«Միսաք Մեծարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
 
== Մեծարենցի գրական հայացքները ==
Մեծարենցը շատ խորն է հասկացել բանաստեղծության դերն ու բանաստեղծի կոչումը: Մեծ խելքի և առողջ ըմբռնումների տեր բանաստեղծին բնավ չկարողացան շփոթեցնել ժամանակի ուղղությունները: Նա զգաստ էր նաև իր վաստակի նկատմամբ: Այսօր էլ առանց հիացմունքի չի կարելի կարդալ «Ինքնադատության փորձ մը» հոդվածը` նվիրված «Ծիածան» գրքին: Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական պոեզիան, ո՞րն է իսկական բանաստեղծը: Այս հարցերին Մեծարենցը գրեթե սպառիչ պատասխան է տալիս`հակադրվելով ժամանակի խորհրդապաշտական գրականության սկզբունքներին: Նա կարծում է, որ բանաստեղծները պետք է դուրս գան իրենց անհատական, չնչին ապրումներից` «եսի տաղտկալի ոչնչաբանություններեն»: Շատ ուշագրավ է հետևյալ միտքը. «Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները, բաբախելու համար բնության սիրով: Բանաստեղծը բնության ցոլացումը պետք է ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իրապես. քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զորությունը: Բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյություններուն համադրական թրթռումովը տրոփուն»: Առաջադրելով «անձնաբանությունից», «եսից» ազատագրվելու խնդիրը` Մեծարենցը չի ժխտում բանաստեղծ անհատի հոգեկան աշխարհի նշանակությունը երգի ստեղծման մեջ: Միայն թե նա կարծում է, որ բանաստեղծ անհատի հոգին պետք է հարստանա շրջապատող աշխարհի, մարդկային կյանքի ու բնության երանգներով: Հակադրվելով ժամանակի պոեզիայում հաճախ դրսևորվող մակերեսայնությանն ու մթամածությանը` Մեծարենցը գտնում է, որ բանաստեղծը պետք է պահպանի արվեստի անհրաժեշտ սահմանը, խուսափի պարզունակ խոսքից և «մթության» պաշտամունքից: «Արվեստի մեծագույն դրդիչը,- ասում է բանաստեղծը,- գաղափարը դյուրամատույց ըլլալն է»:
 
== Երկերի մատենագիտություն ==