«Բոնիփակիոս II (Հռոմի պապ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: )- → ), oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հոգևոր առաջնորդ}}
 
'''Հռոմի պապ Բոնիփակիոս II,''' ([[Լատիներեն|լատ]].` Bonifatius II), կառավարել է [[530 թվական|530 թվականի]]ի [[սեպտեմբերի 17]]-ից, մինչև նրա մահը՝ [[532]] թվականի [[հոկտեմբերի 17]]-ը<ref name="ce-boniface">{{CathEncy|wstitle=Pope Boniface II|author=Peterson, John Bertram|authorlink=John Bertram Peterson}}</ref>:
 
== Կենսագրություն ==
''Liber Pontificalis-''ը Բոնիփակիոսին սխալմամբ հիշատակում է որպես Առաքելական գահին նստած գերմանական ծագման առաջին Պապ. իրականում նա ծագում էր հին [[Օստգոթեր|օստգոթական]] ցեղից: Նրա հայրը՝ Ֆլավիոս Սիգիսբալդը, 437 թվականին եղել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] հյուպատոսը:
 
Բոնիփակիոսը Հռոմեական եկեղեցուն ծառայել է վաղ տարիքից, և [[Փելիքս IV (III) (Հռոմի պապ)|Փելիքս IV-ի]] պոնտիֆիկատի ժամանակ ստացել է ավագ սարկավագի աստիճան: Այդ կարգավիճակում նա կարողացավ բավականին ազդեցիկ դառնալ թե՛ եկեղեցու հիերարխիայում, թե՛ աշխարհիկ միջավայրում։ Նրա բարձր դիրքը հատուկ նշանակություն ուներ, քանի որ Բոնիփակիոսը դարձավ միակ պապը, ով նշանակվեց իր նախորդի կողմից, այլ ոչ թե ընտրվեց ըստ Կանոնակարգի: Դեռևս 499 թվականին, հոգևորականության շրջանում պառակտումներից խուսափելու համար, Հռոմի Պապ [[Սիմմաքոս (Հռոմի պապ)|Սիմմաքոսը]] հաստատեց, որ Պապը կենդանության օրոք կարող է նշանակել իր իրավահաջորդին: Այս իրավունքը, որը, հասկանալի պատճառներով, չընդունվեց Սենատի և ժողովրդի կողմից, ըստ էության եպիսկոպոսներին զրկում էր [[Հռոմի Պապ|Պապ]] ընտրելու իրավասությունից: Այդ օրենքը չեղյալ հայտարարվեց միայն երեսուն տարի անց՝ [[535 թվական|535 թվականին]]ին [[Ագապետոս I (Հռոմի Պապ)|Ագապետոս I]] Պապի կողմից և այլևս չվերականգնվեց:
 
Բոնիփակիոսը պետք է հակազդեր գերմանացիների շրջանում տարածված [[Արիոսականություն|արիոսականությանը]] և, հետևաբար, նշանակվեց Հռոմի պապ [[Փելիքս IV (III) (Հռոմի պապ)|Փելիքս IV (III)-ի]] կամքի համաձայն, առանց ընտրություններ անցկացնելու, ինչը դժգոհություն առաջացրեց Հռոմում: Փելիքսը սպառնաց արտաքսել բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեին հնազանդվել Բոնիփակիոսին, սակայն պապի մահն, այնուամենայնիվ, իր հետ հաշվեհարդար բերեց:
Տող 14.
 
