«Գրոզնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{ստուգել փաստերը}}
{{Տեղեկաքարտ Բնակավայր
| կարգավիճակ = Քաղաք
Տող 68 ⟶ 67՝
}}
'''Գրոզնի''' ({{lang-ce|Соьлжа-ГӀала}}), [[Չեչնիա]]յի մայրաքաղաքն է։ Հյուսիսային Կովկասի ամենամեծ քաղաքներից է՝ մակերեսով երկրորդը և բնակչությամբ երրորդը։ 2012 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է շուրջ 292600 մարդ, ինչը Չեչնիայի ընդհանուր բնակչության մոտ 22%-ը։
 
== Հայերը Գրոզնիում ==
Գրոզնիում հայերը բնակություն են հաստատել 19-րդ դարի 1-ին կեսին: Նրանք կենտրոնացել են քաղաքի կենտրոնում գտնվող մի մեծ թաղամասում, զբաղվել առևտրով: 1872-ին գործել է Ս. Առաքելոց հայկական եկեղեցին (քանդվել է 1932-33-ին՝ խորհրդային իշխանությունների կարգադրությամբ): 20-րդ դարի սկզբին բացվել է հայկական ծխական դպրոց: 1911-ին ստեղծվել է թատերախումբ:
 
Հայերի թիվն աճել է Գրոզնիում արդյունաբերության բուռն զարգացման հետևանքով: Նրանք այստեղ են տեղափոխվել ինչպես [[Հյուսիսային Կովկաս]]ից, այնպես էլ [[Անդրկովկաս]]ից: Մասնակցել են քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներին: Հայտնի էին խոշոր հայ վաճառականների առևտրական տները՝ «Ա. Ի. Ռոստեանով», «Գ. Ա. Սաֆարյանց և ընկ.», «Ն. Բաղրամով, Տերտերյանց և ընկ.» և ուրիշներ:
 
1893-ին հայազգի Ի. Հախվերդովը Գրոզնիում բացել է առաջին նավթահորը, նա էլ հիմնել է [[կերոսին]]ի գործարանը, որը հետագայում վերափոխվել է նավթավերամշակման ձեռնարկության: Գրոզնիում ստեղծվել են Բաքվի հայ նավթարդյունաբերողներ Լիանոզովների, Մայիլովների, Ծատուրովների ընկերությունների մասնաճյուղերը: Հայերը չուգունաձուլական գործարանների ու արհեստանոցների տերեր էին: Ֆանիևների, Մանթաշևների, Լիսիցյանների ձեռնարկությունները քաղաքի արդյունաբերության կորիզն էին: Անդրկովկասից մեծ թվով հողազուրկ հայ գյուղացիներ գալիս էին Գրոզնի և աշխատանքի ընդունվում քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում: 1913-ին Գրոզնիում բնակվել է 1400 հայ: Նրանք նկատելի դեր են խաղացել քաղաքի հասարակական կյանքում: 1910-ական թթ. քաղաքային դումայի նախագահն էր Գ. Ա. Երզնկյանը: 1920-ին Գրոզնիում ապրել է 5 հազարից ավելի հայ:
 
Խորհրդային իշխանության տարիներին հայերի ազգային կյանքն անկում է ապրել: Քաղաքում բնակվող հայերն աշխատել են նավթարդյունաբերության ձեռնարկություններում, լուսավորության, առողջապահության, մշակույթի բնագավառներում: 1990-ական թթ. սկիզբ առած Չեչենական պատերազմի տարիներին հայերի մեծ մասը լքել է քաղաքը և տեղափոխվել Ռուսաստանի այլ շրջաններ<ref>Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 468:</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրոզնի» էջից