«Լիդերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. == Լիդերություն == Հասարակության քաղաքական կյանքում քաղաքական էլիտայի գործունեությունը հիմնական...
 
No edit summary
Տող 15.
Եթե լիդերության առաջին մակարդակում ավելի կարևոր են համարվում մարդու անձնական որակները, ապա երկրորդ և երրորդ մակարդակներում առաջնային են հանդիսանում ինստիտուցիոնալ բաղադրիչները, տվյալ կառույցի կամ կազմակերպության լեգիտիմության աստիճանը հասարակության գիտակցության մեջ:
=== Քաղաքական լիդերության տիպաբանությունը ===
Ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ գոյություն ունեն լիդերության տարբեր դասակարգումներ, որոնց ժամանակ կիրառվում են տարբեր չափանիշներ: Մասնավորապես իտալացի քաղաքագետ [[Պարետտո]]ն, հետևելով [[Նիկոլո Մաքիավելի|Մաքիավելու]] օրինակին, լիդերնորին բաժանում էր 2 խմբի՝ աղվեսների և առյուշների: Աղվես լիդերները գործում են ավելի խորամանկ կերպով, նրանք խորաթափանց են, կարողանում են հաշվարկել հակառակորդի քայլերի հաջորդականությունը, գործում են ավելի գաղտնի կերպով և երբևիցե ուղղակի հակամարտության մեջ չեն մտնում: Առյուծ լիդերները գործում են բաց ճակատով, նախընտրում են կառավարման ուժային մեթոդները և իրենց հաստատակամության շնորհիվ փորձում են հաղթանակի հասնել: Քաղաքականության մեջ նախընտրելի է համարվում այս 2 ոճերի համադրությունը և ինչպես Մաքիավելին էր պնդում իսկական քաղաքական լիդերը պետք է լինի աղվեսի պես խորամանկ, որ խուսափի թակարդից և առյուծի պես հզոր, որ վախեցնի գայլերի ոհմակին:
Ամերիկացի քաղաքագետ [[Հարոլդ Լասսուել]]ը առանձնացնում է քաղաքական լիդերի 3 տեսակ՝
* լիդեր-ագիտատոր,
Տող 28.
* լիդեր-առևտրականներ,
* լիդեր-խամաճիկներ:
Դրոշակակիր լիդերները, որպես կանոն, գնում են խմբի առջևից, իրենց վրա են ընդունում բոլոր հարվածները և պատրաստ են ամեն ինչ զոհաբերել խմբի հաջողության համար: Այդպիսի լիդերները չեն թաքնվում իրենց ենթակաների հետևում և իրենց վճռականության և հաստատակամության շնորհիվ հասնում են իրենց նպատակներին:
Հրդեհաշեջ լիդերները հանդես են գալիս հիմնականում կոնֆլիկտային իրավիճակների ժամանակ, կարողանում են հանգստացնել կրքերը, խմբի անդամներին միավորել ընդհանուր նպատակների շուրջ:
Առևտրական լիդերները սիրում են լինել դուրեկան, հասարակության մեջ տարածել իրենց գաղափարները, առևտրի մեջ մտնել, կոմպրոմիսների գնալ և փորձել բավարարել խմբի բոլոր անդամների շահերը: