները։
 
Հընթացս Ուտյաց աշխարհի արևմուտքում Դավիթ Բ Կյուրիկյանը հիմնում է [[Մածնաբերդի իշխանություն|Մածնաբերդի իշխանությունը]]ը: Այդ ճյուղը [[Հայաստան|Հայաստանի]] [[Ավատատիրություն|ավատատիրական]] տներից էր, ենթակա [[Զաքարյան Հայաստան|Զաքարյանների գերիշխանությանը]] և քաղաքական կապեր ուներ հարևան իշխանությունների՝ [[Տավուշ|Տավուշի]], [[Հաթերք|Հաթերքի]], Նոր-բերղի տերերի ու վրացի Օրբելիների հետ։ Փաստորեն՝ դա նախկին Տաշիր-Ձորագետի թագավորության արևելյան հատվածն էր, քանի որ արևմտյան հատվածը՝ Լոռին, միացվել էր Դավիթ Շինարարի թագավորությանը։ Դավիթ Բ-ին հաջորդնած Կյուրիկե Գ և [[Աբաս Բ Կյուրիկյան|Աբաս Բ]] թագավորների օրոք Մածնաբերդի իշխանության մասին տեղեկությունները սուղ են։ [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] հիմնադիրներ [[Զաքարե Բ|Զաքարեն]] և [[Իվանե Ա|Իվանեն]] իրենց քրոջն ամուսնացնում են Աբաս Բ-ի հետ՝ ամրապնդելով սեփական իշխանությունը<ref>Հայ ժողովրդի պատմություն, 3-րդ հատոր, [http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.3/book/Binder1.pdf Հյուսիսային Հայաստանը 12-13-րդ դարերում]</ref>:
 
12-րդ դարի վերջին Նոր-բերղի Կյուրիկյանները փորձում ենեն Աղսարթան Ա-ից (1176 թվականից) խլել [[Մածնաբերդ|Մածնաբերդը]], սակայն՝ ապարդյուն։ 1236 թվականին, Աղսարթան Բ-ի օրոք, [[Մածնաբերդ|Մածնաբերդը]] ժամանակավորապես նվաճում են մոնղոլները։ [[1250|1250-ական թվականներին]] [[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|մոնղոլական արշավանքներին]] մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մածնաբերդի իշխանության մեջ հայտնի վերջին տիրակալն է։ Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ հոգևոր-մշակութային կյանքին․ Աբասի քույր արքայադուստր Մարիամի ջանքերով հիմնադրվել է [[Քոբայրի վանք|Քոբայրի վանքը]]։ Մածնաբերդի իշխանությունը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջը։ Կյուրիկյանների վերջին ներկայացուցիչները իշխում են [[Նոր-բերդի Բագրատունիներ|Նոր բերդում]]։ Նրանք հիշատակվում են Վասակ Ա և Դավիթ (12-րդ դար), Վասակ Բ (13-րդ դարի սկիզբ) անուններով։