«Աբդուլ Բահա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
չNo edit summary |
||
Տող 2.
Բահաուլլայի վախճանից հետո սկսվեց Բահայի հավատի զարգացման նոր փուլը: Բահաուլլան Հավատի միակ մեկնաբան և ղեկավար նշանակեց իր ավագ որդուն՝ Աբդուլ-Բահային<ref>{{Cite web|url=https://www.bahai.org/abdul-baha/significance|title=The Significance of ‘Abdu’l-Bahá {{!}} What Bahá’ís Believe|website=www.bahai.org|accessdate=2019-07-30}}</ref>: Իրավահաջորդի հստակ նշանակումը թույլ տվեց Բահայի հավատին խուսափել աղանդների բաժանումից:
Աբդուլ-Բահան խնդիր դրեց բացատրել ամբողջ մարդկությանը Բահաուլլայի հասարակական կառուցվածքի վերաբերյալ ուղերձի իմաստն աշխարհին: Բազմաթիվ նամակներում ու գրվածքներում, ինչպես նաև ուխտավորների հետ զրույցներում Աբդուլ-Բահան մշտապես արտահայտում էր այն միտքը, որ ''պետք է փոխվի ոչ միայն առանձին մարդկանց հոգևոր պատկերը, այլև անհրաժեշտ է փոխել ամբողջ հասարակական կառուցվածքը: Միևնույն ժամանակ նա ընդգծում էր համաշխարհային կրոններից յուրաքանչյուրի գոյության հավասար իրավունքը, ուշադրություն էր դարձնում ռասայական նախապաշարմունքներն արմատախիլ անելու անհրաժեշտությանը, նշում էր տղամարդու և կնոջ հավասարությունը, խոսում էր պարտադիր համընդհանուր կրթության և արդարացի տնտեսական համակարգի հաստատման մասին, շոշափում էր դրա հետ կապված բազմաթիվ այլ թեմաներ:''
'''Պրոֆեսոր Բրաունը''', որ 1890թ. առաջին անգամ հանդիպեց Աբդուլ-Բահային, իսկ հետագայում բավականին մտերմացավ նրա հետ, գրում էր.
''«Ես հազվագյուտ եմ հանդիպել ավելի տպավորիչ արտաքինով մարդկանց:
'''1908թ'''. երիտթուրքական հեղափոխության հաղթանակից հետո, ազատվեցին Օսմանյան կայսրության բոլոր քաղաքական բանտարկյալները, ինչպես նաև նրանք, ովքեր դատապարտված էին կրոնական հիմնավորումներով: Այդպիսով, Աբդուլ-Բահան 1910թ հնարավորություն ստացավ լքել Պաղեստինը և նվիրել իրեն իր հոր հիմնած հավատի տարածման և ամրապնդման գործին արևմուտքում:
'''1911թ.''' օգոստոսի 11-ին Աբդուլ-Բահան իր մերձավորների մի փոքր խմբի ուղեկցությամբ «Կորսիկա» նավով մեկնեց Մարսել: Այդպես սկսվեց երկու տարի և չորս ամիս տևողությամբ ճանապարհորդությունն Արևմուտքի երկրներով: Այդ ընթացքում նա երկու անգամ այցելեց Լոնդոն, Փարիզ, Շտուտգարտ, եղավ այլ եվրոպական երկրներում, ուղևորվեց Հյուսիսային Ամերիկա:
'''1912թ'''. ապրիլի 11-ին Աբդուլ-Բահան ժամանեց Նյու-Յորք<ref>{{Cite web|url=https://www.bahai.us/beliefs/origins/|title=Origins of the Baha'i Faith|website=Baha‘is of the United States|language=en-US|accessdate=2019-07-30}}</ref>: Հյուսիսային
Արևմուտքում լայն հասարակության մոտ բավականին բարենպաստ պատկերացում կազմվեց նոր կրոնի մասին, ինչը հետագայում օգնեց Բահաուլլայի հետևորդներին դրա տարածման մեջ: Աբդուլ-Բահան դիմում էր ոչ միայն եկեղեցական համայնքներին, այլ նաև խաղաղության պաշտպանության հասարակության անդամներին, արհմիութենական և համալսարանական լսարանին, տարբեր սոցիալական բարեփոխման ուսմունքների կողմնակիցների խմբերին: Ուղևորության ավարտին ակնհայտ դարձավ, որ Բահաուլլայի սոցիալական ուղերձը հասել է աշխարհին: Բահայիներին միացավ նոր սերունդ` մարդիկ, ովքեր պատկանում էին հասարակության ամենատարբեր շերտերին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աբդուլ-Բահան մեկուսացած ապրում էր Հայֆայում` Սուրբ Հողում:
'''1921թ. նոյեմբերի 28-ի''' վաղ առավոտյան 78 տարեկանում կարճատև հիվանդությունից հետո Աբդուլ-Բահան վախճանվեց: Նրա թաղումը տեղի ունեցավ արտասովոր հանդիսավորության մթնոլորտում: Դրանից ընդամենը
Նոյեմբերի 29-ին կայացած թաղումը, հավանաբար, հավասարը չուներ Պաղեստինի ամբողջ պատմության մեջ: Ավելի, քան տաս հազար մարդուց բաղկացած սգո թափորում մասնակցում էին բարձրագույն մահմեդական, հռոմեական կաթոլիկ, հունական ուղղափառ, հուդդայական և դրուզական հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև բրիտանական գերագույն կոմիսարը, Երուսաղեմի և Փյունիկիայի նահանգապետերը:
Աբդուլ-Բահայի մահից հետո Հավատի դրույթները մեկնաբանելու բացառիկ իրավունքը փոխանցվում էր Աբդուլ-Բահայի ավագ թոռանը` '''Շողի Էֆֆենդիին:''' 1963թ Բահայի Սուրբ Գրվածքների համաձայն համայնքի ղեկավարումը ստանձնեց Արդարության Համաշխարհային Տունը:
== Ծանոթագրություններ ==
|