=== Պետրոսի միակ ժառանգորդը ===
[[Դիոսկորոս (հակապապ)|Դիոսկորոսի]] մահից անմիջապես հետո հրավիրված Սինոդի ժամանակ Բոնիփակիոսը իր նախկին մրցակցին բանադրելու մասին հրաման արձակեց՝ ստիպելով քահանաներին, որոնք աջակցել էին Դիոսկորոսին, ստորագրել այն և ընդունել, որ Դիոսկորոսը չի ենթարկվել Հռոմի Պապ [[Փելիքս IV (III) (Հռոմի պապ)|Փելիքսի]] հրամանին: Պաստորներից յուրաքանչյուրը պետք է իր ափսոսանքը հայտներ Դիոսկորոսի ընտրություններին իր մասնակցության համար և խոստանար ենթարկվել Պապին։
 
Երկրորդ Սինոդի ժամանակ, որը գումարվեց Սուրբ Պետրոսի տաճարում [[531 թվական|531 թվականին]]ին, Բոնիփակիոսը ներկայացրեց մի դրույթ, որը հաստատում էր իր իրավահաջորդին նշանակելու պապի իրավունքը և որպես այդպիսին նշանակեց սարկավագ Վիգիլիոսին: Հռոմեական հոգևորականները ստորագրեցին այս դրույթը և խոստացան կատարել այն: Սենատի և թագավորական պալատի բացասական արձագանքը, սակայն, հանգեցրեց Հռոմի պապի գործողությունների քննարկման համար ևս մեկ խորհուրդ հրավիրելուն: Չսպասելով Սենատի և թագավորի դատին՝ Բոնիփակիոսը նախընտրեց հոգևորականության և Սենատի առջև այրել այդ փաստաթուղթը: Չորս տարի անց Հռոմի Պապ [[Ագապետոս I (Հռոմի Պապ)|Ագապետոս I-ը]] նույնպիսի հանդիսավորությամբ չեղյալ հայտարարեց [[Դիոսկորոս (հակապապ)|Դիոսկորոսի]] բանադրանքը և իր իրավահաջորդին ընտրելու պապի իրավունքը: [[Փելիքս IV (III) (Հռոմի պապ)|Փելիքս IV-ը]], այսպիսով, միակ պապն էր, ով իրականացրեց [[Սիմմաքոս (Հռոմի պապ)|Սիմմաքոսի]] կողմից [[499 թվական|499 թվականին]]ին առաջարկված՝ Պապի կողմից իրավահաջորդի նշանակման իրավունքը:
 
=== Պոնտիֆիկատի հիմնական իրադարձությունները ===
Բոնիփակիոսը առանձնահատուկ ակտիվություն ցուցաբերեց Եկեղեցու կազմակերպությունների ամրապնդման գործում։  Նրա պոնտիֆիկատը բնութագրվում է ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան եկեղեցու գործերի նկատմամբ ուշադրությամբ: Իր կառավարման սկզբում Բոնիփակիոսը հաստատեց Արավսիոնական երկրորդ ժողովի ակտերը, որով վերջ դրվեց կիսապելագիական բանավեճին։ 
 
Բոնիփակիոսին նաև խնդրանքով դիմել են Աֆրիկյան եպիսկոպոսները, որոնց եկեղեցական կազմակերպությունը ավերել էին վանդալները. խնդրանքն էր հաստատել Կարթագենի արտաքսված արքեպիսկոպոսի իրավունքները, որին Պապը արձագանքել համաձայնությամբ:
 
531 թվականին [[Կոստանդնուպոլսի պատրիարքություն|Կոստանդնուպոլսի պատրիարքը]] անօրինական հայտարարեց [[Թեսալիա|Թեսալիայում]]՝յում՝ Լարիս արքեպիսկոպոսի կողմից Ստեփանոսի ընտրությունները: Չնայած ուժեղ ճնշմանը, Ստեփանոսը դիմում է Հռոմին, որով նա հաստատում էր հռոմեական գահի՝ այս հարցերի նկատմամբ ունեցած լիազորությունները:
 
Բոնիփակիոսը 531 թվականի դեկտեմբերի 7-ից 9-ը գումարեց չորրորդ Սինոդը, որը պապական իրավասության վեճերին վերաբերող մոտ քսանհինգ զեկույցներ լսեց, բայց այս Սինոդի արդյունքները մեզ հայտնի չեն: