«Հովհաննես Այվազովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
 
=== Ստեղծագործության մի շարք բնութագրական գծեր ===
Երկարատև ստեղծագործական կյանք ապրելով՝ Այվազովսկին դարձավ Ռուսական կայսրության այդ ժամանակի առավել հայտնի նկարիչը։ Նրա հսկայական ստեղծագործական էներգիայի մասին է խոսում այն իրողությունը, որ Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է [[ծով]]ը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում («Քաոս», 1842, «Արևի խավարումը Թեոդոսիայում», 1858, «Արարչագործություն», «Համաշխարհային ջրհեղեղ», 1864 և այլն)<ref>Հայկական սովետական հանրագիտարան, հատոր I, էջ 350-351:</ref>։ Դա արտահայտվել է նաև բազմաթիվ ծովանկարներում, կովկասյան բնանկարների շարքում, մասնավորապես՝ բիբլիական [[Արարատ]]<nowiki/>ի պատկերներում։ 1840-50-ական թվականների լավագույն կտավները՝ «Նեապոլի ծովածոցը լուսնկա գիշերով» (1842), «Նավաբեկություն» (1843), «Փոթորիկը Սև ծովում» (1845), «<nowiki/>[[Իններորդ ալիք]]<nowiki/>» (1850), կատարված են հակադիր գույների լծորդումներով, էպիկական շնչով և ռոմանտիկ պաթոսով։ 1870-ական թվականներին նա ստեղծել է ավելի նուրբ ու զուսպ գունաշարով իրացված «կապույտ ծովանկարները» («Փոթորիկ», 1872, «Ծիածան», 1873), իսկ 1880-90-ական թվականներին «արծաթավուն ծովանկարների» շարքը («Սև ծովը», 1881, «Փոթորիկ», 1885, «Ալիք», 1889, «Փոթորիկը Ազովի ծովում», 1889, «Ալիքների մեջ», 1898)։
 
Հ. Այվազովսկու արվեստը լավատեսական է։ «Իններորդ ալիք» հանրահայտ նկարում (1850, Լենինգրադի ռուսական թանգարան) դրսևորվել է ծովանկարչի մեծ հավատը դեպի մարդը, դեպի նրա հոգու անընկճելիությունը։ Իր «Սև ծովը» (1881, Տրետյակովյան պատկերասրահ), «Ալիքների մեջ» (1898, Այվազովսկու պատկերասրահ) և այլ գլուխգործոցներով Այվազովսկին ծովանկարչությունը ձերբազատեց սոսկ գեղեցիկ տեսարան ներկայացնելու միտումից։ Նրա պատկերները ներթափանցված են խոր հայրենասիրությամբ և հումանիզմով։ Ծովամարտի նրա տեսարանները աչքի են ընկնում պատմական հավաստիությամբ և հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունը («Պետրոս I-ը Ֆիննական ծովածոցի ափին», 1846, «Չեսմենի ծովամարտը», 1848, 1886, «Նավարինի ծովամարտը», 1848, «Երկու թուրքական նավերից գրոհի ենթարկված «Մերկուրի» բրիգը», 1892)<ref name="ReferenceB">Հայկական սովետական հանրագիտարան, հատոր I, էջ 351:</ref>։
Տող 65.
 
== Այվազովսկու համակրանքը հույների և իտալացիների ազատագրական պայքարի հանդեպ ==
Այվազովսկին մեծ համակրանքով արձագանքել և նյութապես օժանդակել է հույների, իտալացիների ագգայինազգային-ագատագրականազատագրական պայքարին։պայքարին<ref name="ReferenceA"/>։
 
== Այվազովսկին և հայ ժողովուրդը ==