«Սայաթ-Նովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 67.
 
=== Կուսակրոն կյանք ===
1759 թվականի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։ 1759 թվականին [[Հերակլ II]]-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել [[Կասպից ծով]]ի հարավային ափին գտնվող [[ԷնզելԲանդարե Անզալի]]ի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «Մատյան ողբերգության» պոեմը։ Երբ վերադարձել է հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766 թվականին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ [[Մասունք Աստվածաշնչի (4270)|Աստվածաշնչի]] հատվածներից բաղկացած մի ժողովածու։ [[1768]] թվականին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ-Նովա Տեր-Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված [[Հաղպատ (գյուղ)|Հաղպատի]] միաբանության առաջնորդարանում, իսկ 1778 թվականից, երբ վերաշինել է [[Հաղպատի վանք]]ը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է [[Թիֆլիս]]։ 1795 թվականի սեպտեմբերին, [[Աղա-Մահմեդ Խան Ղազար]]ի արշավանքի օրերին, զոհվել է և թաղվել է [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)|Սուրբ Գևորգ եկեղեցու]] բակում։
 
== Ստեղծագործություններ ==