«Իդֆու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
Արևմտյան եվրոպացիներից առաջինը Իդֆու է այցելել Կլոդ Սիկարը:
 
Ֆրանսիացիների (1921 - 1933 թվականներ) և ֆրանկո-լեհացիների (1936 - 1939 թվականներ) պեղումները հայտնաբերեցին հնագույն քաղաքի մեծ մասը և մեծ գերեզեմանատուն (տես նաև՝ Իդֆուն Կազիմեժ Միխալովսկիի հոդվածում): Այստեղ հայտնաբերվել են 6-րդ դինաստիայի ժամանակաշրջանի բազմաթիվ [[Մաստաբա|մաստաբաներ]], այդ թվում աստվածացրած Իզին, II նոմի ղեկավար՝ Ջեդկար Իսեսի և Պեպի առաջին թագավորների ժամանակ: Իր կենդանության օրոք նա եղել է վեզիր, դատավոր, թագավորական արխիվի և «մեծագույն Հարավի Տասնյակի» կառավարիչ, մահվանից հետո արժանացել է տեղական սրբի կոչմանը: Գտնվել են նաև Առաջին անցումային և Միջին թագավորական գերեզմանատան հետքեր:
== Հորի տաճար ==
[[Պատկեր:GD-EG-Edfou011.JPG|250px|մինի|ձախից|Հորի տաճարը Իդֆույում]]
Ի պատիվ Հոր Բեխդետսկովո Աստծու կառուցվել է հսկայական տաճար, որն այժմ հանդիսանում է լավագույն պահպանված եգիպտական տաճարային շենքերից մեկը: 137 մետր երկարությամբ, 79 մետր լայնությամբ, 36 մետր բարձրությամբ քանդակազարդ սյուներով, նա համարվում է [[Կառնակ|Կառնակից]] հետո երկրորդ խոշոր տաճարը: Շինարարությունը սկսվել է մ. թ. ա. 237 թվականին Պտղոմեոս 3 - րդ Էվերգետի օրոք և ավարտվել է մ. թ. ա. 47 թվականին Պտղոմեոս 12- րդ Նեոս Դիոնիսոսի օրոք: Տաճարը բացվել է Պտղոմեոս 10 - րդ Ալեքսանդրի ժամանակաշրջանում (մ. թ. ա. 107 - 88 թվականներ)<ref> Коростовцев М. А. Религия древнего Египта. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1976.</ref>:
 
Էդֆու Հորը պատկերված է թևավոր սկավառակի, բազեի, երբեմն էլ բազեի գլխով մարդու տեսքով: Էդֆուի մակագրություններում նա եղել է նաև Հորոմ - Ռա՝ տաճարի ռելիեֆը ընդգծում է [[Հոր (եգիպտական դիցաբանություն)|Հորի]] սերտ կապը հոր՝ [[Օսիրիս|Օսիրիսի]], մոր՝ [[Իսիդա|Իսիդայի]] և Հատհորի հետ:
 
էդֆու տաճարի արձանագրությունները մեծ նշանակություն ունեն եգիպտական [[Բանասիրություն|բանասիրության]] համար, քանի որ դրանք ներկայացնում են հունահռոմեական ժամանակի [[Եգիպտական հիերոգլիֆներ|հիերոգլիֆ տեքստերի]] ամենամեծ հավաքածուներից մեկը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իդֆու» էջից