«Համազասպ Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Համազասպ Ասատուրի Համբարձումյան''' (սեպտեմբերի 25, [[1880]], գյուղ Բասարգեչար (այժմ՝ քաղաք [[Վարդենիս]], [[ՀՀ]] [[Գեղարքունիքի մարզ]]ում), փետրվարի 3, [[1965]], [[Երևան]], թաղված է [[Բյուրական]]ում), թարգմանիչ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1953 թ.]]), [[պրոֆեսոր]] ([[1954 թ.]])։ [[ՀԽՍՀ]] գիտության վաստակավոր գործիչ ([[1962 թ.]])։ [[Վիկտոր Համբարձումյան]]ի հայրը։
 
== Կենսագրություն ==
Մեկ տարի սովորել է Երևանի թեմական դպրոցում, ապա՝ [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում, 1887 թվականին ավարտելով մեկնել է [[Մոսկվա]], շարունակել ուսումը [[Լազարյան ճեմարան]]ում, որտեղ ուսուցանել է Կարապետ Կուսիկյանի, Գր.Խալաթյանի մոտ։ 1900 թվականին ավարտելով մեկնում է Թիֆլիս, մեկ տարի սովորել է տեղի երկրորդ արական գիմնազիայում։ 1902-1908 թվականներին սովորել և ավարտել է [[Սանկտ Պետերբուրգի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը։ Բացի [[ռուսերեն]]ից տիրապետել է նաև [[հին հունարեն]]ին և [[լատիներեն]]ին: 1908 թվականին վերադառնալով Կովկաս՝ մինչև 1911 թվականը զբաղվել է իրավաբանությամբ, հետո զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է Թիֆլիսի միջնակարգ դպրոցում։ Թղթակցել է մի շարք թերթերի, այդ թվում «Բանբեր»,«Գործ», «Մշակ», «Հորիզոն», որտեղ լույս են տեսել նրա հրապարակապոսականհրապարակախոսական հոդվածներն ու բանաստեղծությունները։ 1925 թվականին մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ դասավանդելու տեղի համալսարանում։ 1927-1928 թվականներին [[Վիեննա]]յում տպագրել է իր բանաստեղծությունները երեք հատորովՙհատորով, մեկ հատորով էլ հրատարակել է [[ռուսերեն]] բանաստեղծությունները։ Անտիկ գրականություն է դասավանդել [[ԵՊՀ]]-ում։ Մենագրություն է գրել [[Հոմերոս]]ի մասին, որի համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Լույս են տեսել նրա «Արյուն էջեր» (1903 թ.), «Անհունի էջերում» (1904 թ.), «Հպարտ հոգու երգերից» (1905 թ.) և այլ գրքեր։ Թարգմանել է եվրոպական և ռուսական բանաստեղծների, [[հին հունարեն]]ից՝ «Հույն ողբերգակներ» (1950 թ., ժողովածուն), [[Հոմերոս]]ի «[[Իլիական]]ը» (1955 թ.)<ref>Գառնիկ Ստեփանյան.Կենսագրական բառարան, հատոր Բ,1981</ref>:
 
== Հիշատակ ==
Համբարձումյանի անվան դպրոց կա [[Վարդենիս]]ում։
 
== Երկեր ==
* Արիւն էջեր, բանաստեղծությունների ժողովածու, 1903:
* Անհունի էջերում, բանաստեղծությունների ժողովածու, 1904:
* Հպարտ հոգու երգերից, բանաստեղծությունների ժողովածու, 1905:
* Բանաստեղծութիւններ, բանաստեղծությունների ժողովածու, հատոր 1-3, 1927-1929:
* Ճանապարհորդական մտորումներ / Հ. Համբարձումյան, Երևան, ԳԱ հրատարակչություն , 1963:
* Մտորումներ Հոմերոսի մասին, 1964:
* Անտիկ միջնադարյան վերածննդի գրականություն: [Հին Հունաստան, Հին Հռոմ], կազմ. և առաջաբ. գրեց՝ Ալ. Թոփչյան, թարգմ.՝ Հ. Համբարձումյան և ուրիշ, խմբ. և ծանոթագր.՝ Ս. Կրկյաշարյան, Երևան, Արևիկ, 1990:
* Հին հունական ողբերգություններ / Թարգմ.՝ Հ. Համբարձումյան, Ս. Կրկյաշարյան; Թարգմ., կազմ., ծանոթագր. և առաջաբ.՝ Ա. Թոփչյան; Խմբ.՝ Ա. Գաբրիելյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1990:
 
== Գրականություն ==
* Համազասպ Համբարձումյաան: Կենսամատենագիտություն, Երևան,1980:
== Թարգմանություններ ==
Հույն ողբերգակներ, 1950:
Հոմերոս, Իլիական, 1955:
 
== Ծանոթագրություններ ==